Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստը մնում է փաստ, որ արդեն երկրորդ դատավորը հրաժարվեց քննել աշխարհիկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու հովվապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ մեղադրանքով «գործը»:

Առանցքային խայտառակությունը, չենք վախենա այդ բնորոշումը տալուց՝ խարա՛նը, ցավոք, արդեն արձանագրված է. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, հայկական աշխարհիկ իշխանության ղեկավարի պահանջով քրեական հետապնդում է իրականացվում ու դատ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սա խայտառակագույն փաստ է: Թե՛ բարոյական, թե՛ կրոնական, թե՛ հասարակական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Թե՛ պատմականորեն:

Հայոց անկախ պետականության մեջ աշխարհիկ իշխանության քմահաճույքով հալածվում է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ:

Բայց գանք բուն դատերին: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննել:

Դատավոր նշանակվեց նույն դատարանի մեկ այլ անդամ՝ դատավոր Սերժ Ռուշանյանը: Նա էլ, ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած դատական նիստում Վեհափառի և եպիսկոպոսների «գործը» որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատավորը հայտարարեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։

Հարկ է նկատել, որ իրավագիտական հանրույթը միանշանակ չընդունեց դատավորների այդ որոշումները: Այո, կան փորձառու իրավաբաններ, որոնք ասում են, որ այստեղ խնդիր կա. ի մասնավորի, դատավորները, մեղմ ասած՝ անհասկանալի պատճառաբանություններով են հրաժարվում քննել այս խայտառակ «գործը»:

Բայց, եթե խնդիրը դիտարկենք ոչ միայն զուտ իրավաբանական տեսանկյունից, ապա բավականին նկատելի նրբերանգներ պետք է արձանագրենք:

Առաջինն, ինչ ակնհայտ է, քաղաքական մեծամասնության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումները, ահաբեկումներն ու շանտաժն են: Գաղտնիք չէ, որ դատական ու իրավապահ համակարգերը գործում են վախի մթնոլորտում: Իսկ վերջին ճեպազրույցում էլ Փաշինյանը բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց ինչպես իրավապահ, այնպես էլ՝ դատական մարմինների ներկայացուցիչների հասցեին:

Բայց մյուս կողմից՝ չնայած գործադիր իշխանության տոտալ ճնշումներին, արդեն երկրորդ դատավորն է, որ հրաշալի գիտակցելով իր քայլի հնարավոր հետևանքները (սկսած պաշտոնանկությունից, վերջացրած՝ կալանավորմամբ), գործնականում հրաժարվում է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատարան բերված «գործը»:

Կարճ ասած՝ մարդիկ չեն ցանկանում մտնել այդ մեղքի տակ, չեն ուզում իրենց ու իրենց մերձավորներին թողնել «Վեհափառ դատողի» անջնջելի խարանի տակ:

Չնայած, այս դեպքում էլ շատ փորձագետներ գտնում են, որ հենց վախի մթնոլորտի պատճառով են դատավորները ոչ թե ուղղակի մերժում «գործը», այլ իրենցից «գցելու» պատճառաբանություններ բերում: Ու, ըստ այդ իրավաբանների, այստեղից էլ, կարծես, յուրօրինակ «մրցություն» է սկսվել, թե որ դատավորը մտքի ինչ ճարպկություն կդրսևորի, որպեսզի գոնե անձամբ ինքն ազատվի այդ «գործը» քննելու փորձությունից:

Մեծ հաշվով, դժվար է չհամաձայնել այն մասնագետների հետ, որոնք կարծում են, որ քաղաքացիական ու մասնագիտական բացարձակ համարձակություն ունեցող որևէ դատավոր պետք է տվյալ «գործը» հայտարարեր առոչինչ, իրավագիտական զավեշտ կամ անհեթեթություն, կարճեր «գործը», իսկ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին էլ ճանաչեր անմեղ կամ անպարտ: Ավելին, ընդհանրապես վարույթ էլ չպետք է ընդունեին:

Բայց չպահանջենք ավելին այն բանից, ինչ չափով համարձակություն դրսևորել են նախորդ դատավորները:

Ու ողջ խնդիրն այն է, որ սա սոսկ «գործ» չէ, իր ողջ խայտառակությամբ հանդերձ, սա սոսկ Եկեղեցու հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանք չէ:

Հիշեցնենք, որ «գործն» ինքնին ոչ մի բան է: ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդը ազատվել է ծառայությունից, նշանակվել է այլ թեմակալ առաջնորդ: Դա բացառապես ՀԱԵ ներքին գործն է: Բայց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող քաղաքական իշխանության ղեկավարը այդպիսով էլի մի առիթ է նկատել՝ Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ ճնշումների համար: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ հեռացվածը դեռ հոգևորական է ու թեմակալ, իսկ Մայր Աթոռն էլ պիտի դատարանի որոշումը կատարի: Դա աբսուրդից էլ այն կողմ է:

Ի դեպ, այլ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, նույնպես ընդգծում են Եկեղեցու ինքնավարության սկզբունքը:

Բայց դա կրոնաբանական վեճ չէ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ մեղադրանքով «գործը», կարծում ենք, պետք է դիտարկել ընթացիկ իրավաքաղաքական իրողությունների շրջածիրում:

Ինչպես քաղաքական ընդդիմության լիդերների դեմ «գործերը», ինչպես ընդդիմության դեմ հալածանքները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ այս «գործը» նույն քպական դրսևորումների ու քայլերի տրամաբանության մեջ են:

Ո՞րն է այդ «տրամաբանությունը»: Խոսքն այն մասին է, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի հետևողականորեն չեզոքացնել դիմադրության բոլոր օջախները, բոլոր այն կենտրոններն ու ուժերին, որոնք կարող են դիմադրել կամ որոնք ընդունակ են առաջնորդել դիմադրող ժողովրդին: Խնդիրը, մեծ հաշվով, բոլոր ազգային, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի չեզոքացումն ու մեկուսացումն է:

Այդ է պատճառը նաև, որ Փաշինյանը պարբերաբար Հայ առաքելական եկեղեցին ներքաշում է դեպի քաղաքական դաշտ, ՀԱԵ մասին խոսում է որպես մի ինչ-որ կուսակցության մասին: Մինչդեռ հանրահայտ է, որ Եկեղեցին ինքնին վեր է զուտ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական իրողություններից:

Սակայն Փաշինյանը նման հայտարարություններ է անում նախ՝ ընկալման տիրույթում եկեղեցին աշխարհիկացնելու, ապա արդեն որպես «ընդդիմադիր կուսակցություններից մեկը» քաղաքական հալածանքների ենթարկելու իր մոտեցումները «լեգիտիմացնելու» համար:

Մեծ հաշվով, առնվազն Եկեղեցու պարագայում դա նրան դեռևս չի հաջողվում՝ չնայած խայտառակ հալածանքներին ու հոգևորականության դեմ ահաբեկչական, շանտաժային, նաև պառակտիչ քայլերին ու ջանքերին: Հայ առաքելական եկեղեցին մնում է ամուր, իր դիրքերում, հասկանալի է՝ հանրության, ժողովրդի գործնական աջակցությամբ:

Բայց մյուս կողմից՝ հանրահայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, հետապնդումների անհրաժեշտության մասին հրապարակայնորեն պահանջներ է ներկայացրել հայության թշնամի, ադրբեջանական «հոգևոր առաջնորդ» Ալահշուքյուր Փաշազադեն: Հանրահայտ է նաև, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքները գրեթե նույնական են, համահունչ:

Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները և դրա դիտարկվող դրվագներից մեկը՝ վերոնշյալ «գործը», ադրբեջանաթուրքական կապիտուլ յացիոն պահանջների ընդհանուր փաթեթում են:

Նաև այս ծանր հանգամանքը, կարծում ենք, արժե, որ նկատի ունենան իշխանությունից կախվածության մեջ գտնվողները, որոնք որևէ կերպ առնչվում են նշված «գործին»:

Հ.Գ.-Ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսին՝ դեռ «մեկ ամսական վարչապետ» լինելով, հետևյալ հայտարարությունն էր անում. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»: Չնայած, երբ չի իր նախկին հայտարարությունների հակառակն արել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»Լույս չի լինելու․ հասցեներ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ
Ամենադիտված