Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ֆրանսիայի նախագահության թեկնածուները շտապում են Հայաստան այցելել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru–ն գրում է, որ տեղեկություններ են հայտնվել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էրիկ Զեմմուրն ու Վալերի Պեկրեսեն մտադիր են «մոտ օրերս» իրենց առաջին նախընտրական այցը կատարել Հայաստան։ Նաև Ֆրանսիական մամուլը պնդում է, որ Ֆրանսիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բաց նամակ են գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում վերջինիս ևս հրավիրել են այցելել Հայաստան։ Ավելի վաղ Երևանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն հայտարարել էր, որ Մակրոնը «շատ ուրախ կլինի այցելել Երևան, սակայն օրը դեռ որոշված ​​չէ»։ Ենթադրվում է, որ եթե նման այց կայանա, ապա այն կհամընկնի երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Ընտրությունների օրացույցն ու ավանդույթները Մակրոնին թույլ են տալիս չշտապել։ Սպասվում է, որ նա իր ծրագրերի մասին կհայտարարի դեկտեմբերի 21-ին, երբ կդառնա 44 տարեկան։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2022 թվականի ապրիլի 10-ին, և դժվար է ասել, թե արդյո՞ք Մակրոնը մինչև այդ ժամկետը ժամանակ կունենա իր ծրագրերն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայում նախընտրական իրավիճակը միշտ էլ իր բարդ դրաման է ունենում։ Առնվազն քառասուն քաղաքական գործիչներ արդեն իսկ հայտնել են Ելիսեյան պալատի պատմական բնակարաններում հաստատվելու վերաբերյալ իրենց ցանկությունները։ Սակայն քարոզարշավին պաշտոնապես միանալու համար դիմորդներից յուրաքանչյուրը պետք է մինչև 2022 թվականի փետրվարի 26-ը ապահովի առնվազն 500 քաղաքային ավագանու և քաղաքապետի աջակցությունը։ Թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա միայն մարտի 11-ին։

Այստեղից էլ կարելի է անել առաջին եզրահանգումը. Զեմմուրն ու Պեկրեսիեն Հայաստանում կհայտնվեն առանց նախագահության թեկնածուների պաշտոնական կարգավիճակի։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Զեմմուրն առաջին փուլում կարող է հույս դնել միայն 15%-ի վրա, իսկ ահա Պեկրեսիենի ցուցանիշները «սայթաքուն» են և արագ փոփոխվող։ Ենթադրվում է, որ նա առաջին փուլում կարող է զբաղեցնել երկրորդ տեղը, հարցումները երկրի ներկայիս ղեկավարին են տալիս առաջին տեղը։ 

Երկրորդ եզրահանգումն այն է, որ  Զեմմուրի և Պեկրեսենի համար նախընտրական արշավի մի մասի Հայաստան, որպես օտար հարթակ, եզակի փոխանցումը հիմնականում միջոց է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ և տնտեսապես հզոր 500 հազարանոց հայկական սփյուռքի ձայները շահելու համար: Դա միայն նեղ իմաստով։ Իսկ ընդհանրապես լայն իմաստով նրանք կփորձեն հանդես գալ որպես «Մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեության շահերի պաշտպանների» դրոշակակիրներ «ֆրանսիական տարբերակի գավառականության» հագուստը իրենց վրայից շպրտելու համար։ 

Երրորդ եզրահանգումն այն է, որ Ֆրանսիայի քաղաքական դաշտի աջ և ձախ թևերում մոլեգնող գաղափարաքաղաքական ճգնաժամի բոլոր նշանները կտեղափոխվեն հայկական կամրջի վրա։ Ի վերջո, Զեմմուրն ու Պեկրեսեն ցույց կտան այն փաստը, որ Մակրոնը «կորցրել է Կովկասը», իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «կորցրել է Փարիզը» Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ վերջինս իրեն չի պահել այնպես, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր Երևանում։ Այս առումով Զեմմուրն ու Պեկրեսենը փաստարկներ ունեն քննադատելու Մակրոնի քաղաքականությունը թե՛ Անդրկովկասում ընդհանրապես, թե՛ մասնավորապես Հայաստանի առնչությամբ։

Նախկինում ֆրանսահայերը վրդովված էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «դավաճանությունից», այժմ «տարակուսած» են Մակրոնի քաղաքականությանից, որը միայն հայտարարություններ է անում։ Բայց կոնկրետ ի՞նչ կարող է տալ Երևանին իր տարածքում իրագործվող ֆրանսիական ինտրիգը, մանավանդ, որ Հայաստանը ընկղմված է միաժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ  զինված և քաղաքական երկարատև առճակատման մեջ, և կարիք ունի խաղաղ հանգստի պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ զարգացման և նախատեսվող արդիականացման քաղաքականության իրականացման։ Ի վերջո, կան ուժեր, և ոչ միայն արտաքին, որոնք իրենց շահերից ելնելով փորձում են երկիրը առաջին ճակատագծում պահել։ Շուտով Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավը կանցնի, կլինի հանգիստ, իսկ Հայաստանը կշարունակի մնալ «իր շահերով և նախկին աշխարհաքաղաքական հարթությունում»։ Զեմմուրը, որին արդեն անվանում են «ֆրանսիական Թրամփ», օրինակ հայտարարել է «Ֆրանսիան փրկելու» և «Բրյուսելի կողմից խլված ինքնիշխանությունը նրան վերադարձնելու» մտադրության մասին։ Ումի՞ց և, որ ամենակարևորն է, ինչպե՞ս է նա մտադիր «փրկել Հայաստանը»։ Ճիշտ է, խնդրի մյուս կողմն էլ կա. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Փաշինյանի և արևմտահայ սփյուռքի հարաբերություններում ճգնաժամային երևույթներ են սկսել ի հայտ գալ պայմանավորված նրա նոր տարածաշրջանային քաղաքականությամբ։

Վարչապետը սկսել է կորցնել իր նախկին աջակցությունը, և այժմ փորձում են նրա համար խնդիրներ ստեղծել հորիզոնում պահելով պոտենցիալ ներդրումները, որպես խայծ։ Փորձագետների կարծիքով, դա նկատելի է դարձել այն ժամանակ, երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական սփյուռքի լոբբին, բացառությամբ Ֆրանսիայի, առեղծվածային պատճառներով չի աջակցել Փաշինյանին ցույց տալով նրա հայտարարած քաղաքական ուղղվածության հեռանկարի նկատմամբ հույսի բացակայությունը։ Այժմ, երբ Ադրբեջանի հետ պատերազմը տանուլ է տրվել, սփյուռքը լիակատար հիասթափություն է ապրում, վստահության կորուստ է ապրում և մեղադրում է Հայաստանի իշխանության թե՛ ներկա, թե՛ նախկին ղեկավարներին։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են Զեմմուրն ու Պեկրեսենը գնում Երևան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը
Ամենադիտված