Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիայով նախազգուշական ուղերձ է հղվել Փաշինյանի կառավարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politexpert.net-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի նախօրեին, որտեղ նա Լեռնային Ղարաբաղի ճակատագրի թեման քննարկելու համար հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք։ Այն, թե ցուցարարները ի՞նչ ուղերձներ են հղել Փաշինյանին պարզաբանել է քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը:

Երկար ընդմիջումից հետո Ազատության հրապարակում հանրահավաքը համախմբել է հանրապետության հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական դաշինքներին։ Առանցքային պահանջը եղել է կառավարության և վարչապետի, որը, ըստ ընդդիմության, կարող է կամավոր հանձնել հայկական Արցախը Ադրբեջանին, հրաժարականը։

Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել մտահոգության տեղիք էր տվել: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այնտեղ նրանք կարող էին գաղտնի գործարք կնքել Ադրբեջանին փոխանցելով Լեռնային Ղարաբաղի այն վերջին տարածքները, որոնք այժմ պաշտպանում են ռուս խաղաղապահները։ Բաքուն վաղուց է պահանջում լիակատար ազատել չճանաչված հանրապետության տարածքը հայ և ռուս զինվորականներից։

Հանրահավաքում մարդիկ վանկարկել են «Հայաստանն առանց Նիկոլի» և պահանջել վերջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրանք համոզված են, որ դա կփրկի Արցախը ցեղասպանության վտանգից, ավելին, կբարձրացնի բուն Հայաստանի անվտանգությունը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է տարածքային զիջումներ պահանջել Սյունիքում և հանրապետության այլ մարզերում։

Հանդիպման նախօրեին Արցախի խորհրդարանը ևս հայտարարություն էր ընդունել, որում ասվում է. «Միայն Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունների համախմբումը, միասնության մթնոլորտի ձևավորումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել իր հողում հայ ժողովրդի հետագա գոյության համար։ Հայ ժողովրդի և հայոց պետականության ապագան Արցախում է»։

Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են, որ իշխանությունն ու Փաշինյանը իրավունք չունեն բանակցային գործընթացում ներկայացնել Հայաստանը և խոսել ԼՂՀ անունից, առավել ևս որևէ որոշում կայացնել այդ հարցով։ Հայաստանում անհանգստությունը սրվել էր նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդումներով, որտեղ Բրյուսելի հանդիպումը յուրովի է ներկայացվել, մեղադրվել է Երևանը բանակցությունները միտումնավոր ձգձգելու մեջ, և միևնույն ժամանակ հիշեցվել է, որ Ալիևը վաղուց է պնդում, որ հակամարտությունն ավարտված է, և Ղարաբաղի հարցը փակված է։

«Հայտնի չէ, թե Բաքուն դեռ ինչքան կսպասի, բայց նրան անպայման «երկաթե բռունցք»-ը պետք կգա»,- գրել են թուրք լրագրողները՝ անդրադառնալով Ալիևի՝ Երևանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։ Ընդ որում հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձեր արվել են բոլորովին վերջերս: Օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ փորձելով գրավել նոր տարածքներ։ Խոշոր սրացումը կանխվել է Մոսկվայի  նախազգուշացումներից հետո, իսկ Բաքուն ի պատասխան գռմռացել է, բայց առաջ չի գնացել։ Հատկանշական է այն, որ Բրյուսելում հանդիպման նախօրեին Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազանգ են ստացել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենից: Նրանց հետ քննարկվել են «հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու» ուղիները։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են դուրս հանել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից։

Ըստ իշխանամետ ռեսուրսների հաշվարկների՝ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է 11000 մարդ։ Ընդդիմությունը հավակնում է 20 հազարի, բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք իշխող ուժի թվերը, դա մեծ թիվ է Երևանի համար: Ըստ քաղաքագետ Ռուբեն Մարգարյանի՝ «կարելի է ասել, որ մայրաքաղաքը դեղին քարտ է ցույց տվել Նիկոլին, նրա թիմին և նրանց պարտվողական քաղաքականությանը, որը ուղղված է Անկարայից և Բաքվից ներկայացվող բոլոր պահանջների կատարմանը, Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ է ստացել, որ նոր զիջումներ առաջարկող փաստաթղթեր ստորագրելու մանդատ չունի»:

«Վարչապետի բրյուսելյան այցից առաջ հանրահավաքի հիմնական ուղերձը «հանկարծ չփորձեքն է», նույնքան կարևոր ուղերձ է հղվել նաև Արցախին,- ասել է PolitExpert-ի զրուցակիցը,- մոռացեք, որ դուք մենակ եք ձեր պայքարում, դա երբեք չի եղել, չկա և չի լինի, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում»։

Քաղաքագետը մեջբերել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը, ով հիշեցրել է 1998 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառները:

«Տեր-Պետրոսյանը պատրաստ էր զիջումների գնալ Բաքվին «հանուն խաղաղության» համարելով, որ հակառակ դեպքում Հայաստանը չի կարող զարգանալ։ Բայց ուժայինները դեմ էին դրան, և Տեր-Պետրոսյանը հեռացավ հայտարարելով, որ հանրապետությունում իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «պատերազմի կուսակցությունը»։ Ճիշտ է, հետագայում «պատերազմի կուսակցությունը» Հայաստանին ու Արցախին ապահովեց 20 տարվա խաղաղ կյանք, իսկ 2018 թվականին իշխանության եկավ Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը՝ այսպես կոչված «խաղաղության կուսակցությունը», և հենց նա էլ իրավիճակը հասցրեց 44-օրյա պատերազմին, որում Արցախը շատ բան կորցրեց։ Եթե ​​Փաշինյանն իսկապես ցանկանում է «խաղաղության դարաշրջան» բացել Հայաստանի և Արցախի համար, պետք է հրաժարական տա»,- ասել է Սաղաթելյանը իր ելույթում։

Ընդդիմության ներկայացուցիչը կոչ է արել իշխանությունների ընդդիմախոսներին անհնազանդության ակցիաներ սկսել ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում, համախմբվել 20-30 հոգանոց խմբերով և փակել ճանապարհները, շրջապատել վարչական շենքերը։ Դա ցույց կտա, որ ներկայիս իշխանությունը նոր զիջումների մանդատ չունի, ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
Самое популярное