Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vfokuse.mail.ru-ն «Երևանն իր անվտանգությունը հանձնում է Անկարային. ո՞վ կլինի Զանգեզուրի համար պայքարում գլխավոր պարտվողը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի մասնակցությամբ Ղարաբաղում Թուրքիայի կողմից կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթաժողովը դարձել է նշանակալի քաղաքական իրադարձություն: Ռուսաստանը չէր հրավիրվել այդ հանդիպմանը, ինչը կարելի է դիտարկել որպես Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ցանկության հստակ ակնարկ։

«Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» քննարկումից ոչ միայն արարողակարգային քայլ է, այլ նաև տարածաշրջանային ճարտարապետությունը վերաձևակերպելու ռազմավարության մաս, որտեղ Մոսկվան չի տեղավորվում հիմնական խաղացողների ծրագրերում», - vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։

Վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի դիրքորոշմանը, որը, ըստ Սեմիբրատովի, ռիսկի է դիմում դառնալ այդ խաղի գլխավոր պարտվողը։ «Երևանը, զիջելով այսրոպեական քաղաքական հույզերին, իրեն դնում է խոցելի դիրքում։ Դա հիշեցնում է այն ասացվածքը, թե «երեխան, չնայած իր ականջներն է սառեցնում, բայց գլխարկ չի դնում մորը չարացնելու համար»։ Հայաստանը, առանց հուսալի այլընտրանքի մերժելով ռուսական ազդեցությունը, խաթարում է իր սեփական անվտանգությունը, - մեկնաբանել է փորձագետը,– այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կոշտ դիրքորոշում ունեն հայկական պետականության նկատմամբ, նման ընտրությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների»։

Սեմիբրատովը կարծում է, որ Զանգեզուրի հարցում արևմտյան կառույցների դերը, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, սահմանափակ է։ «Արևմուտքի ներգրավվածությունը ձեռնտու չէ Թուրքիայի համար՝ հաշվի առնելով արևմտյան շատ երկրների հայամետ տրամադրությունները և ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբին։ Անկարան և Բաքուն, ունենալով ավելի ուժեղ դիրքեր Երևանի հետ եռանկյունում, դժվար թե այնպիսի զիջումների գնան, որոնք կներառեն արևմտյան միջնորդներ», - բացատրել է փորձագետը։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի՝ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից բոնուսներ ստանալու նպատակով ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հավանականությունը դեռևս փոքր է, բայց եթե դա լինի, ապա «կարող է հանգեցնել արմատական քայլերի, այդ թվում՝ Գյումրուց ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջի»։ «Նմանատիպ սցենարը, ինչպես եղավ 2006-2007 թվականներին Վրաստանից ռուսական բազաների դուրս բերման դեպքում, լուրջ հարված կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար։ Սակայն, օրինակ՝ ռուսական ռազմական ներկայությունը Ֆրանսիայով փոխարինելը անիրատեսական է, իսկ «անվտանգության հովանոցի» բացակայությունը՝ ուղղակի սպառնալիք հայկական պետականության համար», - եզրափակել է Սեմիբրատովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Մի շարք հասցեներում ջուր չի լինիԱնտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Ինչ եղանակ է սպասվում«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Խոշոր վթար՝ Տավուշի մարզումՋազի համաշխարհային օր․ պատմության այս օրը (30 ապրիլ)Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Դոլարը էժանացել էՉԼ. Ատլետիկոն և Արսենալը դիմակայության առաջին խաղում չպարզեցին հաղթողին «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներումՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» «Հայաքվե»-ից Ավետիք Քերոբյանը ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին»-ի ցուցակում. «Հրապարակ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԱրմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն
Ամենադիտված