Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (դեկտեմբերի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:

1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1917 - Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ»-ը այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։

1955 – վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1964 – վախճանվել է գրող, արձակագիր, նաև թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):

1991 - Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

1998 – վախճանվել է  հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։

2004 - Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:

2006 - երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 

2015 - Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհը  ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։

2018 - դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։  

- Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

2020 - վարչապետ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք մեծաթիվ անվտանգության ուժերի ուղեկցությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1192 - Վիեննայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:

1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոն»-ի հեղինակը:

1765 - վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը, որը հանդիսանում է շանթարգելի հայտնաբերողը:

1773 - ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել իր իսկ կողմից հայտնաբերված   «բրոունյան շարժումը»:

1815 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:

1824 - վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է անվանվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:

1891 - Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ իրականացրել են աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:

 1896 - ծնվել է խարհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:

1898 - Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:

1898 - ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:

1899 - Ռուսաստանում լույս է տեսել  «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:

1913 – ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած  աշխարհում առաջին խաչբառը:

1925 - Մոսկվայում կայացել է  «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:

1937 – տեղի է ունեցել առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեի  10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:

1957 - ընդունվել է Հոնդուրասի սահմանադրությունը:

1963 - հիմնադրվել է «France 2» հեռուստաալիքը, որը ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է:

1967 – ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

1968 – ամերիկյան  Ապոլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա  առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:

1977 - ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի 25-րդ նախագահ էմմանուել Մակրոնը:

1995 - Բրազիլիայում հիմնադրվել է Սան-Սեբաստյան-դը-Անտա քաղաքը:

2007 - Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:

2012 - առաջին անգամ YouTube-ի և համացանցի պատմության մեջ մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել է 1 միլիարդը: Տեսահոլովակը հարավ-կորեական «Gangnam Style» խմբի երգն է եղել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված