Դատախազությունը պետք է իր լիազորությունների տիրույթում մնա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Սահմանադրական դատարանը որոշեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 կալանավորված պատգամավորներն։
Այս թեմայով զրուցել ենք խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ։
Անդրադառնալով ՍԴ որոշմանը պատգամավորն ասաց․ « Իրականում ինձ որպես իրավաբանի, վիրավորում է այն հանգամանքը, որ մեր գործընկերներն ազատ արձակվեցին միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Առավել վիրավորում է, որովհետև ես դեռ հուլիսի 27-ին գրավոր դիմել էի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կից ներկայացնելով գործընկերներիս ստացած մանդատը, հորդորել էի ղեկավարվել Սահմանադրության 96-րդ հոդվածով ու վերացնել կալանավորումը։ Ես հիշում եմ՝ ինչպես իշխանական խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը կարծիք արտահայտեց, որ իբր 96-րդ հոդվածը կիրառելի չէ, ու ես նույնիսկ պնդում արեցի, որ այն իրավաբանը, ով նման պնդում կանի, իրավաբանության հետ առնչություն չունի: Բայց մենք տեսանք այն, ինչ տեսանք: Ես դա պատահական չասացի, որովհետև գիտեի, որ ինքը գիտի՝ 96-րդ հոդվածը կիրառելի է: Ես վստահ եմ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ գիտեր դա, Գևորգ Բաղդասարյանն էլ։ Վաղ թե ուշ այս ամենի համար պատասխանատվություն լինելու է: Ինձ համար մի բան պարզ է. դատախազությունը պետք է իր լիազորությունների տիրույթում մնա»:
Սոնա Գիշյան