Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չլինի Արցախը, Անդրկովկասում բոլորովին այլ պայթյունավտանգ իրադրություն կձևավորվի՝ հղի ռազմաքաղաքական ցնցումներով Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Կենտրոնական Ասիայում. Դ. Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում Այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազույցում, որ ներկայացնում ենք ստորև:

Մեկ տարուց ավելի է անցել Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից հետո, որի արդյունքները հայտնի են բոլորին: Ինչպիսի՞ն է այդ իրադարձությունների ձեր տեսլականը: Ի՞նչ էր դա ընդհանրապես:

«Ղարաբաղյան երրորդ պատերազմը մեր ժողովրդի և պետականության պատմության ամենածանր փորձություններից էր, և մեզանից պահանջվում է դրա պատճառների բազմակողմանի, օբյեկտիվ և պրոֆեցիոնալ վերլուծություն անել: Ի դեպ, վերլուծությունը պետք է արվի ինչպես աշխարհակաղաքական կտրվածքով, այնպես էլ պետականաշինության գործընթացում»,- ասել է Բաբայանը՝ շեշտելով, որ 2020 թվականի պատերազմը նախորդ երկուսից (1990-94թթ. և 2016թ.) տարբերվում էր նրանով, որ այս անգամ Արցախի դեմ բացեիբաց կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և միջազգային ահաբեկչական խմբավորումները:

«Գործնականում մենք ականտեսը դարձանք ագրեսիվ պետությունների և ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների միավորման՝ մի երևույթ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հատկապես՝ Ռուսաստանի: Չէ՞ որ ակնհայտ է, թե ինչ սպառնալիքներ են Ռուսաստանի համար ներկայացնում էքսպանսիոնիստական ծրագրերը, որոնք չի թաքցնում հենց Թուրքիան: Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Անդրկովկասում արդեն մի շարք համակարգային աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հիմնականը Թուրքիայի պաշտոնական և անմիջական ներկայությունն է տարածաշրջանում, ինչը չէր եղել 1920 թվականից ի վեր»,- ընդգծել է Բաբայանը:

Իսկ ի՞նչ դեր է Արցախն այսօր խաղում Անդրկովկասում արտաքին աշխարհաքաղաքական իրադրության պարագայում: Չի թուլացել արդյո՞ք նրա դերը պատերազմից հետո:  

«Այո՛, Ղարաբաղը ծանր վիրավոր է, սակայն դրանից նրա դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ չի նվազում, ես նույնիսկ կասեի, որ ներկայում նրա աշխարհաքաղաքական գործոնը հատուկ կարևորություն է ստանում: Եթե չլինի Արցախը, ապա Անդրկովկասում բոլորովին այլ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրադրություն կձևավորվի, ինչը հղի է դոմինոյի էֆեկտով և ռազմաքաղաքական ցնցումներով Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Վոլգայի շրջանում, Կենտրոնական Ասիայում, Սինցզյանում, Մերձավոր և Միջին Արևելքում: Ժամանակի հետ այդ «աշխարհաքաղաքական համավարակը» կհասնի նաև Եվրոպա: Իրավիճակը նման է 30-ականների սկզբին տիրող իրավիճակին, երբ Հիտլերի հետ խաղը՝ հույս ունենալով նրա ագրեսիան ուղղել Արևելքի դեմ, ողբերգություն դարձավ բոլորի համար: Ի դեպ, Էրդողանը հրապարակավ հայտարարում է, որ Հիտլերը ղեկավարի կատարյալ օրինալ է: Այդ ամենը հատկապես վտանգ է ներկայացնում  Ռուսաստանի համար, չէ որ փոքրիկ, ծանր վիրավոր Ղարաբաղը դեռևս լուրջ խոչընդոտ է այդ սարսափելի վեկտորների համար: Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում»:

Փոխվել են արդյո՞ք Արցախի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները պատերազմից հետո:

«Մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է, հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը տարբեր երկրների հետ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը: Սրանք մեր արտաքին քաղաքականության ավանդական շեշտադրումներն են, որոնք անփոփոխ են մնացել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի ապագային, ապա անկախ բոլոր փոփոխություններից և ցնցումներից՝ մեզ համար մի բան է մնում. մենք երբեք Ադրբեջանի մաս չենք լինի: Դա բացառվում է: Ցանկացած փորձ մեզ մտցնելու Ադրբեջանի կազմ կհանգեցնի կամ նոր արյունալի պատերազմի, կամ Արցախից հայերի հեռանալուն: Այլ տարբերակներ ուղղակի չկան»:

ԼՂՀ արտաքին քաղաքական գործունեությունը շարունակվում է: Արդյո՞ք խոսք գնում է արտասահմանում ԼՂՀ ներկայացուցչությունների ընդլայնման մասին:

«Այո, իհարկե, ԼՂՀ-ն շարունակում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: Մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, ինչպես արդեն ընդգծվել է, փոխհարաբերություններն են ՌԴ-ի հետ: Խոսելով արտասահմանում մեր ներկայացուցչությունների մասին՝  մենք միշտ նախապատվությունը տվել ենք ոչ թե քանակական բաղադրիչին, այլ որակական: Չնայած, որ մեր երկիրը փոքր է, և մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք բավականին պատրաստված, բարձր որակավորում ունեցող և հայրենասեր դիվանագիտական անձնակազմ ունենք: Մեր արտասահմանյան ներկայացուցչությունները մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչպես նաև պաշտպանում են մեր երկրի շահերը տարբեր ատյաններում»:

Կասկած չկա, որ ԼՂՀ-ին և առնվազն այստեղ գտնվող ռուս խաղաղապահներին անհրաժեշտ կլինի անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ Բաքվի միջով: Այս պահին խորհրդակցություններ ընթանո՞ւմ են այդ թեմայով:

«Ինչպես արդեն ասվել է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը մեր արտաքին քաղաքականության առանցքային առաջադրանքներից մեկն է: Դրա արդյունքը պետք է լինի այն, որ Արցախը և Ադրբեջանը հարևաններ դառնան: Միայն այդ դեպքում Արցախի և Ադրբեջանի միջև լիարժեք հաղորդակցական կապերի ստեղծումը հնարավոր կլինի: Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախը վերացնելու մտքից, ակնհայտ է, որ վաղ է խոսել երկու երկրի միջև նորմալ գործող համակարգի մասին: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցություններն օգտագործելուն, ապա այդ հարցը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում և որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնպիսի քաղաքական հարցերի վրա, որոնցից են մեր կարգավիճակը, Արցախի ապագան և այլն»:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին
Ամենադիտված