Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրայրս ակտիվ երեխա էր, էներգիայով լի, չարաճճի։ Փոքր ժամանակ շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ։ Համարձակ էր, խելացի, շուտ էր ընկալում ամեն ինչ, միտքն արագ էր գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոֆյան՝ Հրայրի մայրիկը։ Հրայրը ծնվել է Երևանում։ Սովորել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում։ «Սկզբնական շրջանում շատ լավ էր սովորում, բայց տարիքի հետ չարաճճի դարձավ, առաջադիմությունն այդ ժամանակ մի քիչ թուլացավ։ Հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, շատ էր սիրում պատմությունը»։

Հրայրը դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով։ «Հաճախել է «Ավանդական կարատե-դո» ֆեդերացիա։ Արժանացել է սև գոտի 2-րդ դան վարպետական աստիճանին: Հրոս նաև պատանի երկրապահ էր։ Շատ էր սիրում զինվորական կյանքը, համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ նշանակություն ուներ։ Ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգված ու սիրված տղա էր: Կեղծիքն ու սուտը տանել չէր կարողանում, իրեն միայն պետք է ճշմարտությունն ասեիր»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրայրը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Իրեն միանգամից տարան Մատաղիս, այնուհետև Մարտակերտում վեց ամիս մասնակցել է սերժանտական դասերի, դրանից հետո տեղափոխվել է Թալիշ։ Իր ծառայության ժամանակահատվածը համընկավ Ապրիլ յան պատերազմի հետ։ Նա շատ խիզախ ու ակտիվ է եղել նաև այդ պատերազմի ժամանակ։ Իր խիզախության համար իրեն «Դժոխք Հրո» են կոչել։ Նռնակը նետել էր թշնամու բլինդաժի մեջ, միայնակ հասել այնտեղ, մինչև ընկերները եկել էին օգնության»։ Հրայրը եղել է ավագ սերժանտ, դիրքի ավագ։

Մայրիկի խոսքով, Քառօրյա պատերազմն իր հետքն էր թողել Հրայրի վրա։ «Իր գեղեցիկ աչքերը փոխվել էին, անգամ ծածուկ լալիս էի՝ հնարավո՞ր է, որ իմ տղայի աչքերն այդպես տխուր մնան։ Բայց, փառք Աստծո, աստիճանաբար Հրոյիս աչքերի նախկին փայլը վերականգնվեց։ Իսկ հետո նա սիրահարվեց։ Սերը փոխեց նրա կյանքը։ 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո մտադիր էր ամուսնանալ, բայց, ավաղ, իր երազանքին չհասավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ծանուցագիր ստացավ, գնաց և գրանցվեց ԵԿՄ-ի մեր գրասենյակում, որպեսզի մարտի դաշտ մեկնի Դավթաշենի տղաների հետ։ Տղաների մի քանի խումբ մեկնեց Արցախ, իրեն չէին կանչում, նա էլ բարկանում էր՝ ինչո՞ւ ինձ չեք տանում պատերազմ։ «Ես պետք է գնամ, իմ հողը ոչ մեկին չեմ տալու, թուրքից վրեժ ունեմ լուծելու, թանկ ընկերներ եմ կորցրել»։ Այդ նույն ընթացքում ծանուցագիր եկավ իր հորեղբոր տղային՝ Նարեկին։ Իրար կողքի մեծացած եղբայրներ էին։ Հրոս Նարեկին էլ տարավ, որ գրանցի ԵԿՄ-ում, սակայն չստացվեց։ Այդ ժամանակ բարկացավ, իր թղթերը վերցրեց ու գնաց զինկոմիսարիատ՝ որտեղ եղբայրս, այնտեղ՝ ես. «Ես իմ եղբոր հետ եմ գնալու, նրա թիկունքին պետք է կանգնեմ»։ Իր եղբայրն ամուսնացած էր, երկու աղջիկ ունի։ Կռվի դաշտում՝ թեժ պահին, երբ զգացել է, որ փրկության ելք չկա, եղբորն ասել է. «Խնդրում եմ, հետ գնա, տղերքի հետ նահանջի, ես մենակ կկանգնեմ, կկռվեմ, մեր հողը թուրքին չեմ տալու»։ Այդ ժամանակ նա արդեն ջոկատի հրամանատարն էր»։

Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 14-ին է որդին տանից դուրս եկել ու մեկնել մարտի դաշտ։ Հրայրի մարտերը եղել են Ջրականում։ «Թեժ ժամանակն էր։ Չէ՞ որ կարծիք կա, որ այդ ժամանակ Ջրականն արդեն հանձնված է եղել թշնամուն։ Ու մեր անմեղ երեխաներին տարան այնտեղ։ Տղաները թեժ մարտերի մեջ են եղել, կռիվ տվել թշնամու դեմ, չեն նահանջել, չեն լքել մարտի դաշտը»։

Մինչև Գորիսից Արցախ շարժվելը Հրայրը զանգել է մայրիկին։ «Իրեն ասում էի՝ շատ զգույշ կլինես, շուտ-շուտ կզանգես, բալե՛ս։ Տղաս այդ ժամանակ ասաց, որ մի երեք օր չի զանգի, կարծես կանխազգացում ունենար։ Արցախից ինձ զանգել այլևս չի կարողացել։ Միայն տղաներից մեկի հեռախոսով իր ընկերուհուն նամակ է գրել, նախքան դա զանգահարել է, բայց ուշ ժամ է եղել, վերջինս քնած է եղել, չի պատասխանել զանգերին։ Նամակում գրել է. «Արդեն ուշ է, պլանները փոխվեցին, ծաղիկներ դու կբերես ինձ, ես քեզ էլ ծաղիկ չեմ կարող բերել»»։ Հոկտեմբերի 19-ին Ջրականում Հրայրն անմահացել է։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Հրայրը կրտսեր քույր ունի։ «Աննաս ևս կարատեիստ է, կրկին 2-րդ դան է, դպրոցում մանկավարժ է աշխատում։ Նա միշտ ասում է՝ ես իմ եղբոր գործը մինչև վերջ կշարունակեմ։ Մարզիչ է, սիրված ու հարգված է, ինչպես եղբայրը։ Նա Հրայրիս պատիվը բարձր է պահում»։ 

Ապրելու ուժի մասին։ «Ապրելուս ուժն իմ աղջիկն է։ Իհարկե, որևէ մեկը չի կարող իմ Հրայրի բացը լրացնել։ Հրայրս ուրիշ էր, իր նմանը չկա։ Ես ամեն տեղ իրեն եմ փնտրում։ Գիշերներն ականջս դռան կողմն է, միշտ մտածում եմ, որ հիմա դուռը կթակի ու ներս կմտնի։ Այժմ ինձ ապրեցնողն ու ուժ տվողը Աննաս է»։

Հ. Գ. - Կամավոր, սերժանտ Հրայր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն
Ամենադիտված