Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքի միակ սպանդանոցը փակ է, ՍԱՏՄ-ն տուգանել է. մսավաճառներն ահազանգում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան համայնքում, ոստիկանության հետ համատեղ, այցելել են մսի  վաճառքի կետեր՝ ստուգելու համար՝ արդյոք վաճառվող մսամթերքը սպանդանոցային ծագմա՞ն է։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը 5-րդ ձև անասնաբուժական վկայական պետք է ունենա։

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի մսավաճառները միաբերան պնդում են՝ ՍԱՏՄ աշխատակիցները հատուկ տուգանելու նպատակով էին եկել, քանի որ քաջատեղյակ էին, որ համայնքի սպանդանոցը չի գործում.

«Այս պահին Նոյեմբերյանի սպանդանոցը նույնպես տուգանքի տակ է և չի գործում: Ամենամոտ կետը Շնողում է կամ Իջևանում, իսկ այնտեղ հասնելը ծախսերի հետ է կապված, որոնք անելու դեպքում մենք օգուտ չենք ունենում, մեր աշխատանքն անիմաստ է դառնում»,- մեզ հետ զրույցում նշեց մսավաճառ Գևորգ Ամիրաղյանը:

Նոյեմբերյան համայնքում գործող միակ սպանդանոցի տիրոջ՝ Արմեն Ամիրաղյանի խոսքով, իրենց մոտ ինչ-որ թերություններ են եղել՝ աշխատողների սանգրքույկի հետ կապված.

«Ցանկացած տեղ, եթե ստուգում անեն, այդպիսի խնդիրներ հաստատ կհայտնաբերվեն: Այդ ընթացքում, որ մեզ ակտավորել են, մենք մոտ 10-15 օր չէինք աշխատում, 5-րդ ձև չէինք տալիս: Զանգեցին, եկան, բացեցինք սպանդանոցը, ակտավորեցին, գնացին: Մոտ 5 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մենք կանցնենք բնականոն աշխատանքի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղ մեր հարցին, թե արդյոք ինչ-որ ահազանգ ստացե՞լ են, որ հենց սպանդանոցի փակ եղած ժամանակ են Նոյեմբերյանում անցկացրել ստուգումը, պատասխանեցին.

«Եթե ուշադրություն եք դարձրել, մեր կայքում էլ է տեղադրված, որ մարտի 15-ից հանրապետության բոլոր մարզերում խստացված ստուգումներ են իրականացվում մսի շուկայում: Նույնիսկ, եթե տվյալ մարզում տեսչական մարմնի ներուժը չի հերիքում, մենք հարևան մարզերից ենք աշխատողներ ուղարկում ստուգումների, որպեսզի հասկանալի լինի, թե ամբողջ հանրապետությունում ինչպիսի իրավիճակ է շուկայում: Պետք է փաստեմ, որ բոլոր մարզերում տուգանքներ կան, որովհետև մարդիկ շարունակում են բակային մորթով միս վաճառել, իսկ դա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Տավուշում կան բավարար թվով սպանդանոցներ, և մսավաճառները տուգանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցային միս չեն վաճառում.

«Մարզում սպանդանոցների քանակն այնքան է, որ սպանդանոցային մորթից օգտվել կարող են բոլորը: Սպանդանոցի հետ պայմանավորվել և մորթը կազմակերպել մսավաճառները պարտավոր են՝ որպես և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ: Տեսչական մարմինը երկու բիզնեսների կամ քաղաքացի-բիզնես պայմանավորվածության մեջ մտնել չի կարող, մեր գործառույթը վերահսկողությունն է և դրա միջոցով ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելը:

Եթե համայնքի միակ սպանդանոցը փակ է, կան մարզի այլ սպանդանոցներ, կան հարակից մարզեր: Անընդհատ տեղում նստել և բողոքելը, թե սպանդանոց չկա, ես էլ բակային մորթ եմ անում, տրամաբանությանը մոտ չէ: Յուրաքանչյուր տնտեսվարող ուզում է իրենից հարյուր մետր հեռավորության վրա հնարավորություն ունենալ, այդպես չի կարող լինել: Հանրապետությունում կան 91 սպանդանոցներ, և այդ թիվը բավարար է մեր պահանջներին համապատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել անասունների մորթը միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում կատարելու և բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթը արգելելու մասին Կառավարության որոշումը։

Մարիամ Նալբանդյան

Սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնությունՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ «Բանակ առանց մարտական ոգու. Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում նույնիսկ խաղաղության հռչակումից հետո»Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին «Հայ եկեղեցու շուրջ ճգնաժամ. Ինչո՞ւ կառավարության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը
Ամենադիտված