Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետի հակաիշխանական խաղերը ՔՊ-ին մղում են ընտրության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թափով լծվել է Երևանի ավագանու ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու գործընթացին։ Մեր տեղեկություններով, արդեն իսկ փաթեթը պատրաստ է, և առաջիկայում Ազգային ժողովին է ներկայացվելու Երևանի վարչատարածքային փոփոխությունների նոր նախագիծը, որով Ջրվեժը կմիանա Երևան համայնքին, ինչը հնարավորություն կտա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անել։ Բանն այն է, որ այլ տարբերակ արտահերթ ընտրություններ անելու գործող իշխանությունը պարզապես չունի, օրենքը թույլ չի տալիս ընտրված քաղաքապետին հեռացնել իշխանությունից, ընտրվելուց հետո մեկ տարի ժամկետում, և միակ եղանակը վարչատարածքային նոր փոփոխություն իրականացնել խորհրդարանով և նոր ընտրություններ նշանակելն է։ 
 
Վերջին օրերին անասելի ակտիվություն է դրսևորում նաև Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը։ Վերջինս հանդիպումներ է նախաձեռնում վարչական շրջաններում, փորձում հասկանալ, թե ինչ հնարավորություն ունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որտեղ են իրենց թույլ տեղերը և ինչ կարող են անել։ 

Երևանի ավագանու մեր աղբյուրի փոխանցմամբ, պատճառն այն է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լիովին դուրս է եկել իշխող ուժի վերահսկողությունից և ընդհուպ մտածում է սեփական դեմքով ու ուժով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։ Երևանի գործող քաղաքապետը՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դրդմամբ և մասնակցությամբ, վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամների հետ, փորձել նրանց համոզել, թե գործող իշխանությունները չունեն բավարար չափով վարկանիշ ՏԻՄ ընտրություններում անհրաժեշտ հաղթանակն ապահովելու և փորձել է համոզել, թե հենց ինքն է դառնալու Երևանի քաղաքապետը։ 

Մեր աղբյուրը նշեց, որ ավագանու 5-6 անդամներից ընդամենը մեկն է խանդավառություն դրսևորել այս առաջարկի վերաբերյալ, այն էլ Վիկտոր Մնացականյանի նախկին կադրերից մեկն է եղել։ Մյուսները տեղեկությունն անմիջապես հասցրել են խմբակցության ղեկավարությանը, և կուսակցության ղեկավարությունը հստակ հասկացել է, որ Հրաչյա Սարգսյանն այլևս մտադիր չէ ենթարկվել իրենց և սեփական խաղն է խաղում։ 

Իսկ այն, որ սեփական խաղն է խաղում, պարզվել է մեկ այլ դրվագով ևս։ Հրաչյա Սարգսյանը վերջին գործակարգավարական նիստում շշպռեց տրոլեյբուսի պարկի տնօրենին՝ տրոլեյբուսների լվացման տենդերի հետ կապված։ Բանն այն է, որ տրոլեյբուսների սանիտարական մաքրման և լվացման աշխատանքների համար տենդեր է հայտարարվել, որի արժեքը կազմում է մոտավորապես 12 միլիոն դրամ։ Պարզվում է, որ Հրաչյա Սարգսյանին շատ մոտ կանգնած մի ընկերություն արդեն համապատասխան սարքավորումներ է տեղափոխում Հայաստան ՝ տենդերը շահելու բուռն մտադրությամբ։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը հաշվարկել է, որ քաղաքապետի պահանջած թիվը իրականում շատ ավելի մեծ է, և 12 միլիոն դրամը լիուլի բավարար է։ Քաղաքապետի վերջին հիստերիկ ելույթից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ազգային անվտանգության ծառայությունում ստուգումներ են սկսվել՝ պարզելու, արդյո՞ք Հրաչյա Սարգսյանն ինքը կոռուպցիոն գործարքներում խառնված չէ։ 

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, որ նույնիսկ ժամանակավոր պաշտոնյայի համարում ունեցող և հենց այդ նպատակով նշանակված քաղաքապետը որոշել է պաշտոնը պահպանելու համար կռիվ տալ իրեն այդ պաշտոնին նշանակած խմբակցության դեմ։ Մեր՝ ավելի վաղ արած կանխատեսումները, որ մինչև ամառ տեղի կունենան Երևանի քաղաքապետի ընտրությունները, հաստատվում են, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր է հենց առաջիկա օրերին ներկայացնել և ընդունել փաթեթը, որից հետո արդեն ավագանու ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու գործը տեխնիկայի հարց է։

Սարգիս Պետրոսյան

Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Ամենադիտված