Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողի կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէ․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը (մանրամասն հիմնավորումներ)։

Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:

Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները և գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը:

Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝

1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:

2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:

Բացի այն, որ նման հայտարարությունները խախտում են մարդու իրավունքները և չեն բխում օրենքից, առանցքային է, որ դրանք արվել են մինչև զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից և ունեցել են կանխակալ բնույթ: Ընդ որում, դրանք լայն տարածում են ստացել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներում։

Նշված հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր:

Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ:

Այդ պնդումները ստեղծել են նաև կանխակալ պատկերացումներ հայաստանյան հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:

Ուստի, քրեական դատավարության հետ կապ չունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնի և կալանքի հարցերը քննող դատարանների համար առաջ են բերել կալանավորումների իրավաչափության հաստատման բարձր շեմ՝ առավել համոզիչ կերպով ու բարձր չափանիշով ցույց տալու, որ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումն ու առավել ևս նրանց կալանավորումները չեն արվել գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունների ազդեցության ներքո: Դա անհրաժեշտ է անել նաև հրապարակային՝ հաշվի առնելով հարցի լայն հանրային հետաքրքրությունը և միջազգային լայն արձագանքները:

Այս պահի ուսումնասիրությունները վկայում են, որ հիշյալ կալանավորումների իրավաչափությունն այդ շեմը չի բավարարում:

3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաև նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:

4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:

5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:

Հատուկ նշում եմ, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը»։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին
Ամենադիտված