Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժը վերևից է գալիս». կամավոր Տիգրան Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես հինգ տղա ունեմ, Տիգրանն ամենակրտսերն է։ Բոլորս իրեն միշտ փայփայել ենք։ Լսող երեխա էր։ Որպես տան փոքր՝ ավագ եղբայրները հաճախ էին խնդրում այս կամ այն բանն անել իրենց համար, օրինակ՝ խանութ գնալ, նա էլ սիրով ամեն ինչ անում էր։ Շատ կապված էր իր մեծ եղբայրների հետ, նրանց համար անհնարինը կաներ՝ անգամ իրեն նեղություն տալով։ Ամենամեծ եղբոր հետ Տիգրանի տարիքային տարբերությունը 12 տարի է, մյուս եղբայրների տարիքային տարբերությունը երեքական տարի է։ Հետաքրքիր է նաև, որ երբ արդեն մեծացել էր, բոլոր եղբայրներից ամենահասուն դատողը, կարծես, Տիգրանը լիներ, ուզում էր բոլորին պաշտպանել, թույլ չտալ, որ ընկնեն ինչ-որ փորձանքների մեջ. մեր բոլոր տղաները շատ ակտիվ են եղել։ Նման բնավորություն ուներ։ Չափահաս տարիքում դարձավ բոլորի պաշտպանը։ Ժպտացող աչքերով իմ բարի տղան է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։ Նշում է՝ մոտ 30 տարի մանկապարտեզում է աշխատել. «Մեր Բ3 թաղամասի բոլոր երեխաները, ինչպես ասում են, իմ «ձեռքի տակով» անցան, մեծացան ու կյանք մտան։ Մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում, մեծ հարգանք ենք վայելել այս թաղամասում»։

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2005-2013 թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 ավագ դպրոցում։ «Ֆուտբոլով է զբաղվել երկար տարիներ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որոշումը փոխեց, մենք էլ չպնդեցինք, ամեն հարցում առաջնորդվում էինք երեխաների ցանկությամբ։ Ինքս ժամանակին սպորտսմեն եմ եղել և մշտապես ցանկացել եմ, որ իմ երեխաներն էլ սպորտով զբաղվեն, իրենց ուղղորդել եմ տարբեր խմբակներ, ցանկացել եմ, որ սպորտսմեն դառնան։ Սպորտի հաճախել են, բայց ինչ-որ մի փուլում կիսատ են թողել։ Տիգրանը, բացի ֆուտբոլը, դպրոցում նաև շախմատի խմբակ է հաճախել։ Դպրոցական առարկաներից ռազմագիտությունն էր շատ սիրում։ Իրենից երեք տարով մեծ եղբայրը բանակում չի ծառայել, ու երբ Տիգրանին բանակ էին զորակոչում, ցանկանում էինք, որ մեծ եղբայրն էլ իր հետ գնա, միասին ծառայեն։ Տիգրանն ընդդիմանում էր, կատակում՝ ինքը չի կարող ծառայել, ես կընկնեմ կրակի մեջ»։

2017 թվականի հունվարին Տիգրանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ամիսներ անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամաս։ 2019 թվականին զորացրվել է ծառայությունից։ «Ոգևորված մեկնեց ծառայության, ասում էր՝ բա ոնց, պետք է անպայման ծառայեմ։ Բանակում ծառայելու տարիներին ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։ Գասպարյանների ընտանիքն, ավաղ, 2018 թվականին դժբախտ դեպքի հետևանքով կորցնում է իր որդիներից մեկին՝ Գոռին։ Չնայած մեծագույն ցավին, նրանք կարողանում են ոտքի կանգնել, միմյանց թև ու թիկունք լինել։

Ընտանիքն ապրում էր իր առօրյա կյանքով, Տիգրանն աշխատում էր, չնայած չէր հասցրել դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերել, աշխատում էր տարբեր ոլորտներում։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց, Տիգրանը որոշեց կամավոր մեկնել Արցախ։ «Ասում էր. «Տանը հիգ տղամարդ կա, մեկս չգնա՞ պատերազմ, որ հետո ես գլուխս կախ ման չգամ փողոցում»։ Ամեն ինչ արեցինք, որ չգնա։ Մեկ անգամ գնաց, մեկ օր էր մնացել, հետ եկավ ու ինձ ասաց. «Մա՛մ, դա պատերազմ չէր, դա չգիտեմ, թե ինչ էր»։ Դա տեսնելով, հասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույնն է, նորից գնաց»։

Հոկտեմբերի 16-ին Տիգրանն արդեն Արմավիրի զորամասում էր։ Այդտեղ նա վերապատրաստում է անցնում ու տասն օր անց մեկնում ռազմաճակատ՝ որպես տանկի նշանառու։ Պատերազմի տարբեր թեժ կետերում է եղել։ Վերջին մարտը Շուշիում էր։ «Իրեն ասում էի՝ Տիգրա՛ն, իմացիր՝ որ օրը դու չզանգեցիր, ես գալիս եմ Ղարաբաղ։ Ամեն առավոտ ժամը յոթին, մեկ էլ երեկոյան պարտաճանաչ զանգում էր՝ մա՛մ, ես այստեղ եմ, ես կամ։ Երբ նոյեմբերի 7-ի երեկոյան չզանգեց, մտածեցինք՝ գուցե տեղը հարմար չէ, ոչինչ, առավոտյան կզանգի։ Բայց երբ հաջորդ օրվա առավոտյան էլ չզանգեց, արդեն հասկացանք, որ մի բան այն չէ։ Տղաներս մեքենա վերցրեցին ու ճանապարհ ընկան Ղարաբաղ։ Ամենուր եղել էին, բայց, ավաղ, որևէ բան ճշտել չէին կարողացել»։

Տիգրանն անմահացել է Շուշիում նոյեմբերի 7-ին։ «Իրենց տասը հոգանոց խմբում նա տարիքով ամենափոքրն է եղել։ Վիրավորվել է, մտածել են՝ իրեն շուտ ճանապարհեն, որ փրկվի։ Մեքենայով վիրավորներին ճանապարհում են, մեքենան, ըստ երևույթին, ճանապարհին հայտնվում է կրակոցների տակ։ Վարորդն ասել է՝ իջեք ու փախեք, ինչպես կարող եք։ Մեքենայից իջել են, չորս-հինգ հոգի վիրավոր են եղել, մինչև կկողմնորոշվեին, թե որ ուղղությամբ գնային, դիպուկահարը թիրախավորել է իրենց։ Հավանաբար, չեն պատկերացրել, որ դիպուկահարները դիրքավորված են։ Շուշիում դիպուկահարների կրակոցներից զոհվածները շատ են»։ Իսկ Տիգրանի խումբը որոշ ժամանակ հետո անվնաս իջել է դիրքերից։

Ամիսներ շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Տիգրանից։ «2021 թվականի փետրվարին մեզ զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ով համընկնում կա։ Գնացինք, բայց մարմին չկար, մասունքներ էին։ Հուղարկավորեցինք իրեն, երեկոյան մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ մեր որդուն չենք հուղարկավորել։ Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց այդ պահին մեր մեջ հույս արթնացավ, մտածում էինք՝ ուրեմն ողջ է, գուցե գերեվարված է։ Դա մեզ համար հույսի շող էր։ Հետո ևս մեկ անգամ զանգահարեցին մարտին, ուրախացանք, մտածեցինք՝ լավ լուր է։ Բայց, ավաղ... Միայն ուրախ ենք, որ իր մարմինն ամբողջական ենք գտել, առանց խոշտանգման հետքերի, չնայած ամիսներ էին անցել։ Կանչեցին տղայիս ճանաչելու։ Տղաներս ինձ թույլ չտվեցին ներս մտնել։ Իրենք են ճանաչել եղբորը, ինքնությունը հաստատել, մարմնի ամեն միլիմետրը զննել են, իր մարմնին նաև խաչեր կային դաջված, դրանցով ևս հաստատվեց, որ Տիգրանս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գոռս 26 տարեկան էր, Տիգրանս՝ 22։ Բոլորն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես դիմանում։ Սկզբում ես էլ նման մտքեր ունեի՝ ինչպե՞ս եմ քնում, ինչո՞ւ եմ հաց ուտում, ինչպե՞ս կարող եմ ապրել, երբ իմ երեխաները չկան։ Հիմա կարող եմ ասել, որ ուժը վերևից է գալիս, շատ ուժեղ մարդ եմ։ Դժվարությունների միջով եմ անցել, հինգ երեխա մեծացնելը հեշտ չէ։ Տղաների մամաները պետք է ուժեղ լինեն, ես այդ ուժը նաև իմ տղաներին եմ փոխանցել, միշտ ասել եմ՝ չխեղճանաք, իմացեք, որ ես ձեր կողքին եմ։ Իմ փոխանցած ուժն իրենց միշտ ուղեկցել է»։

Հ. Գ.- Տիգրան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»
Ամենադիտված