Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրերս տեղի ունեցած վարչության նիստում, Փաշինյանը հիմնականում քննարկել է Հայ առաքելական եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ տարվող պայքարի մարտավարությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը, ըստ էության, ներկայացրել է, թե ինչպես է տեսնում այդ պայքարը, ասել, որ մինչև վերջ գնալու է առանց որևէ ձևականությունների, որովհետև Հայ առաքելական եկեղեցին մի կողմից Հայաստանում ամենակայուն ինստիտուտն է, որը կարող է դիմադրողականության օջախ դառնալ։ Մյուս կողմից՝ հոգևորականները վստահ են, որ իշխանությունը ռիսկ չի անի մտնի Հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ, որքան էլ առայժմ իրավիճակը հանդարտներից չէ։

Փաշինյանը հայտարարել է, թե այս պահին քաղաքական ընդդիմությունն առանձնապես առանձնակի մեծ վտանգ չի ներկայացնում։ Թեպետ նրան տեղեկացրել են Ռուսաստանից, որ բավականին լուրջ պլաններ կան 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այս պահին, որպես հիմնական հակառակորդ, Փաշինյանը տեսնում է Հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցին նաև վտանգավոր է որպես աշխարհաքաղաքական միջազգային գործոն, քանի որ մեծ հեղինակություն է վայելում աշխարհում։ Օրերս Շվեյցարիայում տեղի ունեցած եկեղեցական ժողովն էլ հենց դրա ապացույցն է։

Հայ առաքելական եկեղեցին փաստացի Փաշինյանի ներկայացրած «Իրական Հայաստան» անհեթեթ գաղափարի հակառակորդն է, այլընտրանքը և ի տարբերություն գործող իշխանությունների չի դադարեցրել Արցախի ու արցախահայության շահերը ներկայացնելու գործը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին և վարչության անդամներին ասել է, որ պետք է մինչև վերջ ջարդի եկեղեցու դիմադրությունը, որևէ մեկին չի խնայելու, ընդհուպ կարող է գործը հասնել ձերբակալությունների, կալանավորումների, կամ էլ արքեպիսկոպոսների, սրբազանների վերաբերյալ ապօրինի ձեռք բերված կոմպրոմատներ հրապարակելուն։ Օրեր առաջ նա ուժային կառույցներին ապօրինի հրահանգ է տվել տեղեկություններ հավաքել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մասին, որպեսզի այդ փաստերն օգտագործի եկեղեցուն հարվածելու նպատակով։

Լիլիթ Եփրեմյան

Հնագետները հայտնաբերել են 4000 տարվա վաղեմության կին ռազմիկների խորհրդավոր դամբարաններ Ստամբուլում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվելՈսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում
Ամենադիտված