Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնել էր, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ Որոշումը կայացվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի և կեղծ փաստաթղթերի մասին է։

Հայկական ծաղիկների արտահանման շուրջ ստեղծված պատմությունը վերածվում է ոչ միայն մեկ գործարարի կրած վնասի, այլև պետական վերահսկողության և պատասխանատվության լուրջ հարցի։

Այս փաստը հատկապես ուշագրավ է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկած պաշտոնական պատասխանի ֆոնին։

Երբ Հայաստանի պետական մարմնին հարց է տրվում հենց այդ խմբաքանակի ծագման, արտադրողի, փաստաթղթերի, վնասի և ոչնչացման մասին, պատասխանը կրկնվում է՝

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը […] չի տիրապետում»։

Այս երկու պաշտոնական դիրքորոշումների միջև առաջանում է առանցքային հարց՝ եթե ռուսական կողմը հրապարակայնորեն նույնականացրել է բեռը որպես հայկական ծագման և նշել դրա ծավալը, ինչո՞ւ Հայաստանի իրավասու մարմինը տվյալ խմբաքանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթն իր հարցումները ուղարկել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից վերահասցեագրել են մեր հարցերը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղ, փաստացի, այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին։

Ռուսական կողմը՝ 39,2 հազար ծաղիկ և կեղծ փաստաթղթեր

Ռոսսելխոզնադզորի հրապարակման համաձայն՝ Բելառուսից Ռուսաստան ներմուծման փորձի ժամանակ հայտնաբերվել է հայկական ծագման ծաղիկների խմբաքանակ։

Ռուսական կողմի ներկայացմամբ՝ խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի մասին է, իսկ բեռի տեղափոխումն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսական կողմը որակել է որպես կեղծված։

Այս հանգամանքը էապես փոխում է պատմության տրամաբանությունը։

Այստեղ այլևս միայն հարց չէ, թե ինչու է հայկական արտադրանքը հայտնվել Ռուսաստանի սահմանին, երբ դրա մուտքը սահմանափակված է։ Առաջանում է շատ ավելի կոնկրետ հարց՝ ինչ փաստաթղթերով է բեռը շարժվել Բելառուսից դեպի Ռուսաստան, ով է դրանք տրամադրել, և արդյոք այդ փաստաթղթերը որևէ կապ ունեցել են Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրամադրված բուսասանիտարական փաստաթղթերի հետ։

Հայաստանի ՍԱՏՄ-ն այդ հարցին իր պատասխանում չի անդրադառնում։

ՍԱՏՄ-ն ասում է՝ դեպի Ռուսաստան հավաստագիր չի տրամադրում

ՍԱՏՄ-ի պատասխանից պարզ է դառնում, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումը կիրառելուց հետո Հայաստանից Ռուսաստան ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում։

«Տեսչական մարմինը ՌԴ լիազոր մարմնի կողմից ներմուծման սահմանափակում կիրառելուց հետո՝ մայիսի 22-ից, ՀՀ-ից այդ երկիր ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրել»։

Այսինքն՝ Հայաստանի պետական մարմինը տեղյակ է ռուսական սահմանափակման մասին և համապատասխան փաստաթուղթ չի տրամադրում։

Միևնույն ժամանակ ՍԱՏՄ-ն նշում է, որ չի վերահսկում արտահանողի լոգիստիկ երթուղիները։

«Արտահանողի լոգիստիկ երթուղիները վերահսկելու լիազորություն Տեսչական մարմինը չունի»։

Սակայն այստեղ առաջանում է գործարարի համար ամենակարևոր հարցը․ եթե պետական մարմինը գիտի, որ տվյալ շուկան փակ է, իսկ ուղղակի արտահանման համար փաստաթուղթ չի տրամադրում, ի՞նչ մեխանիզմ է գործում՝ կանխելու համար այնպիսի իրավիճակը, երբ հայկական արտադրանքը այլ երկրի տարածքով հասնում է սահմանափակող երկրի սահման։

ՍԱՏՄ-ի պատասխանից այդ մեխանիզմը չի երևում։

Բելառուսը փաստաթղթերը ճանաչել է, Ռուսաստանը՝ կեղծ է համարել

ՍԱՏՄ-ի պատասխանում մեկ այլ կարևոր փաստ կա։

Մարմինը հայտնում է, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանից Բելառուս արտահանվել է 363 հազար 956 հատ ծաղիկ, և այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը Բելառուսի կողմից ընդունվել ու ճանաչվել են։

«Այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը ընդունվել և ճանաչվել են Բելառուսի կողմից. ծաղիկները ներմուծվել են այդ երկիր»։

Այսինքն՝ Բելառուսի ուղղությամբ առնվազն այդ փաստաթղթերը ճանաչվել են։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը 39,2 հազար ծաղկի կոնկրետ խմբաքանակի վերաբերյալ խոսում է կեղծ փաստաթղթերի մասին։

Ամենակարևոր հակասությունը՝ ռուսական կողմը բեռը տեսնում է, հայկական կողմը՝ ոչ

Ռուսական կողմի հրապարակման մեջ կա բեռի մոտավոր քանակը՝ 39,2 հազար ծաղիկ, ծագումը՝ հայկական, երթուղին՝ Բելառուսից Ռուսաստան, և փաստաթղթերի վերաբերյալ կոնկրետ պնդում։

Հայաստանի պետական մարմնի պատասխանում, սակայն, նույն կամ համադրելի խմբաքանակի վերաբերյալ ասվում է.

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Տեսչական մարմինը չի տիրապետում»։

Սա այն կետն է, որը պահանջում է ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ պետական պարզաբանում։

Վարդերը ոչնչացվել են, բայց վնասը պետությունը չի հաշվարկել

Գործարարի համար պատմության վերջնական արդյունքը պարզ է՝ ապրանքը ամբողջությամբ ոչնչացվել է։

Սակայն ՍԱՏՄ-ն ոչ միայն չի հաշվարկել վնասը, այլև հայտարարում է, որ տնտեսավարողի ծախսերի վերաբերյալ տեղեկություն ստանալն իր գործառույթը չէ։

Իսկ փոխհատուցման հարցին պատասխանը նույնպես կարճ է.

«Տնտեսավարողի վնասը փոխհատուցելու գործառույթ Տեսչական մարմինը չունի»։

Այսպիսով՝ գործարարը կորցրել է ամբողջ խմբաքանակը, սակայն պետական մարմնի արձագանքը չի ներառում ոչ վնասի գնահատում, ոչ փոխհատուցման մեխանիզմ, ոչ էլ միջամտության որևէ արդյունք։

ՍԱՏՄ-ն նաև ասում է, որ այլ երկրում իրականացվող գործընթացներին միջամտելու լիազորություն չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մեզ տրված պատասխանում նշում է, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկեր կառույցը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուստի հարցերն անհրաժեշտ է ուղղել իրավասու գերատեսչությանը։

«Տեղեկացնում ենք բոլոր հարթակներով»

ՍԱՏՄ-ն պնդում է, որ ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին հանրությանը տեղեկացնում է բոլոր հասանելի հարթակներով։

«Ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին Տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը հասանելի բոլոր հարթակներով, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցները»։

Պետությունը կարող է ասել, որ արտահանողի երթուղին վերահսկելու լիազորություն չունի։ Բայց այդ դեպքում մնում է անպատասխան՝ ո՞վ է համակարգում պետական արձագանքը, երբ նույն ապրանքը հայտնվում է սահմանափակող շուկայի մուտքի կետում։

ԵԱՏՄ-ի հարցը նույնպես մնացել է օդում

«Ժողովուրդը» ՍԱՏՄ-ից հարցրել էր նաև՝ արդյոք ռուսական կողմի սահմանափակումը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակում գործող միասնական բուսասանիտարական կանոններին և ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքներին։

ՍԱՏՄ-ն ըստ էության հրաժարվել է գնահատական տալուց.

«Տեսչական մարմինը քաղաքականության մշակման գործառույթ չունի»։

Սակայն հարցը քաղաքականության մշակման մասին չէր։ Հարցը վերաբերում էր գործող սահմանափակման և ԵԱՏՄ կանոնների համապատասխանության գնահատմանը։

Իսկ քանի՞ նման դեպք է եղել

«Ժողովուրդը» նաև պահանջել էր 2026 թվականի վիճակագրությունը՝ քանի հայկական բուսական արտադրանքի խմբաքանակ է սահմանափակվել Ռուսաստանի շուկայում, վերադարձվել կամ ոչնչացվել։

ՍԱՏՄ-ն կոնկրետ թվեր չի ներկայացրել։

Պատասխանը հետևյալն է.

«Տարվա ընթացքում արձանագրվել են բուսասանիտարական ենթահսկման բեռների հետ կապված որոշ անհամապատասխանություններ, որոնք, սակայն, լուծվել են աշխատանքային կարգով»։

Թե քանի դեպք է եղել, ինչ ապրանքների մասին է խոսքը, ինչ ծավալներով և ինչ ֆինանսական վնաս է առաջացել՝ անհայտ է։ Բայց կարևորն այն է, որ հարցեր կան՝ լուծվում են աշխատանքային կարգով, հարցեր կան՝ գործարարը մնում է միայնակ ՌԴ կամայականությունների դեմ։

Ո՞վ է պաշտպանելու գործարարին

Այս պատմության մեջ ամենաանհարմար հարցը ոչ թե այն է, թե արդյոք գործարարը սխալվել է։

Եթե ռուսական կողմի պնդումները ճիշտ են, պետք է պարզել՝ ով է կեղծել փաստաթղթերը, ինչպես է դա տեղի ունեցել և ով է դրա համար պատասխանատու։

Պատասխանի փոխարեն՝ նոր հարցեր

Այս պատմության փաստաթղթերը մի քանի կոնկրետ հարց են թողնում բաց.

Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն ասում, որ այդ խմբաքանակի մասին տեղեկություն չունի։

Կեղծված փաստաթղթերից որևէ մեկը Հայաստանի պետական մարմնի՞ կողմից է տրամադրվել։

Թե ռուսական սահմանափակման մասին պետությունը տնտեսավարողներին նախապես տեղեկացնում է, ի՞նչ կոնկրետ մեխանիզմ է գործում երրորդ երկրի տարածքով նույն շուկա հասնող բեռների ռիսկերը կառավարելու համար։

Եվ վերջապես՝ երբ արտաքին սահմանափակման հետևանքով հայկական արտադրողի ապրանքը ամբողջությամբ ոչնչացվում է, ո՞ր պետական մարմինն է պատասխանատու նրա շահերի պաշտպանության և վնասի նվազեցման համար։

Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն մեկ գործարարի համար։

39 հազար վարդը փաստացի ոչնչացվել է, որի հետ ոչնչացել է նաև պատասխանատվության շղթան՝ բեռի հետագծից մինչև գործարարի կրած վնասը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարԹեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա «Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետԳազ չի լինելու մինչև հոկտեմբերի 23-ը 21:00-ն Քաղաքագետ. Հայաստանը ԵՄ արկածախնդրության պատասխանատվությունը տեղափոխում է Եվրոպայի վրաՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային Քաղաքական գործիչ Գրիգորյան. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը ձեռնտու է Հայաստանի իշխանություններինՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Փաշինյանը շարժում է ԵՄ-ին և սեղան է գցում Ռուսաստանի համարՉԼ. 10 հոգով մնացած «Ինտեր»-ը հաղթեց «Շախտյոր»-ին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 22)Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված