ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ` պարզելու համար թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու փաստը, ինչպես նաև անդրադարձ է կատարել գերիների խնդրին։

—Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

— Ես շատ կարճ կասեմ, որ ընդհանրապես ԲԴԽ-ն Հայաստանում բացարձակապես գոյություն չունի։ Ներկայիս ԲԴԽ-ի ղեկավարը նշանակվել է Վանեցյանի թեթև ձեռքով, Վանեցյանն էլ նշանակվել է նույն Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը ես ասեմ իմ գնահատականը, իսկ ի՞նչ փոխեց ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, ո՞նց է դարձել ինքը ԲԴԽ նախագահ։ Ես էլ հարցնում եմ ձեզ և հանրությանը։ Մի մարդ, որ հայտնի է եղել մարդկանց վերաբերյալ կոնկրետ ապօրինի ներքին ու արտաքին դիտումներով, գաղտնալսումներով, օրենքի խախտումներով՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների թեթև ձեռքո՞վ չի դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ, երբ ես այս հարցի շուրջ կունենամ հանրության պատասխանը, նոր կքննարկենք մյուս հարցը։ Որովհետև, սա նույն «Իմ քայլը» պատգամավորներն են, նույն Նիկոլ Փաշինյանի նշանակած Արթուր Վանեցյանը և Արթուր Վանեցյանի նշանակած Ռուբեն Վարդազարյան և, ընդհանրապես, ԲԴԽ-ն այս կազմով պիտի գոյություն չունենա։ Այս կազմով կամ ընդհանրապես այլ կազմով, եթե ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

 —Կին գերիների մասով ՄԻԵԴ-ը ևս հաստատեց, որ ունենք 10-12 գերեվարված։ Միջազգային հանրությունից որևէ աջակցություն կարող ենք ստանալ գոնե կանանց շուտ վերադարձնելու համար և ինչ աշխատանքներ պետք է արվեն կառավարության կողմից։

— Ես խտրական մոտեցում չունեմ, կին թե տղամարդ և ինձ համար անհասկանալի է այն քաղաքացիական, հասարակության ներկայացուցիչների տվայտանքները, որոնք միայն կին գերիների մասին 70 օր անց են հիշում։ Բոլոր գերիների վերաբերյալ նոյեմբերի 13-ին ես գրավոր դիմել եմ հանրապետության դատախազին (չնայած դա էլ գոյություն չունի, որովհետև դա էլ է ՔՊ-ից ես իմ ով) և առ այսօր որևէ գործողություն, բացի Թաթոյանից ոչ ոք չի արել։ Այնպես որ ինձ համար կին, տղամարդ, երիտասարդ և առհասարակ նման բաժանում չկա։ Եթե այսօր ամբողջ հասարակությունը գնում է նրան, որ կանանց և տղամարդ հավասարություն է, բայց հիմա ես տեսնում եմ խտրական մոտեցում, որովհետև ինչ-որ կազմակերպություններ, նրա համար, որ կանանց իրավունքներով զբաղվեն և դրամաշնորհներ ստանան, վայնասուն են բարձրացրել կին գերիներով։ Ինձ համար բոլորը մարդ են, մարդ` homo sapiens, և բոլորի գերի ընկնելը ինձ համար հավասարապես ցավալի է։

—Հաշվի առնելով այն, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ, ինչ եք կարծում ,կան այնպիսի կառույցներ կամ երկրների առաջնորդներ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ Ալիևի վրա մեր գերիներին վերադարձնելու հարցում։

— Այսօր մեր երկրում, երկրի ղեկավարը իր հանրության կարծիքի հետ հաշվի նստում է՞, որ դուք այլ երկրների ղեկավարների մասին եք խոսում։ Իսկ մեր երկիրը միջազգային հանրության հետ հաշվի նստե՞ց, ո՞ւմ հետ հաշվի նստեց, որ մենք հիմա մարդկանցից սպասում ենք վերաբերմունք։ Մեր երկրի ղեկավարությունը իր սեփական ժողովրդի հետ հաշվի նստե՞ց, որ մենք ուրիշներին հարց ենք տալիս, թե Ալիևն ինչ է անում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է անում մեր երկրի ղեկավարությունը և հարգում են այն մարդուն, ով որ արժանի է հարգանքի, իսկ այսօր մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման և կարծում եմ, նույն միջազգային հանրությունը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը։

Սոնա Գիշյան

1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular