ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշորացույցի տակ. ոճաբանը վերլուծում է հայտնիների կերպարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհատական ոճաբան և իմիջմեյքեր Մերի Հովհաննիսյանին առաջարկել ենք վերլուծել շոու-բիզնեսի հայտնիներից մի քանիսի կերպարները: Տեսնենք, թե ինչ է ստացվել:

Օկսի Ավդալյան

No description available.

Եթե այս լուսանկարը արված է մի քանի տարի առաջ, ապա գուցե այդ ժամանակվա համար այս համադրությունը սովորական լիներ։ 2022-ի համար սա այդքան էլ արդի չէ։ Կա դիսբալանս հագուստի, կոշիկների/պայուսակի, շպարի և սանրվածքի միջև։ Կոշիկները միանշանակ կփոխարինեի ոչ այսքան սեքսուալ կամ ագրեսիվ մոդելով։ Օրինակ առանց բարձր կրունկների երկարաճիտ կոշիկներով, կովբոյի ոճի կոշիկներով կամ էլ տափակ սանդալներով։ Դասական պայուսակը նույնպես չի համապատասխանում այս զգեստին, քանի որ զգեստն ինքն իրենով արդեն թույլ սիլուետ ունի, ապա պայուսակն էլ կարող է լինել հոբո տեսակի կամ cross body (փոստատարի պայուսակ հիշեցնող)։ Այստեղ ավելի մեղմ շպար կհամապատասխանի։ Ինչպես ես կհամադրեի. կովբոյի ոճի երկարաճիտ կոշիկներով, մազերը բնական, թեթև ալիքներով, երբ տպավորություն է ստեղծվում, ասես այդպես էլ արթնացել է և ոչ մի ջանք չի թափել, թեթև ցերեկային շպար և հոբո պայուսակ՝ բնականաբար համապատասխան ականջօղերով և մատանիներով։

Նազենի Հովհաննիսյան

No description available.

Կերպարը ինձ հիշեցնում է Մերի Փոփինսին։ Այն ինձ դուր է գալիս։ Միակ բանը, որ կփոխեի, գլխի փոքրիկ բանտն է։ Այն կփոխարինեի կաշվե պանամայով կամ բերետով:

Մերի Հակոբյան

No description available.

Ենթադրում եմ՝ մեր գեղեցկուհին կամ երգչուհի է կամ պարուհի։ Կարծում եմ սա նրա բեմական կերպարն է։ Ունի շատ գեղեցիկ կազմվածք, այնպես որ կարող է զանազան համարձակ կերպարներ հանգիստ կրել։ Այս կերպարում ինձ անկեղծ ասած դուր է գալիս միայն տաբատը, գոտին ավելորդ է։ Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե ամբողջական կոմբինեզոն լիներ,այդ դեպքում իմաստ կունենար իրանը ընդգծող գոտի օգտագործել, բայց ոչ այս տեսակի։ Ամեն դեպքում ինձ դուր է գալիս, որ կա բեմական կերպար, համարձակ, քանի որ այն պետք է տարբերվի առօրյա հագուստից։

Ռոմելա Սարգսյան

No description available.

Այստեղ առօրյա կերպար է, օգտագործվել են թրենդային իրեր, երկարաճիտ կոշիկներ, houndstooth պրինտը և ծավալուն թևերը։ Իմ ուշադրությունը միանգամից գրավեցին զուգագուլպաները, որոնք մաշկի գույնից ավելի մուգ են։ Խորհուրդ բոլոր աղջիկներին՝ գտեք անպայման ձեր մաշկի երանգին համապատասխանող զուգագուլպաներ, ո՛չ մուգ, ո՛չ էլ բաց։ Դրանք պետք է լինեն անփայլ, 8-15 den խտությամբ։

Սոֆի Դևոյան

No description available.

Երեկոյան կերպար է, ամեն ինչ լավ է, թեև ես այլ կոշիկներ կընտրեի՝ բարձրակրունկ սանդալներ՝ բարակ կապերով։

Վիկա Մարտիրոսյան

No description available.

Համարձակ կերպար է, ինձ դուր է գալիս, հերոսուհին չի կորչում նման «ագրեսիվ և խոսուն» հագուստի ֆոնին։ Մի փոքր անհասկանալի է կաշվե պիջակը ինչպես է նստած, մնացածը լավ է։

Լիլի Մորտո

No description available.

Այստեղ անզեն աչքով երևում է, որ կազմվածքը խիստ ֆոտոշոփի է ենթարկած, այսինքն անհասկանալի է, ինչպես է հագուստը նստած իրական կյանքում պրովոկացիոն և վուլգար կերպար է։ Գուցե այս կերպարը որևէ 90-ականների թեմատիկ երեկոյի համար է, այդ դեպքում գուցե այն ինչ որ տեղ արդարացված կլինի։ Առօրյա կյանքում և ոչ էլ բեմում խորհուրդ չեմ տա, քանի որ այն ո՛չ արդի է, ո՛չ էլ ոճային, իսկ այս վուլգարության չափաբաժինը կարելի է իջեցնել՝ ավելացնելով երկար ուղիղ պիջակ, ցանկացած գույնի, և այս լաքապատ բոտֆորտները փոխարինել սպիտակ կեդերով, չելսի կոշիկներով կամ սանդալներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular