ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հետաքրքիր միտք էր արտահայտել։ Նա նշել էր, որ եթե նույնիսկ ընդունենք, թե հասարակության 90 տոկոսը համակրում է Փաշինյանին, որն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, միևնույն է դա որևէ բան չի փոխի, քանի որ խնդիրը ոչ միայն իշխանության անարդյունավետությունն է, այլև այն, որ քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի։ Ըստ էության, Հայաստանում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո իշխանություն չունի և դա օրինաչափ է։ Քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս չունի բավարար լեգիտիմություն` հարթելու քաղաքական դաշտի կնճիռները։ Ինչ վերաբերում է համակարգային ճգնաժամի առկայությանը, ապա այն նոր չի ի հայտ եկել, այն սկսել է 2018թ-ի իշխանափոխության հենց հաջորդ օրվանից։ ԱԺ գրավումը, բանակի, եկեղեցու, ԲՈւՀ-երի վրա հարձակումները, դատարանների շենքերի շրջափակումը, Սահմանադրական դատարանի վրա գրոհը, հիմա էլ ԲԴԽ-ի վրա հարձակումը չէր կարող անհետևանք անցնել։

Քաղաքական և համակարգային ճգնաժամի հաղթահարման ճանապարհները շատ են, Հայաստանի պարագայում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անցկացվեն նոր ընտրություններ։ Եթե հրաժարական չի տալիս Փաշինյանը, ապա ընդդիմությանը այլ բան չի մնում, քան պայքարի ձևերի կոշտացումն է։ Սա էլ իր հերթին կարող է բերել նոր քաղաքական ցնցումների։ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա դիմակայել դրան։ Այսինքն Սահմանադրական ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու լավագույն եղանակն է։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները խնդրի հանգուցալուծման տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասը համաձայն է արտահերթ ընտրություններին Փաշինյանի վարչապետությամբ, մյուս մասը՝ ոչ։ Թե ինչ կլինի, առաջիկա օրերը ցույց կտան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է հանդիպում-կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ շատ թե քիչ ամեն բան պարզ է, ապա արտախորհրդարանական ընդդիմության հարցում անորոշությունները շատ են։

Ակնհայտ է մի բան, որ քաղաքական պրոցեսների հետագա զարգացումների վրա մեծ ազդեցություն է ունենալու Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, քանի որ այդ կուսակցությունն է ամենամեծ և ինստիտուցիոնալացված ընդդիմադիր ուժը։ 2018թ.-ին ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները, ու եթե հաշվի առնենք, որ այս երեք տարիներին, ըստ էության, այդ կուսակցության հասցեին փչված շատ փուչիկներ պայթեցին, ապա նրանց հաջողություն արձանագրելու շանսերը հաջորդ ընտրություններում առնվազն կկրկնապատկվի։ ՀՀԿ-ն սակայն հայտարարել է, թե չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք կազմակերպի Նիկոլ Փաշինյանը։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլը հրաժարական է տալու, Իմ քայլից որևէ մեկը մի քանի ամսով մինչև նոր ընտրությունները ընտրվելու է վարչապետ, իսկ ընտրություններից հետո արդեն ըստ դրանց արդյունքների կձևավորվի նոր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա նաև այն պատճառով, որ ընտրությունները հնարավորինս լեգիտիմ ելք ունենան։ Լեգիտիմությունը նրան օդ ու ջրի պես պետք է։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular