Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սև մութ ամպեր Սյունիքի գլխին․ ի՞նչ է մոգոնում փաշինյանական վարչախումբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Սյունիքը դարձել է Հայաստանի ամենախոցելի հատվածը։ Փաշինյանական իշխանությունը ոչ միայն փորձում է հարվածել Սյունիքում առանձնապես մեծ ազդեցություն ունեցող անձանց, այլ նաև սեփական քարոզիչների և սպասարկուների միջոցով, Սյունիքում տպավորություն ստեղծել, թե որևէ խնդիր այդ մարզի համար գոյություն չունի, իսկ Ադրբեջանի պահանջները ոչ այլ ինչ են, քան ընդամենը սպառնալիքներ։ 

Նախօրեին Սյունիք են այցելել միաժամանակ երկու խմբեր։ Մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների խումբն է եղել, որը հանդիպումներ է ունեցել Կապանում, փորձել մարզի բնակչության որոշ հատվածին  համոզել, թե որևէ խնդիր գոյություն չունի, մյուսը՝ այսպես կոչված սորոսական կոխորտան է՝ Լարիսա Մինասյանի գլխավորությամբ։ Անվանապես հայտարարելով, թե իրենք Մեղրիում ծրագիր են իրականացնում, իրականում նրանք փորձել են տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հարկ է նշել, որ բոլոր այս դեպքերում, թե՛ «Քաղպայմանագրի» պատգամավորները, թե՛ սորոսականները հանդիպել են միայն սահմանափակ թվով մարդկանց հետ, և նրանց իրական դուխը չի ներել հանդիպել շարքային քաղաքացիներին։

Բոլորն են հիշում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հղած «սյունյաց ողջյունները», և հնարավորինս Փաշինյանին աջակցող զանգվածը փորձում է հեռու մնալ Սյունիքում իրական ազդեցություն ունեցող մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ «Քաղաքացիական պայմանագիր»-ի սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսը այցելել են Սյունիք, եղել են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում, հանդիպել ընդամենը կուսակցական ակտիվի հետ։ 

Առաջիկայում Քաջարանում և Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը և «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է գրավել այդ երկու տարածքները ևս։ Գորիսում և Կապանում նրանց ստացած հարվածից հետո, Քաջարանում և Սիսիանում «Քաղպայմանագրի» դիրքերն առանձնապես չեն ամրապնդվել։ Ընդհակառակը, Մանվել Փարամազյանի և Սիսիանում Արթուր Սարգսյանի կալանավորումից, նրանց տևական ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, փաշինյանական իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի այս հատվածներում։ Եվ եթե նրանք պարտվեն նաև Քաջարանում և Սիսիանում, ապա կարելի է նշել, որ Սյունիքը առնվազն դուրս է եկել փաշինյանական իշխանության վերահսկողությունից և փորձում է սեփական ուժերով մաքառել ադրբեջանական ագրեսիայի դեմ, ինչը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ ցանկալի չէ։ Նա ամեն գնով փորձում է նեղել սյունեցիներին, ցույց տալ, թե հենց ինքն է միակ իշխանությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սյունիքում։

Ալեն Խաչատրյան

Ամանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբՀայաստանը սպառնում է Ռուսաստանին դատարան դիմելով. Ի՞նչ ռիսկի է դիմում Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման համարԵրեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերովՀայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ Մասադիկով«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել ենԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը
Ամենադիտված