Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարադոքսալ իրավիճակ. նման «հավասարակշռությունը» պարզապես անկայուն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

polskieradio.pl–ը «Կովկասը Մոսկվայի և Բրյուսելի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը փնտրում է տեղ Ռուսաստանի ուղեծրից դուրս, մինչդեռ Վրաստանը վերադառնում է դրան: Լեհական ռադիոն զրուցել է Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիցիշկևիչի հետ Կովկասի ներկայիս վիճակի մասին:

Հայաստանը մտնում է վերանայման դարաշրջան: Ռուսաստանից տասնամյակներ շարունակ ռազմական, քաղաքական և տնտեսական կախվածությունից հետո երկիրը ավելի ու ավելի է հայտարարում ռուսական ուղեծրից ազատվելու մտադրության մասին: Կովկասում, որը երկար ժամանակ համարվում էր Մոսկվայի «հետնաբակ», արագորեն փոխվում է ուժերի հավասարակշռությունը: «Մեծ տարբերություն կա Վրաստանում և Հայաստանում կատարվողի միջև», - կարծում է Էռնեստ Վիցիշկևիչը: Նա հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսին ընտրեց դեպի Արևմուտք ուղղությունը, մինչդեռ Երևանը մնաց Մոսկվայի հետ դաշինքի մեջ: Վիցիշկևիչի խոսքով, այդ պատերազմի հետևանքները զգացվում են ամբողջ Կովկասում: Մոսկվան փորձում է ազդել տարածաշրջանի վրա, բայց այլևս նույն արդյունքները չի ստանում: Երբ սկսվեցին Ադրբեջանի հետ խնդիրները, պարզ դարձավ, թե որքան վճռական է դարձել Բաքուն իր դիրքերը պաշտպանելու հարցում։

Նաև Հայաստանն է ավելի ու ավելի ցույց տալիս, որ շարժվում է դեպի Ռուսաստանի ներկայության թուլացում։ «Քայլ առ քայլ Հայաստանը ցույց է տալիս, որ շարժվում է դեպի ռուսական ազդեցության թուլացում, - ասել է փորձագետը,– սակայն այդ ուղին հակասական է։ Երևանը միաժամանակ հայտարարում է ցանկություն միանալ և՛ Եվրամիությանը, և՛ ՇՀԿ-ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն), որտեղ գերիշխում են Չինաստանը և Ռուսաստանը։ Սա պարադոքսալ իրավիճակ է, քանի որ փաստացի Պակիստանն ու Բելառուսն են խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ինչը նշանակում է, որ Արևմուտքի և Արևելքի միջև հավասարակշռություն պահելը դժվարանում է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը պատմական զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ: «Ուկրաինան նույնպես փորձում էր վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ և՛ աջ, և՛ ձախ։ Բայց անհնար է բոլորին բավարարել։ Արևմուտքի և ՇՀԿ երկրների միջև մրցակցությունն այսօր այնքան լարված է, որ նման հավասարակշռությունը պարզապես անկայուն է»,– ասել է նա։

Ըստ Էռնեստ Վիցիշկևիչի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի «եվրոպական ընտրության» մասին ունեն ոչ միայն խորհրդանշական նշանակություն։ «Ես լսեցի Փաշինյանի ելույթը Նյու Յորքում։ Նա շատ բացահայտ ասաց, որ ուղղությունը Եվրոպան է։ Նա հասկանում է, որ վաղը ԵՄ-ին միանալը անհնար է, բայց նա նաև ընդգծել է, որ կարևորը անդամակցությունը չէ՝ որպես այդպիսին, այլ Արևմուտքում գոյություն ունեցող չափանիշներին, պահանջներին և չափորոշիչներին համապատասխանելը։ Նպատակն է ավելի շուտ նմանվել Եվրոպային, այլ ոչ թե պարզապես պաշտոնապես միանալ դրա կառույցներին»,– ասել է նա։

Մասնագետը ընդգծել է, որ դա երկարաժամկետ նախագիծ է, այլ ոչ թե քաղաքական հռչակագիր: «Եթե սա ազնիվ մոտեցում է, այն կարող է փոխել Հայաստանը։ Որովհետև Եվրամիությունը ընդունում է ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են միանալ, այլ նրանց, ովքեր համապատասխանում են պահանջներին,– ասել է Էռնեստ Վիցիշկևիչը՝ բերելով Լեհաստանի օրինակը,– Լեհաստանում ոչ ոք չէր սպասում, որ մենք պարզապես կընդունվենք ԵՄ։ Մենք տասը-տասնհինգ տարի ապացուցում էինք, որ ունակ ենք կատարել բոլոր պայմանները։ Հայաստանը նույն ճանապարհին է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ապագայում փորձել վերականգնել Կովկասի նկատմամբ վերահսկողությունը՝ կախված Ուկրաինայում պատերազմի արդյունքից։ «Եթե Մոսկվան պարտվի, ապա կցանկանա փոխհատուցել իր պարտությունը, ամենուր ցույց տալ, որ դեռ կարող է ուժ կիրառել։ Եվ Կովկասը հարմար թիրախ է», - զգուշացրել է փորձագետը։

Նա հնարավոր է համարում, որ Մոսկվան կարող է դիտարկել «խորհրդանշական գործողություններ» Հայաստանում կամ Վրաստանում։ «Փոքր պետությունները իդեալական «լաբորատորիաներ» են ռուսական հետախուզական ծառայությունների համար։ Ինչպես Մոլդովան է «դեզինֆորմացիայի լաբորատորիա», այնպես էլ Հայաստանը կարող է դառնալ նոր արկածախնդրության հարթակ։ Ռուսաստանն ունի ռազմական բազա, գործակալներ և փորձ։ Նման հնարավորություն, անշուշտ, գոյություն ունի,– ասել է նա, այնուամենայնիվ, հավելելով, որ ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից,– եթե Ուկրաինան հաղթի, Ռուսաստանը որոշ ժամանակով կզբաղվի միայն ինքն իրենով։ Ներքին խնդիրներ, տնտեսական անկում, իշխանության փոփոխություն՝ այդ ամենը կշեղի Կրեմլին արտաքին աշխարհի վրա կենտրոնանալուց։ Դա լավ կլինի բոլորի՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Կովկասի համար։ Եվ կա նաև հակառակը. եթե Ռուսաստանը պարտվի, բայց ձգտի փոխհատուցել նվաստացումը, կլինի խորհրդանշական ռևանշիստական քայլերի վտանգ, և հարևանները կգլխավորեն թիրախների ցանկը»։

Փոփոխությունները Հայաստանում արդեն իսկ ակնհայտ են։ Մինչև վերջերս ռուսական գործոնն էր որոշում գրեթե ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից մինչև անվտանգության կառուցվածքը։ Ռուս սահմանապահներ էին տեղակայված Հայաստանի օդանավակայանում և հարավային սահմաններին, իսկ Շիրակի ռուսական բազան համարվում էր վահան Ադրբեջանի դեմ։ Այսօր այդ համակարգը փլուզվում է՝ աստիճանաբար, բայց անդառնալիորեն։ Մոսկվան կորցնում է այն դերը, որը նրան իրավունք էր տալիս կոչվել Կովկասում «խաղաղության երաշխավոր»։ Եվ որքան երկար տևի պատերազմը Ուկրաինայում, այնքան քիչ հավանական է, որ այդ կարգավիճակը կվերադառնա։ Կովկասը կրկին համաշխարհային ասպարեզ է դարձել։ Սակայն երկար ժամանակ անց առաջին անգամ Հայաստանը փորձում է խաղալ իր սեփական կանոններով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը
Ամենադիտված