Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջույններ էրդողանից. Ադրբեջանը բացում է երկրորդ ճակատը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ փետրվարի 22-ին Մոսկվայում նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը ստորագրել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին հռչակագիրը։ Բաքուն, ըստ երևույթին, փորձում է դա օգտագործել որպես ինդուլգենցիա։ Ինչպես ասում են, ապահովագրվեցինք և առաջ գնանք: Խախտելով 2020 թվականի եռակողմ պայմանագիրը` Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շրջել իր օգտին: Նա իր առաջխաղացումը Ղարաբաղի խորք անվանում է ուժերի «վերաբաշխում», հայկական բանակի գործողությունները «դիվերսիա», ՌԴ ՊՆ դիրքորոշումը «հակասող եռակողմ համաձայնագրին»: Սա նշանակում է մեկ բան. Բաքուն մասնակցում է այն գաղտնի խաղերին, որոնց նախաձեռնողները չափազանց ակնհայտ են։

Ռազմական փորձագետները միաձայն են այն հարցում, որ Բաքուն կատարում է Անկարայի հրահանգները։ Դա ակնհայտ է Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման համատեքստում։ Այսինքն տարբեր մակարդակներում, պայմանագրեր կնքելով և դրանցում իբր վիճելի տեղեր գտնելով, Բաքուն փորձում է սակարկել Ռուսաստանի հետ։ Թուրքիան, իր օբյեկտիվ տնտեսական նկատառումներից ելնելով, հրաժարվել է մասնակցել հակառուսական նոր պատժամիջոցներին, բայց մինչ օրս ավանդաբար բռունցք է պահում իր գրպանում։ Եվ մի՛ մոռացեք, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է։

«Թուրքիան փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի հետ առևտրում, այդ թվում գազի առևտրում։ Բայց միևնույն ժամանակ նա չի մոռանում սեփական շահերի, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության շահերի մասին։ Եվ մատակարարում է Բայրաքթարներ։ Դե ի՞նչ անել։ Ինչպես ասվում է «Հաջողության ջենտլմենները» ֆիլմում «Սա արևելյան շուկա է, ոչ թե ԳՈՒՄ»։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն միաժամանակ կռվելու և առևտուր անելու մտածելակերպ»,Tsargrad.tv-ին նման մեկնաբանություն է տվել Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը:

Փորձագետը այն կարծիքին է, որ հենց Անկարան է հետախուզություն իրականացնում ուժի միջոցով, բայց ոչ թե իր, այլ ադրբեջանցի զինվորականների ձեռքով։ Դա Ռուսաստանին ծաղրելու փորձ է և պարզելու է, թե արդյո՞ք հիմա բավական վառոդ կա Անդրկովկասում ստեղծված խառնաշփոթը հարթելու համար։ Փորձագետները միակարծիք են մի բանում. Լեռնային Ղարաբաղում մենք ականատես ենք երկրորդ ճակատը բացելու փորձի, որը զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի ուժերը այն ժամանակ, երբ այն կենտրոնացած է նեոնացիստներից Ուկրաինայի ազատագրման վրա։

Հայտնի ռազմական լրագրող Վիկտոր Բարանեցը վստահ է, որ Ադրբեջանը միտումնավոր է խնդիրներ ստեղծում Ռուսաստանի համար, իսկ թե ինչո՞վ կավարտվի այդ թնջուկը, դեռ հայտնի չէ։ «Բաքուն պետք է մտածի, թե ինչպես ուշադիր լինել Մոսկվայի հետ պայմանավորվածությունների նկատմամբ։ Հիմա Ադրբեջանը Ռուսաստանին սադրում է: Չնայած այն հանգամանքին, որ Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ  երդվել է  բարեկամական հարաբերություններ պահպանել, հիմա Ադրբեջանը սկսել է խռովություն, որպեսզի Ռուսաստանի կողմից լրացուցիչ զորք տեղափոխվի տարածաշրջան, քանի որ հայերը օգնություն են խնդրում։ Մենք շատ լուրջ գործեր ունենք ուկրաինական ճակատում, հիմա էլ պարզվում է, որ մեզ փորձում են բաժանել երկու ճակատի։ Ադրբեջանի կողմից դա տգեղ քայլ է, իրական գործընկերները դա չեն անում», - ասել է փորձագետը։

Բաքուն չափազանց վտանգավոր սակարկություններ է սկսել: Եթե ​​հակամարտության երկու կողմերը սկսեն կատաղի առճակատում, Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, իսկ մեր երկրին հիմա հակամարտության նոր փուլ պետք չէ։ Բայց միայն Էրդողանը չէ, որ հրահրում է Բաքվին, այս ամենի հոտը Վաշինգտոնից է գալիս: Բայց Ամերիկան, ըստ ավանդույթի, ցանկանում է մաքուր մնալ  և ամենակեղտոտ գործերը պատվիրակում է իր գործընկերներին։ Նման կարծիքին է հայտնել ՀՕՊ ուժերի թանգարանի տնօրեն, ռազմական փորձագետ, պատմաբան, պաշտոնաթող գնդապետ Յուրի Կնուտովը։

«Առանց Թուրքիայի համաձայնության նման գործողություն չէր իրականացվի։ Ամեն դեպքում դա, իհարկե, չափազանց վատ է, քանի որ ևս մեկ ապակայունացնող գործոն է, ընդ որում, սկզբունքորեն, մեր սահմանների վրա։ Սա ամերիկյան ծրագրերի մի մասն է, «անակոնդա ռազմավարությունը», ըստ որի` մեր բոլոր սահմանները պետք է մխան: Մեզ ներքաշել են Ուկրաինայի կոնֆլիկտի մեջ, հիմա փորձում են նաև Ղարաբաղում, իսկ այնտեղ՝ Հայաստանում, մեր բազան է։ Եթե ​​հիմա միջամտենք, դա արդեն պատերազմ կլինի երկու ճակատով: Եվ իհարկե, այս ամենի հետևում կարելի է տեսնել ոչ միայն Թուրքիայի, այլ առաջին հերթին Վաշինգտոնի ականջները, սա 100% ճշմարտություն է, - ասել է Յուրի Կնուտովը,- առճակատման ևս մեկ, այդ թվում տեղեկատվական ճակատ, փորձարկվում է Ռուսաստանի ուժը հետխորհրդային տարածքում գործընկերների ոչ պատշաճ գործողությունների միջոցով: Կանխամտածված և արհեստական ​​սրացում այն տարածքում, որտեղ տեղակայված է խաղաղապահ կոնտինգենտը, այն պահին, երբ Ռուսաստանը ռազմավարական խնդիրներ է լուծում Ուկրաինայում: Ի՞նչ է սա, եթե ոչ Բաքվի ավազակային հարձակում»։

Հիմա եկել է հեռախոսային բանակցությունների փուլը։ Եվ բոլոր ռազմական վերլուծաբանները վստահություն ունեն, որ Բաքվին կկարողանան համոզվել։ Բայց արժե՞ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը նույնպես սկսվեց փոքր բռնկումներով և սադրանքներով, և Թուրքիան, որը «բռնել է» Ադրբեջանին ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, մինչ օրս շարունակում է ճնշում գործադրել նրա վրա, հատկապես ռուս-ադրբեջանական հարաբերությունների առումով: Ռուսաստանին լրացուցիչ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձը անբարեխիղճ ռազմավարություն է, սադրանք, որին Ռուսաստանը, բնականաբար, չի ենթարկվի, իսկ ադրբեջանցիները հաջորդ անգամ պետք է խորը մտածեն նման խաղեր սկսելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»
Самое популярное