Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը խիստ լարված է, ցանկացած պահի Թուրքիան կարող է խառնվել այս արկածախնդրությանը. Կարեն Վրթանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, չնայած՝ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ 1or.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ.

«Իրավիճակը խիստ լարված է: Ես վստահ եմ, այդ մասին դեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելն եմ ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ իր կողմից անելու է, որ փորձի օգտվել այս իրավիճակից և պոկի ամեն հնարավորը՝ նույնիսկ Արցախի հայաթափման գնալ: Ես նաև չեմ բացառում, որ Թուրքիան էլ ինչ-որ պահի մտնի այս արկածախնդրության մեջ, եթե Ուկրաինայում լարվածությունն ու անորոշ իրավիճակը շարունակվեն: Առավել ևս, որ այս պահի դրությամբ Արևմտյան աշխարհն էլ է շատ շահագրգռված Ռուսաստանի համար նոր ճակատ բացելու հարցում»:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած դիմումին, որտեղ խնդրում են ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը, փորձագետը նշեց.

«Մեր ուժերն Արցախում չեն բավարարում արդեն 2020 թվականի նոյեմբերից սկսած, որովհետև, ըստ էության, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին Պաշտպանության Բանակը թուլացնելու համար, փակվեց մատակարարումը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, և այսօր ՊԲ-ն լուրջ խնդիրներ ունի: Թեպետ այն ժամանակ հեքիաթներ էին պատմում բարեփոխումների օպտիմիզացնելու մասին, բայց եղավ այն, ինչի մասին զգուշացնում էինք ու ինչն ակնհայտ էր:

Այս իրավիճակում, պարզ է, որ խաղաղապահ ուժերը չեն հերիքում: Ըստ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախում մոտ 2000 խաղաղապահ պետք է լինի, որը շատ փոքր թիվ է՝ ինչ-որ լուրջ դիմադրություն ցույց տալու, պահելու համար: Երկրորդը՝ խաղաղապահները չունեն զինված դիմադրություն ցույց տալու մանդատ, նույնիսկ եթե Ռուսաստանն ուզի: Եթե մնում ենք եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ, ապա մանդատով նշված չէ, որ խաղաղապահները պետք է զենքի ուժով դիմադրեն կոնֆլիկտի ուժերին, որովհետև այդպիսի բանի Ադրբեջանը երբեք չի համաձայնի»:

Մարիամ Նալբանդյան

Պլանային աջատումներ՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ» Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համարՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Լուկաշենկոյին Մուսյա անունով կով են նվիրել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիությունը քննարկվի 2 օրում Իրազեկում․ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Կասկադյորական վթար՝ ԱրարատումՌուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ Դմիտրի ՊեսկովՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան Վրաստանի իշխանությունները հերքել են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը Կյանքից անժամանակ հեռացել է Վերա ՍաֆարյանըԱյսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Ինչպե՞ս խուսափել ամռանն աղիքային վարակներից․ ՍԱՏՄ խորհուրդներ Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն, հայտնաբերվել է 5 հետախուզվող. ՆԳՆ Պատրաստ եմ Վանում գտնվող եկեղեցին փոխանցել մշակույթի նախարարությանը. Ֆաթիհ Ալթայլ Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էՈւկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բուշմիլս վիսկի Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան Վթար Ջրվեժում. վիրավnրներ կան
Ամենադիտված