ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աղետի սպասումով․ Հայաստանի գործող վարչախումբը ադեկվատ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է իր լպիրշ գործելաոճը Արցախում՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են աներեսի պես պնդել խաղաղության իրենց ձախողված օրակարգը՝ չհասկանալով, որ խաղաղություն ոչ թե մուրում են, այլ պարտադրում, և խաղաղության կոչեր կարող է անել հաղթողը, այլ ոչ պարտված կողմը։ Ըստ էության, Ադրբեջանը որևէ կերպ օրեր շարունակ չի դադարեցրել ագրեսիան ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի նկատմամբ։

Նախօրեին երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը վկայում էր, որ իրավիճակն իսկապես ծանր է, չափազանց բարդ և Հայաստանի գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ նույնիսկ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրավիճակի սրումը մեր տարածքում։

Ըստ էության, Ադրբեջանը բացարձակապես չի քաշվում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունից, և ռուսական խաղաղապահներն ու ռուսական քարոզչական շրջանակները՝ նաև նրանց տեղական սպասարկուները, որքան էլ փորձեն համոզել, թե ռուսները կարողանում են վերահսկել իրավիճակը, ակնհայտ է, որ բնավ էլ դա այդպես չէ։ Դա է փաստում նաև Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած դիմումը, որտեղ խնդրում են ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը։ Հիշեցնենք ներկայումս Արցախում 2000 ռուս խաղաղապահ է գտնվում, որոնք, սակայն դժվար թե կարողանան լուրջ հարձակման, կամ լուրջ ագրեսիայի դեպքում կանխել ադրբեջանական հնարավոր հարձակումը։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն պատրաստվում հնարավոր բախումներին և նրանց միակ հույսը միջազգային հանրությանը, որն առանց այն էլ խառն է ռուս-ուկրաինական պատերազմով, տարբեր նամակներ և դիմումներ հղելն է։

Հայաստանի արտգործնախարարը մի օրում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 երկրների դեսպաններին է ընդունել, ինչպես նաև ռուսաստանցի համանախագահին։ Փորձում են իմիտացիա ստեղծել, թե լրջորեն աշխատում են խաղաղության կարգավորման գործընթացի վրա։ Մինչդեռ իրականում Հայաստանի գործող իշխանությունները ուներ մեկ իրական տարբերակ՝ գնել սպառազինություն 44-օրյա պատերազմից հետո, վերականգնել բանակը նաև զենք բաժանել հանրության ադեկվատ հատվածին անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանվելու համար։ Փոխարենը Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակում, որտեղ սպիտակ արտահագուստով հատուկ ջոկատայիններն են։ Հաշված ժամեր անց պարզվեց, որ դա ընդամենը 6 դոլարանոց «կոմբինեզոն» է, որ օգտագործում են քիմիական արտադրության կամ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունը նախկինի պես շարունակում է իր ոչ ադեկվատ վարքը, որը կարող է աղետի հանգեցնել մի ողջ ժողովրդի։ 

Կարեն Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular