Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գարեգինիս Գարիկ էինք ասում, ընկերներն էլ՝ Գարո»։ Այսպես ենք սկսում Գարիկի մասին զրույցը մայրիկի՝ տիկին Նարինեի հետ։ «Սիրուն, բարի, համով-հոտով, ուրախ, քաղցր բալա էր։ Աշխույժ էր ու շատ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։Գարեգինը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել։ Ամենուր սիրված է եղել՝ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում, թե՛ դպրոցում։ «Իրեն բոլորն էին սիրում։ Խելացի, լավ սովորող աշակերտ էր։ Մաթեմատիկան իր սիրելի առարկան էր։ Ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր, բայց ուսանող լինել չհասցրեց»։

2019 թվականի հուլիսի 20-ին է Գարեգինը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Սիսիանի գնդում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Սիրով և ուրախությամբ մեկնեց ծառայության։ Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Ես էլ էի հանգիստ իր ծառայության ընթացքում»։

Տիկին Նարինեն պատմում է՝ որդին պատերազմի առաջին օրերին դիրքերում է եղել։ «Իրենց իջեցրել են, տարել Արցախ՝ Հադրութ։ Դա եղել է մոտավորապես հոկտեմբերի 6-7ին։ Ես քրոջս ու եղբորս տղաներից եմ իմացել, որ իրեն տարել են պատերազմ։ Նա ինձ ոչինչ չէր ասում։ Զանգահարում էինք, զրուցում, ասում էր. «Մա՛մ, ես մեր դիրքերում եմ, այստեղ հանգիստ է, պատերազմ, կռիվ չկա»։ Իր խոսքերն են. «Ինձ հո պոստերից չեն իջեցնելու և պատերազմ տանեն։ Մենք էլ այստեղ ենք հսկում»։ Բայց գիշերով տղաներին տարել են Արցախ։ Եղել է ամենաթեժ կետերում, Հադրութում»։

Մայրիկի ու որդու վերջին զրույցը հոկտեմբերի 13-ին էր։ «Առավոտյան ժամը յոթին զրուցեցինք։ Արդեն գիտեի, որ մարտի դաշտում է։ Հարցրեցի իրեն՝ Գա՛ր, կռվի մե՞ջ ես։ Դրական պատասխան տվեց։ Ուզում էր հայրիկի հետ խոսել։ Նա էլ էր Ղարաբաղ մեկնել, բայց իրեն չասացի։ Գարիկս շատ կնեղվեր։ Բայց հիմա էլ երբեմն ափսոսում եմ, որ չեմ ասել։ Խառը զգացումներ են լինում։ Գարիկիս ասացի, որ հայրիկն աշխատանքի է, դեռ չի եկել հերթափոխից։ «Մա՛մ, ասա՝ թող շտապ ինձ զանգի»։ Զանգահարեցի ամուսնուս, բայց հայր ու որդի այդպես էլ չկարողացան զրուցել։ Այդ օրվանից որդուս հետ կապն ընդհատվեց»։

Հոկտեմբերի 13-ից հետո ամիսներ շարունակ ընտանիքն ապրում է իրական մղձավանջի մեջ։ «Քիչ-քիչ նորություններ էինք իմանում, տարբեր տեղեկություններ, վատ լուրեր։ Իրենց հրամանատարը լքել է զինվորներին, իսկ իմ տղան կանգնել ու մինչև վերջ կռվել է։ Մեկ-մեկ ասում եմ՝ թող փախչեր։ Իմ այդ խոսքին միշտ արձագանքում են՝ Գարիկը կփախնե՞ր։ Իհարկե, չէր փախչի։ Գարիկս վախկոտ տղա չէր։ 15 հոգի են եղել, Գարիկն ու ընկերը՝ Առնոլդն են պայքարել մինչև վերջ։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, ուժեղ մարտերի մեջ են ներգրավվել։ Մարմինները հայկական կողմին փոխանցելիս անգամ նշել են, թե տղաներն ինչպես են կռվել, որքան են վնասել թշնամուն»։

Ընտանիքը մոտ մեկուկես տարի հետո է որդուց լուր ստացել։ «Ասացին, որ տղաները գերի են ընկել։ Տեղանքը նկարեցին, ուղարկեցին։ Սկսեցինք փնտրել իրենց գերիների մեջ։ Դիմեցինք Կարմիր խաչին։ Տեղեկություն ստացանք, որ իբր Բաքուն հաստատել է՝ Գարիկս գերի է։ Կարմիր խաչն էլ հաստատեց. մեր տղայի անունը հաստատված գերիների ցուցակում էր։ Տարի ու կես իրեն փնտրել ենք։ Ստիպված նաև արյուն հանձնեցինք, չէի ուզում այդ քայլին գնալ։ Բնական է՝ չես ուզում մտածել, որ որդիդ կարող է զոհված լինել»։

Տիկին Նարինեն ասում է՝ 2022 թվականի գարնանը հաստատվեց որդու ինքնությունը։ Մարտի տասին Գարեգինի հուղարկավորությունն էր։ «Մարտի ութին ինձ «նվեր» արեցին։ Չէինք ուզում հավատալ...»։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, ծնողը հավատալ, որ մեկուկես տարվա սպասումներից հետո հենց իր որդու մասունքներն է հանձնել մայր հողին։ Ապրել հավերժ սպասումով, չունենալ տարբեր հարցերի պատասխաններ, թե ինչպե՞ս տղաները հայտնվեցին Հադրութում, ինչո՞ւ մնացին միայնակ։ «Ինչու»-ներն այնքան շատ են, որոնց պատասխանները գուցե կտան հարուցված քրեական գործերը ու ընթացող դատական նիստերը։ Ապրելու ուժի մասին։ «Գարիկս ընկերուհի ուներ, ասում էր՝ գամ, ամուսնանալու եմ։ Տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հիմա մեզ ապրեցնողը մեր ավագ որդին է և այն միտքը, որ պետք է ապրեցնենք մեր Գարիկին»։

Հ. Գ. - Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի
Ամենադիտված