Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին պետք է վտարել, աքսորել մի անմարդաբնակ կղզի. նա եկել է հայի վերջը տալու. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Արցախի վերաբերյալ հայտարարություններին, ասաց, որ արդեն մի քանի անգամ փաստել է, որ Փաշինյանի ու թիմի կողմից արված որևէ հայտարրություն իր համար անակնկալ չէ և չի ակնկալում նրանցից որևէ հայտարարություն, որ ի օգուտ Արցախի կարող է լինել:
«Իրենց ձեռքերը հիմա ավելի ազատ են այն առումով, որ իրենք սկիզբը դրեցին Արցախից ձեռքերը լվանալու և հետ քաշվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ից, իսկ այս դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը վերջնական փակեց Արցախի հարցը՝ Հայաստանի իշխանությունների համար: Այսինքն, ստացվել է իրավիճակ, երբ Արցախն այլև որևէ քաղաքական ձևակերպումներում չկա, երբ որևէ գործունեություն ուղղակի չկա: Այսինքն, այդ հարցը վերջնական փակվել է, մնում է 25 տոկոսի հարցը, որ Փաշինյանն իր գործընկերոջ՝ Ալիևի հետ դա էլ լուծի, վերջացնի: Իրենց ծրագիրը դա է և իրենց բոլոր հայտարարությունները բխում են հենց այդ տրամաբանությունից:
 
Չգիտեմ, երևի մենք ենք կոփվել ավելի շատ կամ որ գիտենք, որ այդ մարդը թուրքական գործակալ է և Ադրբեջանի շահերը սպասարկող գործակալ է և դրա համար էլ չենք զարմանում, չենք զայրանում ինչո՞ւ, որովհետև չենք զարմանում, չենք զայրանում, երբ Ալիևն է նույնկերպ հայտարարություներ անում: Ուղղակի այստեղ միակ սարսափն այն է, որ այս մարդը Հայաստանի իշխանության գլուխն է և ինքը դեռ ավելին ասեց: Ինքն ասաց, որ Արցախում պիտի գործադիր, օրենսդիր մարմնում լինեն Ադրբեջանի ներկայացուցիչներ, այսինքն տեսեք ինքն ուր է տանում: Այս մարդը պատրաստ է նաև սեփական կոմպլեքսները, ամբիցիաներին հագուրդ տալն է, նա խնդիր ունի այդ երեսուն տարիների հետ, ինքը այդ երեսուն տարիներն ապրել է միայն այդ նպատակի համար և հիմա ինքն ի՞նչ է անում, նա ուզում է տանել այդ երեսուն տարուց առաջ՝ 1988-ին և դրանից առաջ եղած վիճակը, երբ հայերը ստիպված էին Արցախում բնակվել ադրբեջանցիների հետ և բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնում էին ադրբեջանցիները, իսկ հայերը միայն սպասարկող անձնակազմ էին Արցախում կամ լավագույն դեպքերում միայն տեղակալներ»,-ասում է Հակոբյանը:
 
Արցախցի պատգամավորը նշում է, որ այն ժամանակ հայը գիտեր, որ գալու է մի ժամանակ, երբ ինքն ազատագրվելու է, ու Արցախում մնալն այնքանով է կարևոր, որ հետո ինքը կարողանար պայքարել, ապրել ու արարել իր հայրենի հողում:
«Բացի այն, որ Փաշինյանը տարավ ու շիրիմների մեջ մտցրեց մեր երեխաներին, ինքը հիմա մի ամբողջ ազգի երեսուն տարվա կյանք ջնջում է և ստացվում է այնպես, որ հատկապես իմ սերունդը, որ երիտասարդ ժամանակների մեր ամենկարևոր գաղափարն է եղել, ստացվում է, որ այդ երեսուն տարիները մենք ուղղակի չենք ապրել՝ ինքը դա է անում: Մենք ուղղակի կենդանի մեռած ենք՝ իր արածը դա է: Թող կոշտ չհնչի, բայց իրեն պարզապե վտարել է պետք, աքսորել մի անմարդաբնակ կղզի. նա եկել է ուղղակի հայի վերջը տալու ու ինքը դա սկսել է Արցախից, որովհետև երեք տարիների ընթացքում նա կարողացավ պառակտել ժողովրդին: Իշխանության գալու քարոզարշավների ժամանակ, երբ ինքը հայտարարում էր, որ ղարաբաղցիներին պետք է քշել Հայաստանից և ինքը երբեք Արցախի հային հայ չի անվանել, ասել է ղարաբաղցի: Այսինքն, իր նպատակը նախ թշնամություն, պառակտում մտցնել մեր հայկական երկու պետություններում բնակվող հայերի միջև՝ այդ պարագայում ավելի հեշտ կկարողանար չէ՞ Արցախի հարցը լուծել, կարողացավ Արցախի հարցը լուծել: Եվ հիմա սկսելով Արցախից, շարունակելով հասնելու է Հայաստանին, դա միանշանակ է ու այլ կերպ լինել չի կարող: Ինքը որևէ կերպ հետո ասելու է, որ Սյունիքում պետք է այդպես լինի, Մեղրիում պետք է այդպես լինի, ու այդպես պիտի լինի բոլոր տեղերում, որտեղ թուրքն ու ադրբեջանցին ուզում են հաստատվել: Սա ծրագիր է, ծրագիր է համատեղ ու չեմ պատկերացնում, թե էլ ինչ պիտի անեն մեր իշխանություները, որ մեր ազգը հասկանա, որ մեզ ցեղասպանում են»,-ասաց Հակոբյանը:
 
Հայկա Ալոյան
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա
Ամենադիտված