Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև. պատմության այս օրը (16 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկական երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920 –ծնվել է գրող Մնացական Թարյանը։

1923– ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

1930– ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:

-ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։

1960 –ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։

1983-ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանը իրականացրել է հանրահայտ «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր և ինքը Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։

2003-Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունը։

2004-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում  «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունը աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը:

2005-Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։

2010 –վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։

2011-Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:

2013-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։

2015-98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։

2016-Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։

2018- ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը և քրեական հեղինակություն «Դոն Պիպոն»։

2019-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պասպիկյանը։

2020- Հայաստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

2024– Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1313 —ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոն»-ի հեղինակ Ջովանի Բոկաչչոն։

1612 - ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը։

1633 —ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։

1671 —Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։

1723– ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:

1754 –ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է  Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ։

1783 —Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում  ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։

 1815 —Նապոլեոն 1-ինը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի պրուս-սաքսոնական բանակին, այդ հաղթանակը դարձել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։

1816 —Ժնևյան լճի ափին երեկոյան պատմած սարսափ պատմություններից հետո 19-ամյա Մերի Շելլին տեսել է սարսափ երազներ, որոնք էլ դարձել են նրա ապագա «Ֆրանկեյշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի հիմքը։

1846– Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Հռոմի պապը:

1858 —վախճանվել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը հանդիսացող Ջոն Սնոուն։

1862 —Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որը առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակման։

1874 —Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։

1878 —վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որը առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը որպես անզգայացնող միջոց։

1894– Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ  Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անց կացնել Օլիմպիական խաղեր։

1903- ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի-Կոլա» ընկերությունը։

-սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։

-ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։

1907 —Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։

1911 —հիմնադրվել է IBM կորպորացիան։

1920 —Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը։

1925– Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1937 –ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։

1943 —54 ամյան Չարլի Չապլինը ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ, այդ ամուսնությունը տևել է 30 տարի և զույգը ուեցել է 8 երեխա։

1960– Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան:

1963– տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:

1983 —Անդրոպովը դարձել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահ։

1999– Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

2017-վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։

Կ.Խաչիկյան

Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում նոր uպառազինnւթյուն է գնել. Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք» Դոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն են Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, տղամարդը հայտնել է, որ մարված մոտ 2 մլն ռուբլու պարտքը այլ անձ էլ է պահանջելՎայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Երկամյա դադարից հետո վերականգնվել է Թավրիզ–Երևան ուղիղ չվերթը Օգոստոսի 26-ին Արեգակի վրա կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր բռնկումներ Ուկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով «Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, դա լիովին բխում է նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից. ՌԴ ԱԳՆ Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության Հայտնի է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Տաք օդային հոսանքները կնահանջեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն «Մուշ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի «Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սպրիտց կոկտեյլԿերան երեխուս. վրաերթի զոհ դարձած զինվորի ծնողները պահանջում են պատժել «հանցավոր հրաման» տվողներին Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 14 վագոն բեռ «Փորձագետ. Ո՞վ կարող է Ռուսաստանի փոխարեն ստանձնել Հայաստանի երկաթուղիները»ՌԴ ԱԳՆ. Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցով չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Երկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Հայաստանը ցինիկաբшր օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Հավանական է՝ ՊՆ հաղորդագրության հասցեատերը հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանն է․ Աբրահամյան Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է «Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը. «Վերադարձրեք հին Նիկոլին»»Օմանի հետ Հորմուզի կառավարման շուրջ բանակցությունները կտևեն մինչև 60 օր. Իրանի ԱԳՆ ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների մի շարք հասցեներում, Վարդաբլուր, Քաղցրաշեն բնակավայրերում Փրկարարները ոտքի վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Էլինա Ավանեսյանը պարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում Բացվել է Արզնիի առողջարանը. պատմության այս օրը (օգոստոս 26)Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված