Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվաքարա՞ն, թե՞ կրպակ, այս է խնդիրը. Գառնիի «Քարերի սիմֆոնիա»-ում հետաքրքիր զարգացումներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ երկու շաբաթ է՝ Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձան այցելությունը դարձել է վճարովի՝ 200 դրամ մուտքավճարով: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պատմամշակութային հուշարձանի տարածքում նաև ինչ-որ կրպակ է տեղադրվել:

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ընդհանուր առմամբ բացասական չի գնահատում մուտքավճարի սահմանումը.

«Որքանով ես եմ տեղյակ, համայնքն է նման որոշում կայացրել, քանի որ այն համայնքային ենթակայության տարածք է: Գումարի հիմնավորումը տեղում հսկողություն և մաքրություն իրականացնելն է: Եթե այդ ամենը պահպանվի, հուշարձանի տարածքում վերահսկողություն իրականացվի, բացասաբար չեմ վերաբերվում որոշմանը: Անկեղծ, չեմ կարծում՝ այդ երկու հարյուր դրամը բացառիկ թանկարժեք է, ավելի շուտ սիմվոլիկ ինչ-որ գումար է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սոլոմոնյանը: 

Անդրադառնալով հուշարձանի տարածքում կրպակի տեղադրմանը՝ Սոլոմոնյանը նշեց.

«Այդ մասով մենք բազմիցս խոսել, բարձրաձայնել ենք՝ թե՛ Տուրիզմի կոմիտեին, թե՛ համայնքապետարանին, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրան, իհարկե, դեմ ենք, որովհետև նման բաներն աղճատում են հուշարձանի իրական տեսքը: Տարբեր կրպակներ հեռացնել տվեցինք, բայց, կարծես, անընդհատ սնկի պես դրանք նորից բուսնում են»:

Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Քարերի սիմֆոնիայի» ճանապարհը վերանորոգվել է, տարածքը՝ բարեկարգվել.

«Մուտքավճարը սահմանվել է, որովհետև այնտեղ մարդիկ են աշխատում, սպասարկում է իրականացվում: Մուտքավճարը գալիս է համայնքի բյուջե, որտեղից էլ վարձատրում ենք այդ մարդկանց»:

Հարցին՝ դա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ դեպի հուշարձան այցելուների հոսքի վրա, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Ոչ, մարդիկ հիմա ավելի ոգևորված են: Այնտեղ մեքենա չի իջնում, ստիպված են ոտքով քայլել, իսկ բարեկարգումից հետո ամեն ինչ ավելի հեշտ է»:

Ինչ վերաբերում է հուշարձանի մոտ տեղադրված կրպակին, համայնքի ղեկավարն ասաց՝ «այնտեղ որևէ կրպակ չկա»:

Գառնիի համայնքապետարանի պաշտոնական էջում, այնուամենայնիվ, գտանք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 3-ի N 67-Ա որոշումը, որով «թույլատրվում է համայնքի ղեկավարին՝ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի «Քարերի սիմֆոնիայի» տարածքում տեղադրել շվաքարան՝ այցելուների համար անվտանգ վայրը ապահովելու համար»:

Ընդ որում, նոր շվաքարանը տեղադրելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով, իրականացված ծրագրի  շրջանակներում տեղադրված շվաքարանը տեղափոխվել է 20 մետր հեռու տեղադրված վայրից՝ «ավելի անվտանգ վայր ապահովելու համար»:

Գուցե հենց շվաքարա՞նն է կրպակի տպավորություն թողնում, ո՞վ գիտի:

Մարիամ Նալբանդյան

Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումը
Ամենադիտված