Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գժի տե՞ղ են դրել բոլորին. մեզ տանում են ազգային ինքնասպանության». Արման Աբովյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչի՞ համար այդ տեղեկությունը պետք է իմանանք թուրքից: Մենք կարող ենք սիրել-չսիրել թուրքերին, բայց նրանց դիվանագիտական փորձը և դիրքավորումը՝ նվազագույնը տեղեկություն հայտնելու առումով, միշտ եղել է որոշակի կանոնների ներքո, այսինքն՝ եթե չլիներ այդ կարգի պայմանավորվածություն, այդ կարգի հայտարարություններ չէին լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: Չավուշօղլուն նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու:

Արման Աբովյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները հավատացնում էին, թե բանակցություններ չկան, և մեկ էլ թուրքը ելնում-ասում է՝ երկու կողմից պետք է ներկայացուցիչներ նշանակվեն. «Այսօր ԱԳՆ-ն ափալ-թափալ հայտարարություն է անում, որ՝ այո, հանձնակատար պետք է լինի հայկական կողմից: Այ ձեր աստծուն մեռնեմ, բա դուք, մինչև թուրքը չխոսեց՝ ինչո՞ւ չէիք խոսում: ՀՀ իշխանությունները ազնիվ են միայն մեկ պարագայում, երբ ասում են, որ՝ այո, իրենք գնում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաձևավորման: Ես չեմ ասում՝ բարելավում, որովհետև հնարավոր չէ հարաբերությունները բարելավել այն պետությունների հետ, որոնց ազգային պետական կոնցեպտում դրված է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից կամ ոչնչացումը՝ պարզ պատճառով, որ այդ երկու պետությունները պետք է միավորվեն և ձևավորեն պանթուրանական նախագիծը»:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները կա՛մ գտնվում են երջանիկ մոլորության մեջ, կա՛մ ստում են, երբ ասում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանի. «Թուրքիան նախապայմաններ դրել է և դրանց ներքո է հայ-թուրքական հարաբերությունների տեսլականը պրոյեկտում: Թուրքիան ասում է՝ Հայաստան, եթե ուզում ես, որ մենք քո հետ խոսենք, իսկ ՀՀ իշխանությունները ոչ թե ուզում են, այլ իրենց պատեպատ են տալիս, որ այդ երկխոսությունը լինի, հետևյալ նախապայմաններն է առաջ մղում. Առաջին նախապայման՝ Հայաստանը պետք է ընդունի արցախյան երկրորդ ճակատամարտի հետևանքները՝ որպես վերջնական, այսինքն՝ պետք է ընդունի թե՛ Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան, թե՛ ՀՀ տարածքի օկուպացիան: Երկրորդ՝ թուրքերն ասում են, որ դրա հետ մեկտեղ՝ Հայաստանը պարտավոր է տրամադրել միջանցք, որը կմիավորի Թուրքիան և Ադրբեջանը. դա ՀՀ խոշոր մասնատման առաջին փուլն է: Երրորդ՝ Հայոց ցեղասպանության քաղաքական տիրույթից դուրսբերում. Այսինքն՝ ՀՀ-ն պետք է դադարի քաղաքական հայացքի ներքո դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը: Չորրորդ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայ դատի կամ պահանջատիրական յուրաքանչյուր դրսևորումներից, ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանը պետք է ընդունի այն իրողությունը, որ կոպիտ ասած՝ դե, կոտորել են 1.5 միլիոն, անցավ-գնաց: Հինգերորդ՝ ՀՀ-ն պետք է Արարատ լեռան պատկերը հանի մեր զինանշանից և վերախմբագրի Սահմանադրությունը, որտեղից պետք է հեռացվի Արևմտյան Հայաստան արտահայտությունը: Սրանք այն նախապայմաններն են, որոնց քննարկման դեպքում թուրքերը համաձայնում էին գնալ որոշակի քայլերի»:

Արման Աբովյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ակտիվացնում են նեոթուրքական, թուրքասեր, թուրք որոշակի քաղաքական  գործիչների. «Նրանց վերակենդանացնում են, բերում են դաշտ, և դրանք այն գործիչներն են, որոնք ժամանակին պնդում էին, որ Ցեղասպանությունը պետք է մոռանալ, պետք է գնալ բարեկամության, և այլն, ինչը նշանակում է, որ պետք է գնալ՝ կամովի կոտորվել: Այնպես չէ, որ թուրքերը մեր նկատմամբ ատելությունից խեղդվում են, ադրբեջանցիները խեղդվում են, թուրքերը՝ ոչ, թուրքերը պրագմատիկ են, նրանք հասկանում են, որ մեծ պրոյեկտները, որոնք իրենք ցանկանում են իրականացնել, պետք է դրա համար տարածաշրջանից դուրս մղվի թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ իրանական գործոնը: Բոլոր այս գործողությունները միտված են հենց այդ խնդիրը լուծելուն»:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ո՞վ է լինելու հայկական կողմի բանագնացը, հնարավո՞ր է՝ Ժիրայր Լիպարիտյանը լինի, որը բավականին ակտիվ է վերջին շրջանում, նա պատասխանեց. «Ժիրայր Լիպարիտյանի գիրքը ես շատ ուշադիր ընթերցել եմ. Կա՛մ պարոն Լիպարիտյանը առհասարակ չի հասկանում՝ ինչի մասին է գրում, կա՛մ նա փորձում է իր տեսլականը հնարավոր և անհնարին միջոցներով առաջ տանել: Ես չեմ հավատում, որ նա ծանոթ չէ Թուրքիայի և Ադրբեջանի պետական կոնցեպտի հետ, որը ենթադրում է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից: Ինչի՞ համար են Լիպարիտյանին վերակենդանացրել. Պարզ պատճառով, որ նա հիմնավորի, թե ինչի համար մենք պետք է գնանք ազգային ինքնասպանության: Որքան էլ համոզեն, որ թուրքը լավն է, պարզապես խորհուրդ կտամ՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները կարդալ կամ ծանոթանալ այդ երկու պետությունների պետական կոնցեպտի հետ: Հայկական կողմն ի՞նչ է ասում, ասում են՝ գնանք  հարցնենք՝ մեզ ուզո՞ւմ են կոտորել, թե՞ ոչ: Գժի տե՞ղ են դրել բոլորին, չեմ հասկանում. այդ մարդիկ հոգնեցին ապացուցել, որ՝ այո, կոտորելու են»:

Արման Աբովյանը կանխատեսում արեց. «ՀՀ-ն համաձայնելու է թուրքերի հետ մտնել, այսպես ասած՝ պատմական հանձնաժողով, որը քննելու է՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Դա թուրքական տեսլականի ներքո է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ
Ամենադիտված