Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնապահպանական կառավարման արդիականացման ի՞նչ նոր համակարգեր են առաջիկա ամիսներին տեղադրվելու ԶՊՄԿ-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա ամիսներին ԶՊՄԿ բնապահպանական կառավարման արդիականացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու են նոր համակարգեր: Ճշտելու համար, թե ինչի մասին է խոսքը, դիմեցինք ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանին: «Առաջին հերթին խոսքը նոր գեոսեյսմիկ համակարգի մասին է, որը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ ԶՊՄԿ-ն անցած տարի հայտարարել է այն մասին, որ առաջիկայում նախատեսում է մի քանի նոր համակարգերի տեղադրում, դա վերաբերում է նաև այս նոր գեոսեյսմիկ համակարգին, այն նույնպես կբարելավի բնապահպանական հնարավոր ռիսկերի կառավարումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը։ «Մայրական գրունտի, պոչամբարի հարակից բնական լանջերի և պատվարի վրա մի քանի տարբեր կետերում շուտով կտեղադրվեն իտալական սարքավորումներ, որոնք արդեն պատվիրված են և մոտ ժամանակներում կլինեն Հայաստանում։ Այս սարքավորումների շնորհիվ որևէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի և ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները և անմիջապես ուղարկելու է էլեկտրոնային հաշվետվություն։ Ըստ էության, դա բարձրացնելու է պոչամբարի կայունության վերահսկողությունը, որի շնորհիվ կարողանալու ենք էլեկտրոնային համակարգով գնահատել պոչամբարի պատվարի ցանկացած տատանում կամ շեղում, ինչը չափազանց կարևոր է պոչամբարի կառավարման անվտանգության տեսակետից»,-նշեց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալը։

Տարոն Նավասարդյանը նաև հավելեց, որ կայուն զարգացման ծրագրերից երկրորդ խոշոր միջոցառումը, որը հիմա իրականացվում է, ջրային թնդանոթների տեղադրումն է։ «Սա հատկապես փոշու կառավարման լավագույն տարբերակն է, և անմիջապես հորատման ընթացքում առաջացող փոշին տեղում նստեցնելու նպատակ ունի։ Արդեն կան բացահանքում տեղադրված 4 թնդանոթ, և դրանք աշխատում են բարձր ադյունավետությամբ, ուստի ծրագիրը ընդլայնելու որոշում ենք կայացրել։ Ի՞նչ սկզբունքով է աշխատում ջրային թնդանոթը։ Հաշվի առնելով քամիների վարդը, այսինքն՝ քամիների հիմնական հոսքի ուղղությունները, թնդանոթները տեղադրվում են քամու ուղղությանը հակառակ, և ուժեղ ճնշման տակ ջրի շիթային հեռահար հոսքի միջոցով՝ ջրի մոլեկուլներից փոշու վրա գոյանում է ամպ, որը թույլ չի տալիս փոշու տարածումը՝ շատ արագ այն նստեցնելով։

Այսպիսով, կանխարգելվում է փոշու տարածումը դեպի բնակավայրեր։ Եվ այսպես, առաջիկայում Չինաստանից կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ձեռք է բերվել նաև ծանր տեխնիկա, որոնց վրա տեղադրվելու են այդ թնդանոթները։ Նշեմ նաև, որ ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում, և ապացուցված է, որ դրանք զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս, և դա մեծապես դյուրացնում է փոշու կառավարման աշխատանքը»,-ամփոփեց Նավասարդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են․ «Հրապարակ» Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու. «Ժողովուրդ» 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար. «Ժողովուրդ»Քյարամյանի թեման չի փակվում․ «Հրապարակ»Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. «Ժողովուրդ»Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ․«Հրապարակ»ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios 1-1,5 մլն դոլար. Sotheby’s-ը կպչուն ժապավենով պատին ամրացված բանանով ինստալյացիան աճուրդի կհանի 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Շառլ Միշելը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին Բախվել են «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղելԳերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ «Nissan»-ը հայտարարել է զանգվածային կրճատումների մասին ԱՄՆ-ում մոտ 40 կապիկ կարողացել է փախչել հետազոտական կենտրոնից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը Լեո Մկրտչյանն ու Սոնա Եսայանը ներկայացրել են Մանկական Եվրատեսիլի «Cosmic friend» նոր թրենդը Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանըՀայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ևս մեկ երկիր այցելել Հրազդանի կիրճում էքսկավատորով ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան կշարունակի ՀՀ դեմ թշնամական իր քաղաքականությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ին Վեհափառի տնօրինությամբ բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք ՀԾԿՀ նոր նախագահը խամաճիկ է՝ իշխանական օպերացիայի համարՔՊ-ն նիստ չի գումարելու Անդրանիկ Քոչարյանի հարցով Խաղաղության պայմանագիր կնքելու շանսերն ավելի են փոշիանումՆարիշկինն իր մեղքը փորձում է ուրիշների վրա փաթաթել Բայդենը մեկնաբանել է Հարրիսի պարտությունը Բախվել են «Nissan»-ը, «Ford»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ ԱԱԾ-ում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մերի ՀակոբյանՄահացել է դերասանուհի Լեյլա Կիրակոսյանը Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտը կասեցվել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կան․ Շոյգու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» գիտակների միջազգային կազմակերպությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվելԱրմեն-ագեդոն. ինչպես է Նիկոլ Փաշինյանի ընկերը փչացնում հայկական ֆուտբոլըԿոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներԱյս պահին զոհված զինծառայողների 10 ծնողներ օգտվում են փոխնակ մոր ծառայությունից. Հատկացվեց եւս 7.3 մլն դրամ Հայաստանը վտանգում է կրկնել Ուկրաինայի ճանապարհը. բացահայտվել են ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի տվյալներըԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հասարակությանը հրաժարվել հայկական կոնյակիցՍկանդալային դեպք՝ Աչաջուր գյուղի դպրոցումՄանդատն ավելի թանկ է. հայկական բողոքը կորցնում է մոտիվացիանՆոր անախորժություններ. Փաշինյանի ռեժիմն արդեն զոհաբերել է հազարավոր հայերի ճակատագրեր. «Փաստ»
Ամենադիտված