Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան Վաշինգտոնին առաջարկում է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան առաջարկում է Վաշինգտոնին բանակցություններ սկսել անվտանգության երաշխիքների շուրջ բացառապես երկկողմ ձևաչափով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ այլ երկրների ներգրավումը կիմաստազրկի բանակցությունները:

«Մենք ԱՄՆ-ին առաջարկում ենք բանակցություններ երկկողմ ձևաչափով: Եթե բանակցություններում ներգրավենք այլ երկրների՝ պարզապես կխեղդենք դրանք բանավեճերի և խոսամոլության մեջ», - ասել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, նմանատիպ իրավիճակ, ինչպիսին Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում է, դեռ երբեք չէր եղել:

«Հույս ունեմ, որ ամերիկացիները չեն թերագնահատում այն, թե որչափ է ամեն ինչ փոխվել, ընդ որում՝ դեպի վատ կողմը: Եվ առայժմ, ցավոք, դեռ չեն չկան նշաններ, որ նրանք պատրաստ են հրաժարվել իրենց կաղապարներից», - նշել է Սերգեյ Ռյաբկովը:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: BBC-ի հաղորդմամբ՝ դրանց առանցքային միտքը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու:

Նույն օրը Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերի հրապարակումը, ասել էր, որ Միացյալ Նահանգները բանակցություններ չի վարի Եվրոպայում անվտանգության վերաբերյալ, եթե դրանց չմասնակցեն Եվրամիության գործընկերները:

Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Կրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին Իսրայելն ու Թուրքիան շարունակում են խոսքակռիվը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ները․ կա 4 վիրшվոր Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ Ուիթքոֆը և Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ․ Լևոն Ազիզյան Մինչև Զել֥նսկին չհավաքի իր որոշումների համար պաֿասխանատվություն կրելու համարձակությունը, հատուկ գործողությունը կշարունաւվի․ Պեսկով Ազգային ժողովի դիմաց բshխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ Предыдущий Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկոյին» Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Իտալիայի Սերիա Ա-ի 32-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային»՝ բարձրանալով լավագույն քառյակ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Հորմուզի նեղուցով թույլ չեն տվել նավերի անցումը Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի Բաքուն նյարդայնացած է Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Ղարաբաղի հիշատակումից. «Չ՛համարձակվեք, հարցը փակված է» Ուկրաինայի զինված ուժերը զատկական հրադադարը խախտել են 1971 անգամ. ՌԴ ՊՆ «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլին» Հաստատել է Մերձավոր Արևելքում ռшզմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը․ ԱԳՆ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան. Հայաստանում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, ընդդիմությունը պետք է արժանանա ընտրողների վստահությանըԱկնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը․ իրանագետ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ․ Բաղային հայտնել է՝ ինչին են վերաբերել բանակցային հարցերը Հրդեհ Իջեւանում. շենքի բնակիչները տարհանվել են Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջ սկանդալները աճում ենԱրդյո՞ք Մոսկվան փորձում է կանխել Երևանի անդամակցությունը ԵվրամիությանըՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր. պատմության այս օրը (12 ապրիլ)Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ
Ամենադիտված