Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հասկանանք, որ եթե չենք բրենդավորում՝ բիզնեսին էլ ենք վնասում, թացն ու չորը խառնվում են իրար. ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ ապրանքն «Արտադրված է Հայաստանում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել էր, որ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել է սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը՝ տակից բացվել է Made in Turkey-ը: Օգտատերը նաև լուսանկար էր հրապարակել, ինչպես նաև հաղորդագրությունից հատված:

168.am–ը կապ էր հաստատել արտադրողի՝ «Mayilyan’s Bedding» ընկերության հետ, որտեղից պարզաբանել էին, որ ՀՀ-ում կտոր չի արտադրվում, իսկ իրենց բերած կտորն արտադրվում է Չինաստանում, այնտեղից ներկրվում է Ռուսաստան, ապա գալիս-հասնում է Հայաստան: Թե հիմա Չինաստանում ով՝ ինչ է անում՝ չգիտեն:

Նրանք նշեցին նաև, որ կտորը, որը նկարած է, իրենց մոտից չէ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ իրենք ևս նման բողոքներ ստացել են, բայց որպեսզի կարողանանք արդյունք ստանալ՝ պետք է կարգավորումներ լինեն, պարզ լինի, թե որ դեպքում ապրանքը պետք է կոչվի հայկական:

«Տեսեք, եթե հայկական սուրճ ենք ասում՝ պարզ է, որ մենք սուրճի հումք չունենք, չէ՞, սուրճը բերում ենք, մշակում ենք, բովում, աղում, փաթեթավորում և անվանում ենք հայկական առաջին, երկրորդ կամ 5-րդ սուրճ: Մենք լիմոնադի հումք էլ չենք ստանում:  Այն ներմուծում ենք Ռուսաստանից, Գերմանիայից կամ Չինաստանից և ստանում ենք հայկական լիմոնադ: Հիմա կան դեպքեր, որ բաղադրիչներից 1-2-ը, կարող ենք ենթադրել, որ կարող է դրսից լինել, բայց միևնույն է՝ իրավունք տանք կոչել հայկական: Սակայն որոշ դեպքերում կարող ենք արգելել: Օրինակ, եթե մոլդովական սպիրտով կոնյակ են արտադրում, կարող ենք թույլ չտալ, որովհետև հայկական խաղող մենք շատ ունենք, ու հումքը կարող են օգտագործել՝ կոնյակ ստանալու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ պատկան կառույցներն իրականացնեն համապատասխան մոնիտորինգ, և, ի վերջո, «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դարձնեն բրենդ, կոնկրետ դեպքերի համար լինեն կոնկրետ չափանիշներ, որպեսզի իմանան՝ երբ կարող են դրանից օգտվել, երբ՝ ոչ: Եթե խաղի կանոններ չես սահմանում՝ հետո չես կարող ինչ-որ բանի հետևից գնալ»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Նա շեշտեց՝ պետք է չափանիշներ սահմանել՝ դրանք համադրելով բիզնես ռիսկի հետ:

«Եթե իտալական կտոր լիներ՝ վերը բերված օրինակի դեպքում ոչ ոք չէր ասի՝ ինչո՞ւ է գրած հայկական: Այսինքն, խորը պետք է ուսումնասիրել ու ճշգրիտ եզրակացություններ անել: Իսկ մենք բարդ աշխատանք տանել չենք սիրում: Իդեալական ճշգրտությամբ պետք է հաշվարկել, որպեսզի ոլորտային ռիսկերը տարանջատվեն: Օրինակ, կաթնամթերքի դեպքում պետք է մտածել լուծում, որ տեղական թարմ կաթով և ոչ թարմ կաթով արտադրանքները տարանջատվեն՝ զուտ «Արտադրված է Հայաստանում» մոտեցումով: Գինու արտադրությունը կամաց-կամաց վերականգնվում է, բայց մենք երկար տարիներ խտանյութեր ենք ներմուծել:

Շատ հստակ կարմիր գծեր պետք է լինեն, որից այն կողմ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը չպետք է լինի: «Արտադրված է Հայաստանում»-ը պետք է լինի բրենդային մակնշում, ու կարող են օգտագործել, եթե համապատասխանում է  այս կամ այն կետերին, ու որևէ պետական պաշտոնյա չի կարող ասել՝ ԵԱՏՄ-ն մեզ արգելում է: Դա մեր խիստ չափորոշիչն է: Պետք է հասկանանք, որ եթե չենք բրենդավորում՝ բիզնեսին էլ ենք վնասում, չորն ու թացը խառնվում է իրար: Չենք կարող Գավառի քյուֆթայի փոխարեն Էջմիածնից բերենք ու ասենք՝ Գավառի է: Ի վերջո, բացի աշխարհագրական մակնշումը, հայկական բրենդավորում ասվածը պետք է խիստ կանոնակարգենք: Այնպես պետք է չափորոշիչներ սահմանենք, որ անգամ աշխարհում հասկանան, որ եթե մտնում են Հայաստան՝ փնտրեն այն ապրանքը, որի վրա կա «Արտադրված է Հայաստանում» մակնշումը»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Ամենադիտված