Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն անցել են «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ նոր պատվաստանյութի մշակմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕքսֆորդի համալսարանը և AstraZeneca անգլոշվեդական ընկերությունը սկսել են պատվաստանյութ ստեղծել՝ նախատեսված կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով AstraZeneca-ի հայատարարությանը:
Օքսֆորդում հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատրաստված պատվաստանյութերը սկզբունքորեն կարող են կիրառվել ցանկացած նոր հիմնամանրէի դեմ ավելի արագ արձագանքման համար, քանի ենթադրվում էր նախկինում:
Մասնագետները ենթադրում են, որ անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի փոփոխված տարբերակը կկարողանան ստեղծել 100 օրվա ընթացքում:
Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ առկա պատվաստանյութերի արդյունավետությունը զգալիորեն նվազել է «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալով:
Առաջին անգամ այն հայտնաբերվել է նոյեմբերի 26-ին Աֆրիկայի հարավում: Կորոնավիրուսի նոր տեսակն արդեն տարածվել է 106 երկրում: