Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից Հայաստանում սպասում էին հստակ քաղաքական և անվտանգային արդյունքներ։ Հանրության մի հատված հույս ուներ, որ Եվրոպան հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ երաշխիքներով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն այդ սպասումների փոխարեն քաղաքական օրակարգի կենտրոնում հայտնվեցին բոլորովին այլ զարգացումներ, որոնք ավելի շատ խորացրին առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտը։

Գագաթնաժողովի ամենաքննարկվող դրվագներից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր Երևան։ Քաղաքական շրջանակներում այն ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական այց, այլ նաև որպես բաց ազդակ Ռուսաստանի հասցեին։ Ուկրաինան և Ռուսաստանը գտնվում են ռազմական բաց հակամարտության մեջ, իսկ Զելենսկին Մոսկվայի համար համարվում է թշնամական պետության ղեկավար։ Այդ պայմաններում նրա պաշտոնական ընդունելությունը Երևանում չէր կարող անարձագանք մնալ Կրեմլի կողմից։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փաստացի անտեսեցին մի շարք զգայուն իրողություններ։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումների մակարդակով։ Սակայն այս թեման մնաց ստվերում։ Զելենսկին ևս խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին այդ մատակարարումների վերաբերյալ։

Միաժամանակ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ Երևան այցելելուց առաջ Ուկրաինայի նախագահը եղել էր Ադրբեջանում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններից հետո հայտարարվեց պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին։ Մինչ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմարդյունաբերական ներուժը, Հայաստանում ավելի հաճախ են հնչում բանակի ֆինանսավորման և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ։

Քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, իսկ ներկայիս հարաբերությունների խորացումը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Այս ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես քաղաքական աջակցություն, այլ նաև որպես ակնարկ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ։

Այս համատեքստում առավել կոշտ գնահատականներով հանդես եկավ քաղաքական գործիչ Արման Աբովյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։ Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը ներքաշում են վտանգավոր աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ առանց հաշվարկելու հնարավոր հետևանքները։

«Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։ Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։ Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»։

Քննադատների համոզմամբ՝ գագաթնաժողովը ավելի շատ ծառայեց ներքաղաքական քարոզչական նպատակների, քան Հայաստանի համար իրական ռազմավարական արդյունքների ապահովմանը։ Ընդդիմախոսները նշում են, որ ընտրություններից առաջ եվրոպական առաջնորդների ակտիվ ներկայությունն ու հրապարակային աջակցությունը փորձ է ստեղծելու տպավորություն, թե գործող իշխանությունները կարողացել են ապահովել բացառիկ հարաբերություններ Եվրոպայի հետ։
Սակայն քաղաքական աղմուկից և հանդիսավոր հայտարարություններից դուրս մնում են այն խնդիրները, որոնք շարունակում են անհանգստացնել հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը, ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունները, փողոցային ձերբակալությունները և հասարակության բևեռացումը։ Եվ որքան էլ գագաթնաժողովը ներկայացվի որպես դիվանագիտական հաջողություն, դրա քաղաքական և անվտանգային հետևանքների շուրջ հարցերը շարունակում են մնալ բաց։

ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԼարի Գագոսյանը կդառնա վավերագրական ֆիլմի հերոս ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման Կորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 8 տուրից հետոՖրանսիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքը ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Դեռևս համաձայնություն չկա Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակի վերաբերյալ․ Կրեմլ Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելԿասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին․ ՆԳՆ ՓԾ ջրասուզակ Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա Ի՞նչ է սպասվում կարկտահարությունից տուժածներինԹմրամիջոցների ապօրինի շրջանառության և մշակման դեպքեր են բացահայտվել Երևանում, Սևանում ու Տաշիրում Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր Աճ՝ տարադրամի շուկայումՀրազդանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թռիչքային սնունդ Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ «Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է» Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին «Եվրոպան պատրաստ է օգնել Հայաստանին արտահանման հարցում, բայց չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է «հայկական կոնյակը»» «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում. պատմության այս օրը (24 հունիս)Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՖինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ
Ամենադիտված