Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատ Միրզոյանը չէ՞ր, որ ասում էր՝ գերագույն գլխավոր հրամանատարն է, չշշկռեք. բա էդ գերագույնը ինչո՞ւ էր անտեր թողել էդ զինվորներին». Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատերազմից մեկ տարի անց մենք դեռ Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց հարցը չկարգավորվեց անպատասխանատու իշխանության պատճառով: Այդ տղաները մեկ տարուց ավելի է՝ գտնվում են Ադրբեջանի բանտերում: Նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, և դա ֆիքսել է Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ): Ցավալիորեն պետք է ասեմ, որ ԱԺ-ում ՄԻՊ-ի արձանագրությունները կասկածի տակ դրվեցին ԱԺ նախագահի կողմից: Հետագայում դա դարձավ հաղթաթուղթ ադրբեջանցիների համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով գերիների կալանավորումներին ու նրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարություններին:

Էլինար Վարդանյանի խոսքով՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետությունը, որ պատասխանատու է իր յուրաքանչյուր քաղաքացու, զինվորի համար, ոչինչ չի անում:

«Ընդ որում, այդ զինվորը հայտնվել է ռազմագերու կարգավիճակում ոչ թե իր մեղքով: Բան ունեմ ասելու. 18 տարեկան են, միգուցե վախեցել են, չեն կողմնորոշվել, բայց այդ զինվորին անտեր էր թողել պետությունը սահմանում, այն տարածքներում, որոնք մի ստորագրությամբ հանձնվում էին ադրբեջանցիներին: Հիմա այս իրավիճակում, առանց փամփուշտ, առանց զինտեխնիկայի, զրահաբաճկոնի ու սաղավարտի թողած զինվորներին ասում են՝ դեռ քննելու ենք, տեսնենք, թե դուք ինչ պայմաններում եք հանձնվել գերի՞»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Վերջինս տարակուսում է՝ իսկ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում պատերազմի համար առաջին պատասխանատուները:

«Արարատ Միրզոյանը չէ՞ր, որ ասում էր՝ գերագույն գլխավոր հրամանատարն է, չշշկռեք: Բա էդ գերագույն գլխավոր հրամանատարն ինչո՞ւ էր անտեր թողել էդ զինվորներին, որոնք հայտնվեցին ռազմագերու կարգավիճակում: Բա էդ դեպքում մնացած գործե՞րն ով է քննելու»,- նշեց պատգամավորը:

Էլինար Վարդանյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ չեն քննում այն հանգամանքը, որ մոտ 40 անձ, ում գերու կարգավիճակը փաստվել էր տեսաձայնագրություններով, լուսանկարներով, Հայաստան վերադարձվեցին արդեն սպանված:

«Բա դրա՞ համար ով է պատասխանատվության ենթարկվելու: Հեշտ է բորբոքվելը, մանիպուլյացիաների դիմելը, մինչդեռ այս ընթացքում մեր տղաները գտնվում են թշնամու բանտերում: Օրինակ են բերում Իսրայելին: Դուք ինչի տեղյա՞կ եք՝ Իսրայելը ոնց է վերաբերվում իր քաղաքացիներին, որ մի հատ էլ Իսրայելի օրինակն եք բերում: Մի քաղաքացու համար Իսրայելը պատրաստ է գնալ այնպիսի զոհողությունների, որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Վերջինիս վրդովեցրել էր նաև իշխանությունների վերաբերմունքն առհասարակ հարցի նկատմամբ:

«Ծնողները մեկ տարի շարունակ իրենց երեխաներից տեղեկություն չունեն, ոմանց երեխաներն անհայտ կորածների մեջ են, մյուսները գիտեն, որ իրենց երեխաները Բաքվի բանտերում են, և այս պայմաններում երկու օր շարունակ իրենց անպատասխանատու հայտարարություններից հետո չեն հանդիպում ծնողների հետ, երկու օր որևէ մեկը որևէ կերպ չէր արձագանքում»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ ծնողները, ում հետ իրենք հանդիպել էին ԱԺ-ի ու կառավարության մոտ բողոքի ակցիաների ժամանակ, հետաքրքիր արձանագրում են կատարել:

«Մեզ մեկ տարի շարունակ իշխանությունները խաբում էին, որ տղաները Բաքվի բանտերից չեն գալիս, որովհետև ընդդիմությունը ցույցեր է անում, ասում էին՝ ինչքան ընդդիմությունը ցույցեր անի, այնքան երկարելու է ձեր տղաների վերադարձը, բայց փաստորեն իրենք էլ ֆիքսեցին, որ դա էլ հերթական սուտն էր ու մանիպուլյացիան, և ամենևին իրենց անճարությունը կապ չունի ընդդիմության հետ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Նա նաև նկատեց, որ հետաքրքիր գիծ է նկատել իշխանությունների արած հայտարարությունների մեջ:

«Մի օր Նիկոլ Փաշինյանն է ԱԺ-ում հայտարարություն անում գերի ընկնելու հանգամանքները քննելու վերաբերյալ: Դրանից հետո Արծրուն Հովհաննիսյանը, ով 44 օր շարունակ փառահեղ ստում էր, մոլորության մեջ գցում ողջ ժողովրդին, գրառմամբ հանդես եկավ մի զինծառայողի մասին, որ տեսեք՝ հերոս է, գերի չի ընկել, ինքն իրեն պայթեցրել է: Բայց այդ ձևակերպումը ի՞նչ է, նշանակում է, որ մյուս գերի ընկածները հանցագործնե՞ր են: Մեկ էլ հետո գալիս է Ալեն Սիմանյանի տեսաձայնագրությունը: Ըստ էության հասկանալի է, որ սա մի գիծ է, որ իրենց վրայից գցեն պատասխանատվությունը, որ կրում են՝ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Պատգամավորը վստահ է՝ ցանկացած պետության մեջ, ուր բարձր են գնահատում պետական շահը, նման հայտարարություններ կատարած պաշտոնյաները վաղուց հրաժարականներ ներկայացրած կլինեին:

Մանրամասները՝ տեսանյութում

Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ
Ամենադիտված