Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուդոլֆս տղաներից ավագն է։ Մեկ աղջիկ և երեք տղա ունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահրամը՝ Ռուդոլֆի հայրիկը։ Հայրիկն անցել է Արցախյան առաջին պատերազմի միջով, եղել է ջոկատի հրամանատար, ասում է. «Իրեն միշտ հայրենասիրական ոգով եմ դաստիարակել»։

Ռուդոլֆը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ որդին ավելի շատ սիրում էր պատմողական առարկաները։ «Հինգերորդ-վեցերորդ դասարանից որոշել էր, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա։ Շատ էր սիրում ֆուտբոլը։ Բաց չէր թողնում ֆուտբոլային հանդիպումները։ Նաև կարատե էր պարապում։ Կարատեի ֆեդերացիայի որոշմամբ, այժմ ամեն տարի տղայիս ծննդյան օրը՝ մարտի 20-ին, կազմակերպվում է Ռուդոլֆ Քալաշյանի անվան հուշամրցաշար»։ Դպրոցն ավարտելուց հետո Ռուդոլֆը չի հասցրել բուհ ընդունվել։ Նպատակն էր զորացրվելուց հետո Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելը։ «Իր երազանքն էր, որ լավ ծառայի, մեդալով տուն վերադառնա և առանց քննությունների ընդունվի բուհ։ Մեդալը եկավ, ինքը՝ ոչ»։

2019 թվականի հուլիսի 22-ին Ռուդոլֆը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Ծառայության ժամանակ Ռուդոլֆը խրախուսվել է պատվոգրով և կրծքանշանով։ «Իրեն բոլորը շատ են սիրել զորամասում։ Պատմում են՝ եթե տեսնում էր, որ մի տեղ վիճում են, անմիջապես միջամտում էր, բոլորին հաշտեցնում։ Տղաները հարցրել են՝ այդ ի՞նչ ես ասում, որ բոլորը հաշտվում են։ «Դա միայն ես գիտեմ»։ Միշտ բոլորին ասել է՝ հիշեք, որ ձեր մամաները ձեզ սպասում են, իրար հետ կռիվ մի արեք։ Ծառայության ժամանակ շատ էր զրուցում իր մայրիկի հետ։ 1992 թվականին ես կռվել եմ Մարտունիում։ Երբ արձակուրդ էր եկել, իրեն ասացի, որ երկու դիրք իմ ջոկատով ես եմ ազատագրել։ Մի օր զանգեց՝ պապա, գնում եմ դիրքեր։ Հարցրեցի՝ ի՞նչ դիրքեր, արձագանքեց. «Պապայի պոստը։ Տղերքին պատմեցի, որ այդ դիրքերը դու ես ազատագրել, հիմա այնտեղ գնալիս բոլորն ասում են՝ գնում ենք պապայի պոստը»։ Մինչև պատերազմն սկսվելը, երբեք իրենից չեմ լսել որևէ տրտունջ, բողոք, դժգոհություն։ Միջնեկ տղաս պարարվեստի քոլեջը գերազանցությամբ ավարտեց, պետք է «Սարդարապատ» համույթում պարեր, բայց քննությունից դիտմամբ կտրվեց, որ գնա եղբոր մոտ ծառայելու։ Այնտեղ երկու եղբայր ընդամենն ամիս ու կես են իրար տեսել։ Հիմա պատմում է, թե ամբողջ զորամասը որքան էր հարգում Ռուդոլֆին։ Համավարակի ժամանակ իրենք մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 3-ը դիրքերում են եղել։ Ընկերոջ հետ մատուռ են սարքել, ամեն անգամ դիրք գնալիս աղոթել են, հետո բարձրացել վերև»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ռուդոլֆը եղել է ամենաթեժ կետերում՝ Վարանդա (Ֆիզուլի), Հադրութ, Հորադիզ, Ամարաս, բայց հիմնականում մարտական գործողությունների մասնակցել է «Մարտունի 2»-ի դիրքերում և Ամարաս վանքի պաշտպանությանը։ Պատերազմի ընթացքում իր հետ կապ կար։ Հոկտեմբերի 29-ին ինձ զանգահարեց, ուզում էր խորհուրդ հարցնել։ Ամարասի պաշտպանության ժամանակ իրենց 58 հոգանոց վաշտից միայն 20-ն էին ողջ մնացել։ Տղաներին խորհուրդ էին տվել մտնել անտառ և սպասել օգնության։ Ամարասին մոտիկ Վարանդան (Ֆիզուլի) է, որն այդ ժամանակ արդեն ադրբեջանցիների ձեռքում էր։ Տղաներից մեկը Ռուդոլֆին հուշում է՝ պապայիդ զանգիր։ Զանգահարեց, կրակոցների, պայթյունների ձայներ էի լսում։ Ասացի՝ իմ ջոկատով գալիս եմ։ «Պա՛պ, պետք չի, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անենք»։ Արձագանքեցի՝ անտառ չգնաք, ձեր հետևից էլ ոչ ոք չի կարող գալ, գնացեք դեպի Մարտունիի ճանապարհը։ Հասնում են Գիշի գյուղի մոտ, այնտեղ իրենց դիմավորում են ՄՈԲ-ի տղաները։ Նրանք այդ քսան տղաներին պահում են բունկերում, վատ հոգեվիճակում են լինում։ Բայց նոյեմբերի 2-ին տղաները բառացիորեն կոտրում են բունկերի դուռը և նույն օրը մասնակցում Ճարտար գյուղի պաշտպանությանը։ Նոյեմբերի 3-ին իրենց այդտեղից տեղափոխում են Մարտունի՝ Նելսոն Ստեփանյանի անվան դպրոց։ Տղաներից 12-ին ուղարկում են Ուլ յանա սար, որը կրկին ադրբեջանցիների ձեռքում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից նրանք այդտեղ զոհվում են։ Ութ տղաներին, այդ թվում՝ Ռուդոլֆին, ուղարկում են 17-րդ բարձունք։ Երկու սպա է լինում, ասում են՝ այստեղ դիրքավորվեք, հիմա գալիս ենք։ Մինչև հիմա գնում են...»։

Ութ հոգով տղաները վեց ժամ կռիվ են տվել երկու հարյուրից ավելի թշնամական զինվորների դեմ, թույլ չեն տվել, որ նրանք առաջ գան։ «Հետո զինամթերքը վերջանում է, այդ ժամանակ վիրավոր են ունենում, որոշում են նահանջել։ Ռուդոլֆն ընկերներին ասում է՝ վիրավորի հետ նահանջեք, կրակն ինձ վրա կվերցնեմ։ «Դուք ապահով կլինեք, հետո իմ նահանջը կապահովեք»։ Իր ընկերն է դա պատմել միջնեկ տղայիս. «Տեսանք, որ Ռուդոլֆի կանգնած տեղում արկը պայթեց, Ռուդիկն ընկավ, մարմինը սկսեց ցնցվել»»։

Հոկտեմբերի 30-ին է հայրիկը վերջին անգամ զրուցել որդու հետ։ «Մոտ երկու ժամ զրուցել ենք։ Ինձ ասաց. «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ»։ Պատասխանել եմ՝ նման բան չանես, մորդ աչքերը թաց չթողնես»։

Ռուդոլֆն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 2»-ի 17-րդ բարձունքում։ 2021 թվականի փետրվարի 27-ին ընտանիքին հայտնում են, որ ԴՆԹ համընկնում կա, Ռուդոլֆի ոսկորները հայտնաբերված են։ Ընկերը նրա զոհվելու վայրում նշաններ է դրել, որ հետագայում կարողանան նրա մարմինը դուրս բերել։ «Կարմիր խաչին տվել էր գծագիրը, որ Ռուդոլֆի մարմինն այնտեղից դուրս բերեն։ Հունվարին հարյուրից ավելի մարմիններ բերեցին Հայաստան, Ռուդոլֆն էլ էր նրանց մեջ: Մենք իրեն սկսել ենք փնտրել նոյեմբերի 12-ից։ Մեզ ասել էին, որ կապ չկա։ Բայց որոշ ժամանակ միջնեկ տղաս զանգահարում էր, Ռուդոլֆս՝ ոչ։ Կինս զարմանում էր՝ եթե կապ չկա, Կարոն ո՞նց է զանգահարում, Ռուդիկը՝ ոչ։ Սկսեցինք բոլոր համարներով զանգել, որոնցով տղաս զանգահարել էր։ Մարտունու հոսպիտալի համարը ճշտեցինք, զանգահարեցինք՝ հետաքրքրվելու, թե Ռուդոլֆ Քալաշյան անունով վիրավոր ունեցե՞լ են։ Ինձ ասացին, որ աջ կողմից է վիրավորվել, մնացածն էլ՝ խառը-խուռը։ Ենթադրեցինք, որ բեկորային վիրավորում է։ Բայց մեզ ասում էին, որ Ռուդոլֆը վիրավոր է, մինչև կարողանան եղբորը դուրս բերեն այդտեղից։ Բացի դա, բոլոր անհետ կորած տղաներին ներառել էին զորամասը լքողների ցուցակում, ես հետո կարողացա Ռուդոլֆի և իր ընկերոջ անունները հանել դասալիքների ցուցակից։ Ջոկատիս տղաներին հավաքել էի, որ գնայի Մարտունի։ Բայց տղաներն ինձ հորդորեցին մնալ տանը՝ ընտանիքիս հետ, ասացին՝ մենք կգտնենք իրեն։ Դեկտեմբերի 20-ին տղաները եկան՝ վատ լուրով ենք եկել, կամանդիր, երեխեն զոհվել է։ Դեկտեմբերի 22-ին ես արյուն հանձնեցի։ Կինս անընդհատ ասում էր՝ գնա, մեր տղային գտիր։ Ես էլ չէի կարող իրեն ասել՝ երեխեն զոհվել է, այդ դեպքում պետք է հարցներ, թե որտեղ է մարմինը»։

Ապրելու ուժի մասին։ «Այն սերը, որ չհասցրեցինք Ռուդոլֆին տալ, բաշխեցինք մեր մյուս երեխաներին, մեր թոռնիկին։ Մարդիկ նայում են մեզ, ասում են՝ ծիծաղում են, հարսանիք և նշանդրեք անում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված այդ ծիծաղի հետևում։ Մեր հաղթանդամ որդուն ուղարկեցինք բանակ, մի քանի հարյուր գրամ ոսկոր տվեցին, տարանք Եռաբլուր»։

Հ. Գ. - Ռուդոլֆ Քալաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են «Չելսի»-ն գոլառատ դերբիում պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տnւժածներ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին
Ամենադիտված