Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևորագույն համալիրներից մեկը Քանաքեռի ալյումինի գործարանն էր՝ ԿԱՆԱԶ-ը: Գործարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 1940 թվականին, սակայն պատերազմի պատճառով  շինարարական աշխատանքներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1944 թվականին: Գործարանն առաջին անգամ շահագործման հանձնվեց 1950 թվականին:

Սկզբնական շրջանում գործարանն արտադրում էր ալյումինե փոքր արտադրանք, սակայն ժամանակի ընթացքում արտադրանքի ծավալներն ու արտադրվող նյութերի չափերը մեծացան: Արտադրանքի ընդլայնումը հատկապես մեծացավ 1960-ական թվականներից:

Կարդացեք նաև

Արտադրանքի ծավալների մեծացումը նպաստեց, որ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անցած դարձավ Երևանի արդյունաբերական կարևորագույն կետերից մեկը: ԿԱՆԱԶ-ը դարձավ ամբողջ Խորհրդային Միության և Եվրոպայի ալյումինե փայլաթիթեղ արտադրող ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: ԽՍՀՄ գաղափարախոսությանը համահունչ լինելով՝ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անց զուտ արդյունաբերական կենտրոն լինելուց զատ՝ դարձավ Երևանի կարևոր թաղամասերից մեկը, ինչպես նաև հազարավոր աշխատակիցներ ունեցող գործարանի համար կառուցվեց մշակույթի տուն, որն այդ ժամանակաշրջանի Երևանում կարևորագույն մշակութային կենտրոն էր:

 

1950 թվականին ԿԱՆԱԶ-ի շահագործումը, բնականաբար, չէր կարող չվրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: Արդյունաբերական այդ հսկան գրավեց նաև ԱՄՆ լրտեսների ուշադրությունը, որոնք սկսեցին գործել, հավաքագրել գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև իրենց լրտեսական ցանցի միջոցով տեղեկանալ գործարանի ներսում իրականացվող արդյունաբերական աշխատանքի մանրամասների մասին:

1957 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է խիստ գաղտնի զեկույց ԿԱՆԱԶ-ի մասին: Զեկույցը, տեքստային մանրամասներից զատ, ուներ նաև ֆոտոգրաֆիկական թղթապանակ: Զեկույցում ներկայացվում էր ալյումինի արտադրությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, սակայն առանձնակի ուշադրություն էր դարձվում ԿԱՆԱԶ-ի գործունեությանը: Զեկույցում ԿԱՆԱԶ-ի մասին մասնավորապես գրված էր.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ԿԱՆԱԶ»

ԵՐԵՎԱՆ, ԽՍՀՄ

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային ծայրամասում, ԽՍՀՄ։ Այս գործարանը, որը նոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ալյումինի նախնական արտադրությունն սկսել է 1950 թվականին և, ըստ տեղեկությունների, ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն է։

Այս գործարանի հիմնական գործառույթը ալյումինայի էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով ալյումինի ձուլակտորների արտադրությունն է։ Այս գործարանում ալյումինայի արտադրության վերաբերյալ լուսանկարչական ապացույց չկա։ Գլանման արտադրամասեր կամ ալյումինի պատրաստման և մշակման շենքեր լուսանկարում տեսանելի չեն։

Էլեկտրական էներգիան մատակարարվում է Երևանի հիդրոէլեկտրակայան ԳԷՍ 2 «Քանաքեռից», որը գտնվում է ալյումինի գործարանից 1000 ֆուտ դեպի հյուսիս։

Ալյումինի գործարանից անմիջապես հարավ կառուցվում է նոր արդյունաբերական կայանք։ Թեև այս կայանքի գործառույթը հնարավոր չէր որոշել, այն, ըստ երևույթին, կապված չէ ալյումինի արդյունաբերության հետ։

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի հիմնական բաղադրիչները նույնականացված և նկարագրված են հետևյալ անոտացված լուսանկարում»: (Տե՛ս YEREVAN ALUMINUM PLANT KANAZ YEREVAN, USSR):

Հետաքրքրական է, որ տեքստից զատ՝ ֆոտոգրաֆիկական քարտեզում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է ԿԱՆԱԶ գործարանի գտնվելու վայրը, պահեստները, արտադրական շենքերը, արտադրամասերի չափերն ու բոլոր կոորդինատները: Սա փաստում է այն իրողությունը, որ ամերիկյան հետախուզության գործակալները տեղում մանրամասն աշխատանք են իրականացրել՝ այս տեղեկատվությունը հավաքագրելու համար:

 

1957 թվականին գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանը Խորհրդային Հայաստանի կարևոր արդյունաբերական օբյեկտներից էր: Փաստաթղթի մանրամասն նկարագրությունից երևում է, որ գործարանն ուներ բարդ և մասնագիտացված արտադրական ենթակառուցվածք:

Այս փաստաթուղթը ոչ միայն տեղեկություն է տալիս Երևանի արդյունաբերական պատմության կարևոր էջերից մեկի մասին, այլև ցույց է տալիս, թե Սառը պատերազմի տարիներին ինչպիսի մանրամասնությամբ էր ամերիկյան հետախուզությունը հետևում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ներուժին։ Այս ամենից զատ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի՝ ԿԱՆԱԶ-ը ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն էր:

Զ. Շուշեցի

Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը «Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքներըՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն «Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Ժողովուրդ». Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում Լույս չի լինելու․ հասցեներ «Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»«Ժողովուրդ». ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Ամենադիտված