Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադրանքը ռուս խաղաղապահների նկատմամբ չհաջողվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

yugsn.ru-ն գրում է, որ ադրբեջանա-հայկական սահմանին մայիսի 12-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպը, տարաձայնություններ է առաջացրել Հայաստանի զինվորականների և քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի կողմից հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական ​​սահմանին ոտնձգություններ չեն եղել: ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանը հստակեցնելու» նպատակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքում:

Ռազմական-քաղաքական փորձագետ Յան Գագինը ներկայացրել է 159, 160 և 161 սահմանային հենակետերի իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը: Նա կարծում է, որ Կովկասում ռուսների «գործընկերներ»-ը հերթական անգամ փորձել են վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը:

«Առավոտ կանուխ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվել են դեպի Սև լճի տարածքում տեղակայված դիրքերը: Այնտեղ ռուս սահմանապահներ չկան, պաշտպանությունը իրականացնում են Հայաստանի ՊՆ մարտիկները: Դաշտային հրամանատարները հայտնել են, որ նկատում են հակառակորդի կենդանի ուժի կուտակում և առաջխաղացում դեպի պետական ​​սահման, և կրակ բացելու թույլտվություն են խնդրել: Զինվորական ղեկավարությունն ասել է, որ ամեն ինչ կարգին է և արգելել է կրակել: Ադրբեջանցիները ներթափանցել են Հայաստանի տարածք, սկսել են խրամատներ փորել ու բանակային վրաններ տեղադրել: Հայկական հենակետերը հայտնվել են շրջապատման մեջ: Կապի միջոցով այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուս զինվորականներին, որոնք անմիջապես հասել են շփման գոտի: Ադրբեջանցիները մերժել են Հայաստանի տարածքը լքելու առաջարկը: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում հայտնվել են կեղծ լուրեր առ այն, որ ռուսները ոչինչ չեն անում, հայերը անպաշտպան են, պետք է իսկական դաշնակիցներ կանչել: Այսինքն ես ուզում եմ ասել, որ պլանավորված սադրանք է եղել», - պատմել է փորձագետը:

«Եվ դրան մասնակցել են ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ նրանց դաշնակիցները Հայաստանի տարածքում: Բայց երկու գործոն խանգարել է այդ գեղեցիկ խաղացված բեմադրությանը: Հայ զինվորները շրջանային պաշտպանության դիրք են ընդունել, իսկ ռուսները կոշտ են արձագանքել՝ օդ բարձրացնելով ինքնաթիռներ և պատրաստվելով Սիսիանի շրջանից հարվածներ հասցնել ներխուժած ադրբեջանական բանակին: Արդյունքում, սադրանքը ձախողվել է, ադրբեջանցիները լքել են Հայաստանի տարածքը, իսկ Երևանից ժամանած շահագրգիռ կողմը չի կարողացել տեղեկատվական աղմուկ բարձրացնել և մեղադրել Ռուսաստանին: Միանգամայն պարզ է, որ ապագայում ևս նման սադրանքներ կլինեն, մանավանդ եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ: Գաղտնիք չէ, որ նա է նման սադրանքների հիմնական շահառուն: Հակասությունների հանգույցը Անդրկովկասում ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե ում է իսկապես երդում տվել. ոչ թե Հայաստանի ժողովրդին, այլ ՆԱՏՕ-ի իր իրական տերերին և, թքած ունի Ռուսաստանի հետ բոլոր բարեկամական համաձայնագրերի վրա», - եզրափակել է Յան Գագինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Մահացել է փոքրիկ Ռուզաննան Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, տուժածներ կան Ռուս զբոսաշրջիկները ճանապարհորդում են Վրաստան, բայց չգիտեն հարևան երկրի մասին, որը ավելի էժան և գեղեցիկ էՄինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ադրբեջանը նախատեսում է սկսել ոսկու արդյունահանում իր վերահսկողության տակ գտնվող Սոտքի ոսկու հանքավայրումԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»
Ամենադիտված