Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ:

Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ:

Եվ միայն այս բացառիկ դեպքում է Դատական օրենսգիրքը թույլ տալիս դատական գործերի բաշխումն իրականացնել ոչ համակարգչային կամ ոչ ավտոմատացված եղանակով՝ առանձին դատարանների նախագահների կողմից: Սակայն այս դեպքում էլ, ինչպես օրենքն է ամրագրում, գործերը դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:

Համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման մեխանիզմի առկայությունը պայմանավորված է այն արժեքների բարձր պաշտպանության անհրաժեշտությամբ, որի երաշխավորմանը կոչված է ավտոմատացված համակարգը: Այսինքն՝ այնպիսի համակարգ, որ բացառում է մարդկային հայեցողությունը:

Խոսքը վերաբերում է դատավորների անաչառությանն ու անկախությանը, որի հետ էլ անմիջականորեն կապված են մարդու սահմանադրական իրավունքները՝ սկսած արդար դատաքննությունից մինչև անձնական ազատություն (օրինակ՝ ձերբակալման կամ կալանավորման իրավաչափություն) և անձնական ու ընտանեկան կյանք (օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության վերահսկողություն):

Բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը:

Այլ կերպ, դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:

Նշվածն առավել խնդրահարույց է դառնում այն առումով, որ գործ ունենք անորոշ գործնական իրավիճակի հետ: Նախ, ժամկետներով սահմանափակված չէ քրեական գործի նախաքննությունը (նախաքննության շրջանակում է տեղի ունեցել առգրավումը): Նույնը վերաբերում է նաև նույն գործի դատական քննությանը, եթե այն ունենա դատական հեռանկար: Պետք է հաշվի առնել նաև նախաքննությանը կամ դատական քննությանն առնչվող դատական բողոքարկումները, այն է՝ նախնական ու հետագա դատական վերահսկողության ենթակա հարցերը: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ կվերացվի կամ կդադարեցվի առգրավվումը, իսկ գոնե մոտավոր ժամկետներ չեն նշվում:

Ընդ որում, ինքնին նշված քրեական գործի նախաքննության իրականացման վիճարկման կամ չիրականացման հարց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում բարձրացված չէ: Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված էլ դիմումն ամրագրել է, որ խորհրդի հետ հաստատված է Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցված աշխատանք:

Հարցն այլ է. բավարար օրենսդրական կանոնների բացակայության և գործնական անթույլատրելի մեկնաբանության պատճառով ստացվել է այնպես, որ մեկ քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության (քրեական, վարչական, քաղաքացիական) ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը, իսկ դրա հետևանքով էլ լուրջ խնդիրներ են առաջացել մարդու սահմանադրական իրավունքների համար:

Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար: Ստեղծված իրավիճակն նույնպես խնդրահարույց է մարդու սահմանադրական իրավունքների տեսանկյունից:

Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել եմ Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների: Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը:

Դիմումի հիմքում են դրվել նաև մեզ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն):

Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները:
Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ օրենսդրական կարգավորումներն այն աստիճան անկատար են, որ համակարգչային ծրագրի չգործելու պատճառով դատարանի նախագահին վերապահված գործերի բաշխման կանոններն անգամ չեն պահպանվում, ինչն անմիջական խնդիրներ է պարունակում մարդու իրավունքների համար:

Օրինակ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ գործող համակարգը հանգեցրել է առավել վտանգավոր հետևանքների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրությունների ընթացքում ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների
կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն:

Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց է տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ:

Ըստ այդմ, Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,- գրել է Թաթոյանը:

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումարԻնչ եղանակ կլինիՈվ է երեկ մահացած ծննդկանըԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Գազ չի լինի մինչև 18։00-նԾննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կործանումը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևումՀայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում. Սկսվել է հատուկ գործողությունԱպրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան Հայաստանը պատրաստվում է անցկացնել ընտրություններ մոլդովական սցենարովԻրանը նշել է Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման պայմանները Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ուժերի հավասարակշռությունը «կարող է շատ կտրուկ փոխվել»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ»3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք. պատմության այս օրը (24 մարտ) Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մանրամասներ՝ մահացած ծննդկանի երեխայի վիճակիցՏարադրամի փոխարժեքները մարտի 24-ի դրությամբԱրևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Ճանապարհաշինական աշխատանքներ՝ Արաբկիրում. որ հատվածն է փակվելու
Ամենադիտված