Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։

«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

Որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների վճարումների լիցենզիան Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սագանակի Եղանակը կտրուկ կփոխվի«Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներԻնչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը G7-ի գագաթնաժողովի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումիցTikTok–ը մինչև 16 տարեկաններին կհիշեցնի, որ պետք է քնել․ BFM Ռոբերտ Քոչարյանը նոր ուժ է ձևավորում Արթուր Աբրահամը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը․ պատմության այս օրը (14 մարտ) Որն է Մեծ Պահքի խորհուրդը, ինչ անել Այո տալու ենք․ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք տալու մասինԽոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրիցԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը Տասնյակ հասցեներում լույս չի լինիԿյանքից հեռացել է Ալբերտ Ղուլյանը Օդանավակայանում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է բռնկվելԱննախադեպ աճ՝ տարադրամի շուկայումՈղբերգական գիշեր՝ Շիրակում․ զոհ և վիրավոր կա Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ» Նախադեպը չունեցող կառավարություն․ «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ «Ժողովուրդ» Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ» Գյումրիում մեկնարկած ՔՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով․ գումարի չափը դեռ հայտնի չէ․ «Ժողովուրդ» Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից գերիների հետ կապված․«Հրապարակ» Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ) ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաստով եղբայրական են և կարող են օրինակ լինել այլ երկրների համար. ՊուտինՖրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանը «Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. ԲայրամովՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄասիսում գողություն կատարելու պահին տղամարդ է ձերբակալվել Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի Եթե Պուտինը չստորագրի 30-օրյա հրադադարի համաձայնագիրը, ԱՄՆ-ն կարող է ֆինանսապես վատ բաներ անել ՌԴ-ի նկատմամբ. Թրամփ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է վերջնական փուլ. Պեսկով Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Ուրբաթ ակցիա կլինի ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց Պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Հնդկական համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը մատակարարվում է Հայաստանին, կկարողանա մեկ համազարկով կես հարյուրակ խոյահարող զինամթերք արձակելՀայաստանը գնաճի առումով դարձել է հակաառաջատար«Աշխարհաժողովը» պահանջում է Երևանից տարհանել Սիրիայից հայերինԱդրբեջանը վտարում է ՄԱԿ-ի կառույցներին. ի՞նչ է դա նշանակում երկրի համար Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները․ Բայրամով
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը