Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։

Տեղեկացնենք, որ առաջին զորակոչի (2019–2021) 25 ֆուտբոլիստներից միայն 6-ն են այժմ խաղում Բարձրագույն խմբի հիմնական կազմերում։ Մնացածը կա՛մ ավարտել են կարիերան, կա՛մ պահեստում են, կա՛մ երկրորդ թիմերում՝ առանց առաջընթաց գրանցելու։

ԲԿՄԱ թիմում, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականների, «ամենատաղանդավորներն» են, սակայն տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունը վերջին հորիզոններն է գրավում։ Մինչև 21 տարեկանների հավաքականը (U21)՝ կազմված հիմնականում ԲԿՄԱ-ից ազատված ֆուտբոլիստներից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության երեք որակավորման փուլերում (2021, 2023, 2025) զբաղեցրել է վերջին տեղը՝ 26 խաղում միայն 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 23 պարտություն ապահովելով։

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով՝ հավաքականը 49-րդ տեղում է՝ Գիբրալթարի, Անդորրայի և Սան Մարինոյի մակարդակով։ Իսկ Մ19 հավաքականը պարտվում է բոլոր խաղերում՝ ներառյալ ամենաթույլ թիմերին։

Ֆուտբոլիստներին փաստացի բանակից ազատելու (նրանք ծառայում են արտոնյալ կարգավիճակով) ներկայիս համակարգը, որի պատասխանատուներն են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բացահայտ անարդյունավետ է և վնասակար։ Այն իրականում դարձել է ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի:

Նկատենք, որ մինչև 2019 թվականը գործել է ավելի արդար և արդյունավետ համակարգ․ միայն ազգային հավաքականներում ընդգրկված խաղացողներն էին ստանում զորակոչից հետաձգում։ Այդ տարիներին Հայաստանի երիտասարդական ֆուտբոլը շատ ավելի լավ արդյունքներ էր գրանցում։

Բացի դրանից, մամուլում լայնորեն ներկայացվել են չարաշահումների դեպքեր․ անգամ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՀՖՖ չարաշահումների մասին շինարարության ոլորտում։ Սա էլ դեռ ամենը չէ, հայտնի է, որ, օրինակ, ՀՖՖ-գործկոմի անդամի որդին, ՀՖՖ փոխնախագահի որդին են տեղափոխվել ԲԿՄԱ և ազատվել բանակից իրենց ունեցած կապերի շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից, իսկ, օրինակ, ամենահաջողակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ծառայել է հայկական բանակում:

Հ. Գ. ՀՖՖ-ից այս թեմայով մեկնաբանությունների մեր բոլոր փորձերը կրկին արդյունք չունեցան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը Մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ պատճառել են 1 մլն դրամի վնաս Սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի տեսքով«Opel»-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ․ նախատեսվում է ևս 45 անձի վերադարձ Իրանը հրադադար չի խնդրում. Արաղչի Կրակոցներ՝ Արաբկիրում. կա վիրավորԳազ չի լինելու Փաշինյանի թիմը ընդդիմությանը ներկայացնում է որպես «պատերազմի հրձիգ» Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ Փաշինյանը որոշել է՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ պետականացնելու են Որ հասցեներում ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Գլենմորանժ վիսկի«Հայաստանի իշխանությունները վախենում են հրապարակել Փաշինյանի վստահության վարկանիշը, որը նվազել է մինչև բացասական» «Իրանական ճգնաժամը կհարվածի Հայաստանին. Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ավելին, քան Ղարաբաղը»Վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը. պատմության այս օրը (06 մարտ) Ուժեղ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՊլանային անջատումներ՝ մի շարք հասցեներումԲերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ Նրան հոգեբան է պետք. UFC-ի ռեկորդակիրը քննադատել է Ծառուկյանին՝ աղմկահարույց ծեծկռտուքից հետո
Ամենադիտված