Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը
Ամենադիտված