Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փոքր քայլերով, սակայն վերջին մի քանի օրվա ընթացքում ռուբլին աստիճանաբար արժևորվում է։ Իհարկե արժութային տատանումները ուղիղ համեմատական են աշխարհաքաղաքական զարգացումներին և հայտարարություններին, որոնց արդյունքում սպառողների մոտ ձևավորվում է որոշակի վստահություն այս կամ այն արժույթի նկատմամբ։ Նշենք, նաև որ Ռուսաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում ռուբլու կայունացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդպիսի մի քայլ էր նաև ՌԴ կառավարության հայտարարությունները ոչ գործընկեր երկրների հետ արտահանվող գազի դիմաց միայն ռուբլով վճարումներ իրականացնելու վերաբերյալ:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Մերի Բոյաջյանի հետ.

«Ըստ էության, Արևմուտքի կողմից իրականացվող համապարփակ պատժամիջոցները, որոնք վերաբերում են ՌԴ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, ՌԴ բանկային հատվածի միջազգային ֆինանսական համակարգից մասնակի անջատումը, պետական և մասնավոր արտասահմանյան ակտիվների սառեցումը, զարգացած երկրների կողմից դեպի ՌԴ արտահանման ծավալների կրճատումը և ներմուծման արգելքների կիրառումն իրենց բացասական տնտեսական հետևանքներն են առաջացրել ՌԴ-ում՝ էականորեն նվազեցնելով ոչ միայն երկրի աճի ներուժը, այլ նաև դրանց տևական լինելու պարագայում հիմքեր են ստեղծում տնտեսական խորը անկման համար։

Ակհնայտ է, որ այս աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց բացասական հետևանքները կունենան նաև Հայաստանի տնտեսական զարգացումների վրա։ Դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն ՀՀ պետական մարմինները, այլ նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մատնանշելով, որ այդ ազդեցությունը նկատելի կլինի մեր տարածաշրջանի վրա: Ըստ այս գնահատականների՝ սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը»։

Տնտեսագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա առևտրաֆինանսատնտեսական կապերը՝ այս ազդեցություններն ուղղակի և անուղղակի կերպով նկատելի կլինեն նաև մեր տնտեսությունում։ Ռուսաստանի տնտեսության անկման հետևանքով ՀՀ տնտեսությունում սպասվում են որոշակի ազդեցություններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների զգալի նվազում.

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ, ինչն օրինակ դրսևորվեց ֆինանսական համակարգի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո, երբ մենք նկատեցինք, որ առաջնային շոկի ազդեցությունից հետո ՌԴ-ի հետ առևտրային և ոչ առևտրային փոխանցումներն անխափան կարող են տեղի ունենալ։

Հատկանշական է, որ եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի և Ուկրաինայի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 168.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ-ից արտահանման կառուցվածքում Ուկրաինայի կշիռը 2021թ․-ին կազմել է 0.9%, մինչդեռ ներմուծման կշիռը՝ 2.7%: Ինչպես նկատում ենք, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ բավականին փոքր տեսակարար կշիռ է զբաղեցնում Ուկրաինան, ուստի ՀՀ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հարաբերությունների վատթարացումը համեմատաբար ավելի նվազ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ այդ բացը հնարավոր է լրացնել արտահանման այլ շուկաների մուտքով և ներմուծման դիվերսիֆիկացմամբ»։

Տնտեսագետը պնդում է, որ չնայած վերոնշյալ բացասական ազդեցություններին, ճգնաժամերը միշտ ստեղծում են նաև նոր հնարավորություններ.

«Մասնավորապես՝ հենց այդ կազմակերպությունների Ռուսաստանի շուկայից դուրս գալը կարող է դրական ազդակ հաղորդել մեր արտադրողներին՝ կողմնորոշելով իրենց արտադրանքը դեպի ռուսական շուկայում դեֆիցիտ ապրանքներ։ Բացի այդ՝ ակնկալվում է նաև, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կարձանագրվեն որոշակի դրական զարգացումներ՝ պայմանավորված երկու հակամարտող երկրներից հոսքերի զգալի ավելացմամբ, որոնք որոշակիորեն կարող են փոխհատուցել նշված բացասական ազդեցությունները»։

Մարիամ Նալբանդյան

Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը Կփոխվի արդյոք 10 հազարանոց թղթադրամի դիզայնը. ԿԲ նախագահի մեկնաբանությունըԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Սոպիչ և Կալենիկի բնակավայրերը Տիրադավների շարքերը ճաքեր են տալիսՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանըԿատարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան Իսրայելը փակել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. դադարեցվել են պատարագները Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Իրանը բանակցությում է ՖԻՖԱ-ի հետ ԱԱ մրցախաղերը ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկայում անցկացնելու շուրջ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Իրաքը Սովորական գործընթաց է․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին Արագածոտնում ձնահոսքի հետեւանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր՝ 37 տարեկան Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համարՆոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԾեծի ենթարկվшծ տղայի ընտանիքի մասին սարսափելի մանրամասներ են հայտնի դարձելՆավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՓորձագետ. Հայաստանը մնացել է առանց ռազմավարական դաշնակիցներիԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզումԻնչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Սկսել է քարոզչություն անել Ադրբեջանի օգտին. Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խիստ վրդովեցրել է անգամ ռուսաֆոբ հաղորդավարինԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Հայաստանի վարչապետի ծուռ հայելին, որը կտրականապես չի արտացոլում Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործումՓաշինյանը Հայաստանը վերածում է միջուկային փորձարկումների գոտու«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Տեղեկացեք․ ջրանջատումներ կլինենՆեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»Մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌուբլին էժանացել էՔարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ» Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»
Ամենադիտված