Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի գրանցած ցուցանիշը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ընտրություններից առաջ ներկայացրել էր, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց, որ ըստ արդյունքների` «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս, ներկայացրել էր Արամ Նավասարդյանը նշելով, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների (53.92 %): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է` ում օգտին քվեարկել է մասնակիցների 21.04 %:  Իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքել է ընդամենը  5.23 % ձայն:

GALLUP International Association-ի կողմից հրապարակված սոցհարցումների և ընտրությունների արդյունքների տարբերությունների վերաբերյալ զրուցել ենք GALLUP International Association-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված թվերի մեծ տարբերությունը` Արամ Նավասարդյանը պատասխանել է․ «Հիմնական տարբերությունը եղել է միայն իշխող ուժի ցուցանիշի հետ կապված։ Մնացած բոլոր ցուցանիշների հետ կապված մեր կանխատեսումները եղել են  քիչ թե շատ ճիշտ, ինչը նորմալ է, որովհետև մենք  ընտրություն չենք կազմակերպում , մենք  հարցումներ ենք  անում և պարզ է, որ կարող է տարբերություն լինել։ Ինչը կապված է իշխող ուժի ցուցանիշի հետ, ես չեմ բացառում, որ այնտեղ ևս կլիներ որոշակի շեղում, բայց ես վստահ ասում եմ, որ այդպիսի տարբերություն չէր կարող լինել։ Հետևաբար այդ բարցր ցուցանիշը ոչ թե ես պետք է բացատրեմ, այլ հենց իշխող ուժը պետք է բացատրի, թե ինչպես են կարողացել առգրավել այդպիսի բարձր ցուցանիշ։ Քանի որ ես չեմ տիրապետում նման լծակների, ես չգիտեմ, թե ինչպես և ինչ չափով են ուղղորդել բանակը, ոստիկանությանը և մի շարք այլ պետական հաստատությունները, հետևաբար ես չեմ կարող պնդել, թե որքանով է եղել այդ ազդեցությունը։ Հետևաբար ես կարող եմ մեկնաբանել այդ ցուցանիշը, որը  մենք հրապարակել ենք՝ չի կարող շատ տարբերվել ընտրությունների վերջնաարդյունքներից, բայց քանի որ արձանագրվել է այդ բարձր ցուցանիշը, դա արդեն մեր տիրույթում չի և դա պետք է պատկան մարմինները բացատրեն, թե ինչպես են կարողացել այդքան բարձր ցուցանիշ ստանալ»։  

Անդրադառնալով այն հարցին, թե մասնագետը վստահ է, որ այդ արդյունքները վարչական ռեսուրսի կիրառման արդյունք է՝ Արամ Նավասարդյանը պատասխանել է․ « Եթե կա այլ բացատրություն, ապա թող բացատրություն տան, որովհետև բոլոր որակյալ հետազոտություններ իրականացնող  կազմակերպությունների ցուցանիշները իրարից որոշակիորեն տարբերվում էին, բայց ոչ մի կազմակերպության ցուցանիշ չի եղել այդքան բարձր, այսինքն  35-37%-ից բարձր ոչ ոք չէր տալիս իշխանության ցուցանիշները։ Անգամ ,եթե այդ ցուցանիշի հետ համեմատենք ,տարբերությունը շատ կտրուկ է։  Մենք  ընտրությունների վերստուգման  ընթացքը դիտարկելու ոչ մի գործառույթ չունենք, հետևաբար այն ընդդիմադիրները, որոնք պետք է դիտարկեին, թե ինչ ծավալի խախտումներ են եղել, իշխող ուժը, որպես ընտրություններ կազմակերպող, պետք է նաև կազմակերպեր  վերահսկման գործընթացը, և նաև կային իրավապահ մարմիններ, որոնք պետք է թույլ չտային որպեսզի  ընտրողի կամարտահայտման վրա լինի ճնշումներ։ Հիմա բոլորս տեսնում ենք այն հրապարակված տեսանյութերը, թե ինչպես են  ուղղորդվել զինվորները, ուսուցիչները և տարբեր պետական լծակներ և այդ ծավալի գնահատման համար   ոչ ոք չունի լծակներ, բացի իշխող ուժը։ Եվ ինչպես հարմար են գտնում` թող մեկնաբանեն իրենց բարձր ցուցանիշը, իսկ եթե հարմար չեն գտնի մեկնաբանել, ապա ես ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող։ 

Ավելացնեմ նաև, որ մենք սովորաբար ընտրություններից հետո ունենում ենք հետընտրական  հետազոտություն և երեկ արդեն նախաձեռնել ենք այդ հարցումները և կարծում եմ, որ երկուշաբթի  կամ ամենաուշը երեքշաբթի հանդես կգանք նոր մամուլի ասուլիսով  և կներկայացնենք ցուցանիշները։ Եթե ինչ-որ տարբերություն կլինի  մեր նախորդ հրապարակած հետազոտություններից, ապա մենք չենք վախենում  եղած սխալները ասել, որովհետև մենք չենք ասում, որ մենք իդեալական ենք։ Բայց ես հիմա վստահ ասում եմ, որ  այն ցուցանիշը, որը գրանցել է իշխող ուժը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է  և մեր բոլոր որակյալ կազմակերպությունները, որոնք որ ռեալ իրականացրել են  հետազոտություններ  ստացել են էականորեն տարբեր արդյունքներ այդ ցուցանիշի հետ կապված։  Մենք չենք կարող այլ ուժերի վերաբերյալ ունենալ ճշգրիտ ցուցանիշ, բայց իշխող ուժի  ցուցանիշի դեպքում ունենալ երկու անգամ սխալ հետազոտություն չեմ կարող բացատրել, թե դա ոնց է ստացվել։ Ես չգիտեմ, թե ինչ ծավալի պետական ռեսուրս է օգտագործվել դրա համար»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնությունՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ «Բանակ առանց մարտական ոգու. Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում նույնիսկ խաղաղության հռչակումից հետո»Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին «Հայ եկեղեցու շուրջ ճգնաժամ. Ինչո՞ւ կառավարության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը
Ամենադիտված