Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը․ պատմության այս օրը (14 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ –Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հաիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի հանրապետություն՝ Սև օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860– ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:

1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։

1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։

1909– Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների քաղաքներում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 000 հայ:

1914– ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:

1915 –ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։

1928– բացվել է Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը:

1931 –ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։

1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։

1994-ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի և Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը;

2006- Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ  Սաֆարովին։

2008-գեներալ-֊գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։

2015-տեղի է ունեցել Քիմ Քարադաշյանի դստեր մկրտությունը Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայրավանքում։

2016- հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:

2018- Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

2020- Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

43 մ․թ․ա․—տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Գայ Վիբիա Պասի Ցետրոնիանի ղեկավարած Կեսարի կողմնակիցների  և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։

216 —ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որը իրեն հայտարարել էր առաքյալ։

972 —Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։

1471 —Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև;

1611 —թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։

1618 —Սիբիրում Տոմ գետի մոտ ափ է իջել կազակնի մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։

1687 —Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։

1759 –վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։

1862 –ծնվել է ռուս պետական գործիչ Պյոտր Ստոլիպինը։

1865 —մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

 1871 —Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ ռայխստագը։

 1909-ստեղծվել է անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։

1912- բրիտանական Տիտանիկ ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել  հաջորդ օրը։

1917- վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:

1927 – Շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։

1930 –վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

1933 –ծնվել է ռուս գրող Բորիս Ստրուգացկին։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։

1956 — Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին վիդեոմագնիտոֆոնը։

1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։

1983 —Մեծ Բրիտանիայում սկսվել են վաճառվել ռադիոհեռախոսներ։

1986 —վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։

1991 —Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկարներ, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլլար։

2010-Իսլանդիայում ժայթկել է Էյյաֆյադլաեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։

2022-ՌԴ սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերը խորտակվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից:

Կ. Խաչիկյան

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Այս քվեարկությունը Իրանին զգուշացնող է․ Թրամփ Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 17 կառավարվող ավիառումբ․ 762 ուկրաինական ԱԹՍ Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելուVK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. 177,8 մլն դրամ է հատկացվել Անձրև, կարկուտ․ եղանակն այս օրերինԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում. ինչ է պետք իմանալ Ողբերգական վթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱնտառային հրդեհներ Թուրքիայում Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Փոխարժեքի շուկայում անկում է անձանագրվելՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա Տոլստոյը հետխորհրդային հանրապետություններին. Եթե ուզում եք անկախ մնալ, եղեք Ռուսաստանի հետ Վերլուծաբան Պրիչին. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված է Երևանից Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»«Ոչ մի տրամաբանական պատճառ». Ալմասյանը այն մասին, թե ինչու Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի թշնամինԲրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Հայաստանում ստեղծում են երկու տեսակի քաղաքացիներ 28-ամյա երիտասարդը մահացել է«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. պատմության այս օրը (25 հունիս) Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ավերիչ երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր․ Վենեսուելա«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ» 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico
Ամենադիտված