Որքանո՞վ է իրականում վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան դելտա շտամը։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան)։
«Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դելտա շտամի դեպքում պացիենտի վիճակի վատթարացումը տեղի է ունենում 4-5-րդ օրը, իսկ օմիկրոնի դեպքում դա կարող է տեղի ունենալ ավելի արագ։ Բացի այդ, մտահոգություն է առաջացնում նաեւ այն փաստը, որ նոր շտամը կարող է վարակիչ լինել արդեն կորոնավիրուսից ապաքինվածների համար ավելի շատ, քան չհիվանդացածների համար։
Չեպուրնովը նաեւ նշել է, որ մինչ այժմ հնարավոր չէ միանշանակ ասել, թե արդյոք օմիկրոն շտամը քիչ թե շատ ծանր կլինի, քան վիրուսի նախորդ շտամները։ Դա հնարավոր կլինի պարզել միայն այն ժամանակ, երբ նկատվի վարակման նոր դեպքերի զգալի աճ, ինչը հնարավորություն կտա կազմել հիվանդության ընթացքի ամբողջական պատկերը։
Հայտարարություններն այն մասին, որ օմիկրոնի շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան դրա նախորդները, ըստ մասնագետի, դեռ հիմնված են միայն հույսերի վրա։