Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը որևէ  կերպ չի կանգնել իր հիմնական նպատակներին, իսկ, այսպես կոչված, «խաղաղության գործընթացը» օգտագործում է Հայաստանին նոր ճնշումներ պարտադրելու և իր կեղծ նարատիվներն առաջ մղելու համար։

Նախ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհում Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստում հայտարարեց, թե Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը։ «Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։ Կողմերը տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր և իրականացնում կոնկրետ միջոցառումներ՝ խաղաղ գործընթացին լրացուցիչ խթան տալու նպատակով»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ 2023-ի դեկտեմբերից արձանագրվել է զգալի առաջընթաց, ինչը հանգեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղ գագաթնաժողովին։ Նույն ժամերին արդեն Ժնևում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով Էլչին Ամիրբեկովն է հայտարարել, թե սա պատմական տարի է, 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց։

«Եվ մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը: Վաշինգտոնում օգոստոսյան գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր գլուխ սկսել: Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը: Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ», - ասել է Ամիրբեկովը։

Մինչ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են Եվրոպայում խաղաղասերի տպավորություն թողնել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում է հայտարարել, թե այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում։

«Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, արժանի է հարգանքի», - շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ էության, այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է Հայաստանի գործող իշխանություններին պարտադրելու իրականացնել իրենց ցանկությունը, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը, որը անմիջական էքզիստենցիալ սպառնալիք է դառնալու Հայաստանի գլխին, և այդ սպառնալիքը կանխելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելն է։

Հասմիկ Պողոսյան

Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը Մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ պատճառել են 1 մլն դրամի վնաս Սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի տեսքով«Opel»-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ․ նախատեսվում է ևս 45 անձի վերադարձ Իրանը հրադադար չի խնդրում. Արաղչի Կրակոցներ՝ Արաբկիրում. կա վիրավորԳազ չի լինելու Փաշինյանի թիմը ընդդիմությանը ներկայացնում է որպես «պատերազմի հրձիգ» Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ Փաշինյանը որոշել է՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ պետականացնելու են
Ամենադիտված