Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական քննարկումների ալիքն է բարձրացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ։ Ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և նման հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև փորձագիտական հանրության մոտ։ Քննարկումների առանցքում մեկ հիմնական հարց է՝ արդյոք արտաքին առաջնորդի նման բաց և հասցեական աջակցությունը չի՞ դիտարկվում որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին քաղաքական գործընթացներին։

Այս թեման առավել զգայուն է դառնում այն պայմաններում, երբ Հայաստանը հայտնվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարի կիզակետում։ Փորձագետների մի մասը նշում է, որ արտաքին դերակատարների աջակցությունը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես դիվանագիտական հայտարարությունների շրջանակից և հաճախ ուղեկցվում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական շահերով։ Հայաստանի պարագայում ևս հնչում են տեսակետներ, ըստ որոնց՝ Ֆրանսիայի աճող տնտեսական և քաղաքական ներկայությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև քաղաքական գործընթացների վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին: «Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։ Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է: Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։ Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։ Այսինքն, խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։

Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։

Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։ Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։

Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։ Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:

Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։ Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի»։

Քննարկումները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև եվրոպական տարբեր նախաձեռնություններ, որոնք վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված են հայկական տեղեկատվական և քաղաքական միջավայրում։ Մասնավորապես, խոսվում է արագ արձագանքման խմբերի գործունեության մասին, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործիք։ Սակայն քաղաքական շրջանակներում հարց է բարձրացվում, թե որտեղ է ավարտվում անվտանգության աջակցությունը և որտեղից է սկսվում քաղաքական ազդեցության ձևավորումը։

Այս ամենը կրկին օրակարգ է բերում Հայաստանի ինքնիշխանության, արտաքին ազդեցությունների և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության հարցը։ Երբ արտաքին դերակատարները բացահայտ դիրքավորվում են ներքաղաքական պայքարում, բնականորեն առաջանում են մտահոգություններ, թե որքանով են պահպանվում հավասարակշռությունն ու չեզոքությունը։ Իսկ նման պայմաններում ցանկացած հայտարարություն այլևս պարզապես դիվանագիտական ժեստ չէ, այլ ներքաղաքական լուրջ արձագանք առաջացնող գործոն։

ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 17 կառավարվող ավիառումբ․ 762 ուկրաինական ԱԹՍ Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելուVK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. 177,8 մլն դրամ է հատկացվել Անձրև, կարկուտ․ եղանակն այս օրերինԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում. ինչ է պետք իմանալ Ողբերգական վթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱնտառային հրդեհներ Թուրքիայում Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Փոխարժեքի շուկայում անկում է անձանագրվելՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա Տոլստոյը հետխորհրդային հանրապետություններին. Եթե ուզում եք անկախ մնալ, եղեք Ռուսաստանի հետ Վերլուծաբան Պրիչին. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված է Երևանից Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»«Ոչ մի տրամաբանական պատճառ». Ալմասյանը այն մասին, թե ինչու Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի թշնամինԲրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Հայաստանում ստեղծում են երկու տեսակի քաղաքացիներ 28-ամյա երիտասարդը մահացել է«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. պատմության այս օրը (25 հունիս) Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ավերիչ երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր․ Վենեսուելա«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ» 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya
Ամենադիտված