Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր խնդիրներից մեկը՝ Իրանի հետ պատերազմը ավարտելու փորձերում, սկզբում Վաշինգտոնի կողմից իր առաջ դրված առավելագույնս կոշտ նպատակներն էին։ Սակայն հակամարտության ձգձգվելու հետ այդ ցանկը նկատելիորեն կրճատվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հինգշաբթի օրը Fox News հեռուստաալիքով ելույթ ունենալով, նշել է Վաշինգտոնի երկու հիմնական խնդիրները։ Ըստ նրա, ԱՄՆ-ն պետք է ապահովի Պարսից ծոցի երկրների կողմից նավթի և գազի մատակարարումների շարունակությունը համաշխարհային շուկա՝ էներգակիրների կայուն գները պահպանելու համար, ինչպես նաև թույլ չտա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։

«Թիվ մեկ նպատակը՝ որպեսզի նավթն ու գազը էժան մնան ամբողջ երկրի ամերիկացիների համար։ Եվ, ակնհայտորեն, թիվ երկու նպատակը՝ ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա», — հայտարարել է Վենսը։

Դեռ մի քանի ամիս առաջ Թրամփի վարչակազմը նշում էր նպատակների զգալիորեն ավելի լայն ցանկ։ Դրանց թվում էին Իրանի կապիտուլյացիան, Թեհրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի կողմից միջուկային ծրագրից լիակատար հրաժարումը, Մերձավոր Արևելքում դաշնակից զինված խմբավորումներին աջակցության դադարեցումը, ինչպես նաև Իրանի հրթիռային ենթակառուցվածքի և ռազմական ներուժի մի մասի ոչնչացումը։

Միևնույն ժամանակ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս ներկայացրել են այդ ցանկի զանազան տարբերակներ։ Ոմանք խոսում էին Իրանի դաշնակից խմբավորումների ֆինանսավորման դադարեցման մասին, մյուսները չէին ներառում այդ կետը։ Նմանատիպ իրավիճակ էր նաև երկրի հրթիռային ենթակառուցվածքը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը ոչնչացնելու պահանջների դեպքում։

Այժմ Վաշինգտոնը որպես առանցքային նպատակներից մեկը նշում է նավթի և գազի կայուն գների ապահովումը։ Միաժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Վենսի հնչեցրած երկու նպատակներն էլ Թրամփի համար ունեն նույն նշանակությունը։

Դեռ մայիսին Թրամփը բացահայտ ասում էր, որ ամերիկացիների ֆինանսական վիճակը հաշվի չի առնվում Իրանի հետ պատերազմի վերաբերյալ որոշումներ ընդունելիս։ Այդ ժամանակ հարցին, թե արդյոք նա հաշվի առնո՞ւմ է հակամարտության ֆոնին քաղաքացիների ծախսերը, նախագահը պատասխանել էր. «Ոչ մի կաթիլ»։ Ուրբաթ օրը նա կրկին հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել բենզինի գների հնարավոր փոքր բարձրացման համար՝ հաշվի առնելով Իրանի շուրջ իրավիճակի կարևորությունը։

Միաժամանակ Վաշինգտոնը վերջին ամիսներին մեղմացնում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջները։ Եթե նախկինում վարչակազմը պնդում էր, որ Իրանը պետք է հանձնի հարստացված ուրանը, ապա այժմ Թրամփը թույլ է տալիս, որ միջուկային օբյեկտներին հասցված վնասը կարող էր բավարար լինել, իսկ միջուկային նյութերի մի մասը գտնվում է այնքան խորը գետնի տակ, որ դրանց հասանելիություն ստանալն անհնար կլինի։

ԱՄՆ նախագահը նաև ասում էր, որ Վաշինգտոնը արբանյակների օգնությամբ կկարողանա վերահսկել իրավիճակը, որպեսզի թույլ չտա Իրանին վերականգնել միջուկային նյութերին հասանելիությունը։ Հուլիսին Թրամփն ընդհանրապես հայտարարեց, որ Իրանը արդեն «դենուկլեարիզացված» է։

Այս ֆոնին նպատակների ձևակերպումների փոփոխությունը կարող է վկայել այն մասին, որ վարչակազմը ձգտում է հող նախապատրաստել պատերազմն ավարտելու համար այնպիսի պայմաններով, որոնք զգալիորեն ավելի մեղմ են, քան սկզբում հայտարարել էր Թրամփը։

Եթե նավթի և գազի կայուն գների ապահովումն իսկապես դարձել է Վաշինգտոնի գլխավոր նպատակը, ապա դա փաստացի նշանակում է ձգտում վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև պատերազմի սկսվելը։ Այդ դեպքում միակ սկզբունքորեն նոր արդյունքը մնում է Իրանի միջուկային զենք ստանալը կանխելը։

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԲԿ. Լենինգրադում ծնված և Թրամփի խոշոր հովանավորը պատրաստվում է պղինձը Հայաստանից ԱՄՆ վերաուղղորդելՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը որոշում է հետևել Մոնտանայի օրինակին«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ «Գենետիկական աղբ ԵՄ-ի համար». Հայաստանը կարող է աղքատանալ ԵԱՏՄ-ից խզման պատճառովՈչ ակնհայտ արտահանումներ. Ի՞նչ կարող է վաճառել ՀայաստանըՂարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր. պատմության այս օրը (հոկտեմբեր 25)Հայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ով Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքը չեղարկելու վերաբերյալ Ռուբիոն Կուբայի ժողովրդին կոչ է արել համագործակցել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ ԱԱ. Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն տիտղոսների համար Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը «Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքները
Ամենադիտված