Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցների համար հասանելի կլինեն Twitter-ը և Instagram-ը
ՍՊՈՐՏՊեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցների համար արգելված չի լինի Twitter-ի և Instagram-ի օգտագործումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Չինաստանում չեն գործում մի շարք սոցիալական ցանցեր` ինչպես օրինակ Facebook-ը, Instagram, Twitter, WhatsApp, Telegram և Google որոնողական համակարգը: Երկրի իշխանությունները մտադիր են չարգելել խաղերի մասնակիցներին օգտվել Instagram-ից և Twitter-ից:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: