Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ փետրվարի 3-ին, News.am-ին տված հարցազրույցում Աղվան Վարդանյանը բառացի հայտարարել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին և ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը։ Այսինքն՝ ստեղծվել է հենց այն իրավիճակը, որի մասին ամիսներ առաջ խոսում էր Աղվան Վարդանյանը։ Սակայն մինչ այս պահը «Հայաստան» դաշինքի պատգամավորը չի հայտարարել, որ հրաժարվում է մանդատից կամ պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։

Ավելին, ArmLur.am-ի լրագրողը օրերս հենց իրենից փորձել է պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։ Սակայն Վարդանյանը խուսափել է հստակ պատասխան տալուց՝ նշելով միայն, որ. «Ի տարբերություն շատերի, ես անընդհատ մտածում եմ»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է, որ Աղվան Վարդանյանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից, այլև հավակնում է համակարգող դեր ունենալ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միջև։ Քանի որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարսանիքի քավորն է, Վարդանյանը, որպես երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև կապող օղակ, ցանկանում է դառնալ «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կստացվի՞, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ եթե Աղվան Վարդանյանը հրաժարվի պատգամավորական մանդատից, ապա «Հայաստան» դաշինքի ցուցակով Ազգային ժողով կանցնի Գառնիկ Դանիելյանը, որի քաղաքական գործունեությունը, ընդդիմադիր շրջանակներում և հանրային լայն ընկալմամբ, գնահատվում է ավելի դրական։

Իսկ թե ինչ որոշում կկայացնի Աղվան Վարդանյանը՝ կհրաժարվի՞ մանդատից՝ կատարելով իր նախընտրական խոստումը, թե՞ կպահպանի այն՝ ներկայացնելով այլ հիմնավորում, պարզ կդառնա առաջիկայում։

Սակայն եթե նա չկատարի իր հրապարակային խոստումը, ապա ստացվում է, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով նախընտրական խոստումները չկատարելու և իշխանությունից կառչած լինելու մեջ՝ այսօր ինքը կհայտնվի նույն քննադատության թիրախում։

Այս իրավիճակում դժվար է չնկատել քաղաքական երկակի չափանիշների մասին հարցադրումը. երբ ընդդիմությունը իշխանությունից պահանջում է պատասխանատվություն և նախընտրական խոստումների կատարում, նույն չափանիշը բնականաբար կիրառելի է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հակառակ դեպքում Փաշինյանին ուղղված քննադատության զգալի մասը կարող է կորցնել իր քաղաքական և բարոյական ազդեցությունը, իսկ պատգամավորական մանդատից չհրաժարվելու որոշումը շատերի կողմից կարող է ընկալվել որպես այն նույն «աթոռից կառչած» վարքագիծը, որի համար Վարդանյանը տարիներ շարունակ քննադատել է Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանական է՝ ՊՆ հաղորդագրության հասցեատերը հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանն է․ Աբրահամյան Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է «Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը. «Վերադարձրեք հին Նիկոլին»»Օմանի հետ Հորմուզի կառավարման շուրջ բանակցությունները կտևեն մինչև 60 օր. Իրանի ԱԳՆ ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների մի շարք հասցեներում, Վարդաբլուր, Քաղցրաշեն բնակավայրերում Փրկարարները ոտքի վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Էլինա Ավանեսյանը պարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում Բացվել է Արզնիի առողջարանը. պատմության այս օրը (օգոստոս 26)Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների ԵԱ բրոնզե մեդալակիր ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի հերթական պահեստի և խոշոր նավթավերամշակման գործարանի վրա Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում
Ամենադիտված