Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Երկրորդ ճակատ» կամ «աղմուկի տակ գործել». փորձագետը խորհուրդ է տալիս չշտապել Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Բաքուն կարող է խորապես սխալ հաշվարկել, եթե ուկրաինական իրադարձությունների ֆոնին որոշի հաշվի չառնել Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Երբ արևմտյան առաջնորդները կամ արևմտյան վերլուծաբանները միաձայն սկսում են խոսել, որ Ռուսաստանը սխալ է հաշվարկել, հրահրել է Արևմուտքի զայրույթը և անպայման կվճարի դրա համար, ոմանք կարող են կեղծ ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի արժեք չունի: Այստեղ շատ կարևոր է չշտապելը, քանի որ շտապելու դեպքում հնարավոր է ավելի ուշ զղջալ»,- ասել է Սիլաևը։

Նա չի համաձայնել լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Մոսկվան չի արձագանքում Բաքվի ագրեսիվ գործողություններին։

«Դա չի նշանակում, որ մենք կույր ենք։ Դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք նկատում, այն իրավիճակը, որ ստեղծվել է Ղարաբաղում խաղաղապահների շուրջ, իհարկե, նկատվել է, և դրա վրա աշխատանքներ են տարվում»,- ասել է Սիլաևը։

Փորձագետը նաև նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում չեն կարող դիտարկվել որպես Ռուսաստանի դեմ ուղղված «երկրորդ ճակատ» Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։

«Ես դա չէի անվանի «երկրորդ ճակատ», քանի որ, նախ, եթե կա երկրորդ ճակատ, ապա այն պետք է լինի Ռուսաստանի դեմ։ Եվ ուրեմն ուզում եմ հարցնել. ի՞նչ կապ ունի Ղարաբաղը։ Եթե ​​Ռուսաստանը տեսլական ունի, կա հաստատ ցանկություն կանխելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և կանխելու Ուկրաինայի տարածքի ռազմական զարգացումը ՆԱՏՕ-ի կողմից, ապա նորից ի՞նչ կապ ունի Ղարաբաղը դրա հետ։ Ինչո՞ւմ են այդ ամենում մեղավոր ղարաբաղցիները։ Երկրորդ հերթին երկրորդ ճակատը շատ բան պարտադրող ձևակերպում է։ Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը խոսում է երկրորդ ճակատի մասին, նշանակում է, որ նա պատրաստ է Ռուսաստանի հետ մոտավորապես նույն մասշտաբի զինված առճակատման գնալ, ինչպես տեղի է ունենում Ուկրաինայում։ Ես վստահ չեմ, որ հիմա ինչ-որ մեկը ցանկանում է դա անել: Ուրիշ բան, որ միանգամայն հնարավոր է, որ տարբեր կողմերից նրանց դրդում են իրենց խնդիրները լուծելու համար: Ես դա կանվանեի «աղմուկի տակ գործել»», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունիՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ Պակիստան«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Ամենադիտված